Մարտահրավերների թիվը մի քանի անգամ ավելացել է. Մանասերյան
ՆերքաղաքականՏնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ գնահատմամբ՝ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների թիվը մի քանի անգամ ավելացել է:
— Ռուսաստանի Դաշնության դեմ արեւմտյան պատժամիջոցներն իրենց ազդեցությունն ունեն մեր երկրի վրա: Բացի այդ, պատժամիջոցների տակ է նաեւ հարեւան Իրանը, ինչը չի կարող չազդել ոչ միայն Հայաստանի տնտեսության վրա, այլեւ Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի: Առկա մարտահրավերների շարքում չպետք է մոռանալ նաեւ անավարտ պատերազմական վիճակը Ադրբեջանի հետ, որը չի կարող չխոչընդոտել տնտեսության զարգացմանը: Հայաստանի առջեւ ծառացած այս եւ այլ մարտահրավերները խոչընդոտում են առաջընթացին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

