Ժողովրդի զգալի մասին միեւնույնն է, թե ով կգա իշխանության. ինչ են մտածում սիսիանցիները

Ներքաղաքական

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները բաշխվել են հետեւյալ կերպ` «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն` 1443 քվե, Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 2553 քվե, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 7325 քվե: Փաստացի ՔՊ-ն համայնքում կկարողանա միանձնյա իշխանություն ձեւավորել եւ համայնքապետ էլ կարգել մինչ այս ժամանակավոր պաշտոնակատարի դերը ստանձնած Արմեն Հակոբջանյանին: Նկատենք, որ ընտրություններին մասնակցել էր քվեարկելու իրավունք ունեցողների 49.63%-ը կամ` 22.880 քաղաքացիներից 11.356-ը:

«ՏԵՂԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՓՈԽՎԵՆ, ԹԵ ՉԵՆ ՓՈԽՎԻ, ԷԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ»

«Իրավունքի» հետ զրույցում Սիսիանի 34/02 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ ՎԵՅՆԱՄԻՆ ԹԱՆԳՅԱՆԸ, որը Սիսիանի ՀՅԴ կոմիտեից է եւ ներկայացնում էր «Հայաստան» դաշինքը, ասաց, որ ժողովրդի մեջ անտարբերությունը շատ է:

«Ժողովրդի զգալի մասը անկախ է տեղական իշխանություններից, իրենց չի հետաքրքրում, թե ով կղեկավարի: Իրենք իրենց հողն են մշակում, իրենց հոգսերն են հոգում: Խոշոր հաշվով` իրենց միեւնույնն է, թե ով կգա իշխանության»,- ասաց Վեյնամին Թանգյանը:

Ըստ ՀՅԴ-ականի, ընդհանուր երկրի իրավիճակը հաշվի առնելով` այս անգամ իրենց կուսակցությունը չմտավ ընտրապայքարի մեջ:

«Նպատակահարմար չենք համարում այս տիպի ընտրություններին մասնակցելը: Խնդիրն այն է, որ տեղական իշխանությունները փոխվեն-չփոխվեն, էական տարբերություն մարդիկ չեն տեսնում իրենց խնդիրների լուծման առումով»,- ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը:

«ՈՒՂՂՈՐԴՎԱԾ ԲԵՐՈՒՄ ԷԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉԻ ԴԵՄ ՉԷԻՆՔ ԿԱՐՈՂ ԱՌՆԵԼ»

Սիսիանի 34/02 ընտրատեղամասում «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության վստահված անձ ՍԱԹԵՆ ԱՍԱՏՐՅԱՆՆ էլ նշեց, որ ցանկանում է Սիսիանը վերջապես ունենա իր վարչական ղեկավարը` հաշվի առնելով, որ դեռեւս նախորդ տարվա սեպտեմբերին կայացած ընտրությունների արդյունքներով, այդպես էլ ավագանին չընտրեց համայնքապետ:

«Այսպես շարունակվել չի կարող: Կարծում եմ՝ պետք է կուսակցական բաժանումներին, այս ամեն ինչին վերջ տալ, համախմբվել եւ իրար հետ աշխատել: Երեւի, միայն միահամուռ աշխատանքով կարող ենք մի բանի հասնել», - ընդգծեց Սաթեն Ասատրյանը:

Ի դեպ, վերոնշյալ ընտրատեղամասում նա արձանագրել էր երկու խախտում, ինչը տեւական պայքարից հետո` ստիպված եղավ չշրջանցել հանձնաժողովի քարտուղարը, որը ո՛չ ավել, ո՛չ պակաս ՔՊ-ական համայնքապետի թեկնածու Արմեն Հակոբջանյանի հայրն էր` Բենիամին Հակոբջանյանը:

«Մեր ընտրատեղամասում համեմատաբար հանգիստ է ընթացել ընտրությունները: Թեպետ պարբերաբար կուտակումներ էինք նկատում ընտրատեղամասից ոչ հեռու: Բայց ոստիկանության օգնությամբ` հնարավոր եղավ ցրել կուտակումները: Սա նկատել էին նաեւ դիտորդները: Մարդկանց ուղղորդված բերում էին ընտրության, ինչի դեմ չէինք կարող առնել, որովհետեւ օրենքով ոստիկանությունը միայն 50 մետր շառավղով է ապահովում, որպեսզի կուտակումներ չլինեն: Սակայն, այդ մարդիկ շարունակում էին մնալ ընտրատեղամասից 100-120 մետր հեռավորության վրա: Նրանք կոնկրետ ՔՊ-ի կողմնակիցներն էին, որոնց անձամբ ենք ճանաչում»,- շեշտեց ՔՈ-ի վստահված անձը:

Հաջորդը, ինչ արձանագրել էր Սաթեն Ասատրյանը, վերաբերում էր կոնկրետ ընտրողի, որն ուներ հոգեկան խնդիրներ:

«Հանձնաժողովի քարտուղարի կողմից հստակ ուղղորդվում էր, թե ով պետք է նրան ուղեկցի քվեախցիկ: Մենք դեմ էինք, բայց իրենք գրանցեցին, որպես ուղեկցող, ում ուզում էին», - ասաց նա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սիսիան-Երեւան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում