Դա էլ լինի ու էլ ոչ մի երազանք չունեմ.Հայկական ֆուտբոլի եւ միակ` դեռեւս չիրականացած երազանքի մասին. Բացառիկ զրույց 97-ամյա լեգենդ Նիկիտա Սիմոնյանի հետ

Սպորտ

«Իրավունքին» բացառիկ հնարավորություն է ընձեռնվել զրուցել «Արարատ-73»-ի գլխավոր մարզչի, 96-ամյա Նիկիտա Սիմոնյանի հետ: Նիկիտա Սիմոնյանը ծնվել է 1926 թվականի հոկտեմբերի 12-ին, Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Ներկայումս նա զբաղեցնում է ՌՖՄ առաջին փոխնախագահի և ՌՖՄ տեխնիկական կոմիտեի նախագահի պաշտոնները: Նա ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ է, Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն՝ երկրի առաջնության խաղերում։

Մեր զրույցի ընթացքում 96-ամյա մեր հայրենակիցը գտնվում էր աշխատավայրում ՌՖՄ-ում, լեգենդար հայից նախ փորձել ենք հետաքրքրվել թե ինչպես է գնահատում հայկական ֆուտբոլը եւ հայ ֆուտբոլիստների վերջին խաղը` Թուրքիայի հավաքականի հետ, ով սակայն, ցավով նկատեց.

 

 

Լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանն այսօր դարձավ 95 տարեկան | 24news

-Գիտեմ, անկեղծ նախ չեմ հետեւել, բայց հաշիվը` մեկ զրո արդեն թույլ է տալիս կարծիք կազմել, ուստի զերծ կմնամ գնահատական տալուց: Հասկանալի է, որ հայկական թիմը մրցում էր պրոֆեսիոնալ ֆուտբոլային թիմի հետ, բայց կարելի էր ջանք թափել, ավելի լավ պատրաստվել հաշվի առնելով մրցակցի հնարավորություններն ու պատրաստվածությունը: Ես հայ ֆուտբոլիստներին միայն մի բան եմ ցանկանում` հանդես գալ հնարավորինս պատրաստված, որպեսզի հայ ֆուտբոլիստների անունները նորից հնչեն աշխարհի տարբեր երկրներում, մեր ֆուտբոլիստները պետք իրենց մեջ արթնացնեն հաղթողի ձգտումը:

-Երեւի նկատի ունեք` ինչպես որ «Արարատի 73»-ի  ֆուտբոլիստներինը:

-Գիտեք, ես չեմ հավատում, որ մենք  «Արարատի 73» կունենանք, որովհետեւ այդ թիմի տղաների նման ֆուտբոլիստներ ես, ցավոք, չեմ տեսնում, նրանց մեջ կյանքը ուրիշկերպ էր եռում, նրանց հաղթանակի ձգտումը ուրիշ էր, նրանց նման երկրորդը չեմ կարծում, որ կլինի երբեւէ: Թեեւ հայ ֆուտբոլիստներից, օրինակ Հենրիխ Մխիթարյանի մեջ ես տեսնում եմ նույն ձգտումը, ինչը ժամանակին ունեցել նրա հայրը, ով իմ թիմում էր խաղում, ցավոք, նա կյանքից շուտ հեռացավ: Բայց ուրախ եմ, որ որդին հոր նման բացառիկ ֆուտբոլիստ է:

-Պարոն Սիմոնյան, շուտով կբոլորի Ձեր 97-ամյակը, ունե՞ք երազանք, որը դեռ չի իրականացվել:

-Լավ հարց էր, չէի մտածել(-ժպտում է. Ի.Ա.)...Չունեմ, հավատացեք, չունեմ, ես անշնորհակալ կլինեմ, որ կյանքից տրված իմ անձնական, գործնական հաւողություններից դժգոհ եմ: Այո, ճիշտ նշեցիք, շուտով կբոլորի 97 տարեկանս, բայց մինչեւ այժմ ես գնահատված ու կարեւորված եմ, ես աշխատում եմ, ունեմ անուն, պատիվ, հեղինակություն, ինձ հարգում եւ ակնածանքով են վերաբերում ոչ միայն իմ ՌԴ-ում եւ Հայաստանում, այլ աշխարհի տարբեր երկրներում: Էլ ինչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար: Ուստի միակ երազանքս այն է, որ երբ հասնեմ կյանքիս մայրամուտին` հանգիստ ու խաղաղ հեռանամ այս կյանքից, դա էլ լինի ու ուրիշ ոչ մի երազանք չունեմ:

-Եվ վերջո՞ւմ...

-Վերջում(-ժպտում է. Ի.Ա.) ուզում եմ դիմել արցախցի իմ հայրենակիցներին` ի՛մ տառապած, բայց երբեք չկոտրվող արցախցիներս, գիտեմ դժվար է, բայց ես հավատում, եմ, որ Արցախի բնությունը Ձեզ թույլ չի տա հանձնվել, պայքարեք...

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

https://iravunk.com/sim/?p=251957&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ