ԽՈՒՆ­ՏԱՆ ԲՈ­ԼՈ­ՐԻՍ Է ԳԺԻ ՏԵՂ ԴՐԵԼ

Վերլուծություն

Ժա­մա­նա­կին կա­տա­կում է­ինք, որ օմ­բուդս­մե­նի գրա­սե­նյա­կը մտցվե­լու է դա­տա­խա­զու­թյան կազ­մի մեջ: Կա­տակն ի­րա­կա­նու­թյուն դար­ձավ` գլխա­վոր դա­տա­խա­զի տե­ղա­կալն ա­ռա­ջադր­ված է ՄԻՊ թեկ­նա­ծու: Բնա­կա­նա­բար, ՔՊ-ի քվե­նե­րով կարգ­վե­լու է ՄԻՊ, իսկ Էդ­գար Ղա­զա­րյա­նի մաս­նակ­ցու­թյունն ընտ­րու­թյա­նը բան չի փո­խե­լու: Ըն­դա­մե­նն ար­ձա­նագ­րե­լու է ընդ­դի­մա­դիր ման­դատ­նե­րի քա­նա­կը: Իսկ, դա­տե­լով պատ­գա­մա­վոր Ագ­նե­սա Խա­մո­յա­նի պար­զա­բա­նու­մից, Ղա­զա­րյա­նին ա­ռա­ջադ­րել են, քան­զի ու­րիշ հա­մա­ձայ­նու­թյուն տվող չի գտնվել:

ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆՈՒՄ ԸՆՏ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐՈՎ ԻՇ­ԽԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ ՉԻ ՓՈԽ­ՎՈՒՄ

Իսկ Սի­սի­ա­նի և Մա­րա­լի­կի ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րով, բա­ցի տո­տալ ընտ­րա­կեղ­ծա­րա­րու­թյան ար­ձա­նագ­րու­մից, նա­և քննա­դա­տու­թյուն է հնչել ընդ­դի­մու­թյան հաս­ցե­ին: Թե` քիչ եք աշ­խա­տել ժո­ղովր­դի հետ, կամ սխալ եք աշ­խա­տել: Բայց քննա­դա­տող­նե­րը մո­ռա­նում են մի պարզ ճշմար­տու­թյուն` Հա­յաս­տա­նում եր­բև­է ընտ­րու­թյուն­նե­րով իշ­խա­նու­թյուն չի փոխ­վել: Իսկ իշ­խա­նու­թյուն պա­հե­լը կյան­քի ու մահ­վան գերխն­դիր սար­քած խուն­տա­յի պա­րա­գա­յում «ընտրու­թյուն­նե­րը կրե­լու» մա­սին խո­սակ­ցու­թյուն­նե­րը դա­տար­կա­բա­նու­թյուն է: Նա­խա­դե­պեր ե­ղել են, որ այս կամ այն հա­մայն­քում ընդ­դի­մու­թյունն է հաղ­թել, սա­կայն սրանք հաղ­թա­ծին կա­լա­նա­վո­րել են, տե­ղը ժ/պ նշա­նա­կել, իսկ հե­տո այդ ժ/պ-ին զոռ­բա­յու­թյամբ սար­քել հա­մայն­քա­պետ: Եվ օ­րի­նա­կան հարց է ծա­գում` ի­մաստ ու­նի՞ ար­դյոք ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րում ռե­սուրս­նե­րի գեր­լար­ման, ե­թե շա­րու­նա­կու­թյունն այդ­պի­սին է: Ուս­տի, այն ար­դյունք­նե­րը, որ գրան­ցել է ընդ­դի­մու­թյու­նը Սի­սի­ա­նում և Մա­րա­լի­կում, մի­նի­մալ ռե­սուրս­նե­րի պայ­ման­նե­րում լավ էլ ար­դյունք են:

Իսկ բնակ­չու­թյան կրա­վո­րա­կա­նու­թյու­նը մե­ծա­պես պայ­մա­նա­վոր­ված է մշտա­կան շատ ին­տեն­սիվ ու­ղե­ղալ­վա­ցու­մով, ին­չը բնո­րոշ է բո­լոր սպին-դիկ­տա­տու­րա­նե­րին: Եվ, ի դեպ անգ­լե­րե­նում քաղ­տեխ­նո­լոգ­նե­րը կոչ­վում են սպին-դոկ­տոր, այ­սինքն անգ­լո­սաք­սո­նա­կան մշա­կույ­թում չի էլ թաքց­վում, որ այդ ա­մե­նը հիմն­ված է մարդ­կանց «ֆռաց­նե­լու» վրա (սպին նշա­նա­կում է պտտել): Դա­սա­կան ու­ղե­ղալ­վաց­ման մի­ջո­ցը` հե­ռուս­տա­ցույ­ցը, ի­զուր չէ, որ ռուս­ներն ան­վա­նում են зом­бо­я­щик, իսկ Հա­յաս­տա­նի պայ­ման­նե­րում դրան ա­վե­լա­նում են նա­և պրի­մի­տի­վա­գույն, կա­րե­լի է ա­սել` նույ­նիսկ դե­բի­լա­կան առ­ցանց հար­թակ­նե­րը, ո­րոնք հա­մա­կարգ­ված նույն աղբն են լցնում մարդ­կանց գլու­խը: Իսկ «Հ1-ի տակ» եր­կար մնա­ցած­նե­րի մոտ միտ­քը կա­ղա­պար­վում է, ձև­ա­վոր­վում են այն նա­րա­տիվ­նե­րը, ո­րոնք ա­ռաջ են մղվում խուն­տա­յի կող­մից: ՀՀԿ-ական Ար­թուր Թով­մա­սյա­նը օ­րերս առն­վազն 10 կետ հաշ­վեց, ո­րոն­ցով նի­կո­լա­կան և գե­բել­սյան քա­րոզ­չու­թյուն­նե­րը նույ­նա­նում են:

Իսկ ինչ­պե՞ս Գեր­մա­նի­ան ա­զատ­վեց նա­ցիզ­մից, թե­և Ա­դոլֆ Ա­լո­ի­զիչն ու­ներ քվե­նե­րի հա­վեր­ժա­կան մե­ծա­մաս­նու­թյուն: Ա­զատ­վեց դե­նա­ցի­ֆի­կա­ցի­ա­յի մի­ջո­ցով: Հա­յաս­տանն էլ նի­կո­լիզ­մից պի­տի ա­զատ­վի դե­նի­կո­լի­զա­ցի­ա­յի մի­ջո­ցով: Այ­սինքն` ա­ռաջ­նա­յինն է­լի մնում է Նի­կո­լից ա­զատ­վե­լը: Իսկ այդ­տեղ ընտ­րու­թյուն­նե­րը պիտա­նի գոր­ծիք չեն, ընտ­րու­թյուն­նե­րը մի­այն հե­տո կա­րող են ծա­ռա­յել ար­դյունքն ամ­րագ­րե­լուն: Իսկ Նի­կո­լի դիր­քե­րը կա­րող են սա­սան­վել մի­այն, ե­թե այդ ու­նի­վեր­սալ կա­մա­կա­տարն այ­լևս չբա­վա­րա­րի դրսի խա­ղա­ցող­նե­րից ո­րև­է մե­կին, կամ մի­գու­ցե մե­կից ա­վե­լի­ին: Ին­չը և տես­նում ենք հի­մա:

Ա­ռա­ջին ա­հա­զան­գե­րը մի­ջազ­գա­յին ո­րոշ կա­ռույց­նե­րի և ԱՄՆ Պետ­դե­պի վատ զե­կույց­ներն է­ին: Դրան ա­վե­լա­ցավ նա­և ՔՊ թի­մի պա­ռակտ­ման մեկ­նար­կը: Սա­կայն այդ ա­մե­նին խուն­տան ար­ձա­գան­քեց պե­տա­կա­նու­թյունն ինք­նաս­պա­նու­թյան տա­նե­լու փոր­ձե­րով: Այն տրա­մա­բա­նու­թյամբ, որ ե­թե պի­տի Հա­յաս­տա­նում կորց­նեն իշ­խա­նու­թյու­նը, ա­պա Հա­յաս­տան էլ չպի­տի լի­նի:

ԹՇՆԱ­ՄԻ­ՆԵՐ ԲԱԶ­ՄԱ­ՊԱՏ­ԿԵ­ԼՈՒ ՏԵԽ­ՆՈ­ԼՈ­ԳԻ­ԱՆ

Կա մի 40 տար­վա վա­ղե­մու­թյան ա­նեկ­դոտ: Թե` ԱՄՆ-ի պես բա­րե­կե­ցիկ ապ­րե­լու հա­մար ԱՄՆ-ին պա­տե­րազմ հայ­տա­րա­րենք ու մի­ան­գա­մից հանձն­վենք: Սա­կայն հի­միկ­վա «անեկ­դո­տը» շատ ա­վե­լի վատն է:

2018-ից սկսած կա­պի­տու­լյանտ­նե­րը հե­տև­ո­ղա­կա­նո­րեն փչաց­նում են ՀՀ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը բո­լո­րի հետ` ՌԴ-ի, Ի­րա­նի, Չի­նաս­տա­նի... Պարզ­վում է` նա­և ԱՄՆ-ի, վկան` Պետ­դե­պի «հոգ­նան»: Մեզ ոչ մի մեծ տե­րու­թյան հետ թշնա­մա­նա­լը պետք չէ, մեզ լի­ու­լի բա­վա­րար է բնա­կան կեն­սա­բա­նա­կան թշնա­մին` թուր­քը: Սա­կայն թուր­քի հետ «խա­ղա­ղու­թյան օ­րա­կարգ» են խա­ղում, իսկ բո­լոր ե­ղած և պո­տեն­ցի­ալ դաշ­նա­կից­նե­րի հետ` հա­րա­բե­րու­թյուն փչաց­նում: Ինչ­պես դեռ 2021-ին ի ցուց էր դրել Սերժ Սարգ­սյա­նը` Նի­կոլն Ար­ցա­խի բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում մեծ տե­րու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի մոտ ի­րեն «գժի տեղ էր դրել»: Իսկ հի­մա գժի տեղ է դրել մեզ բո­լո­րիս, մի­տում­նա­վոր թշնա­մաց­նե­լով մի­ջու­կա­յին գեր­տե­րու­թյուն Ռու­սաս­տա­նի հետ: Հան­կարծ Հա­ա­գա­յի դա­տա­րա­նի` Պու­տի­նին կա­լա­նա­վո­րե­լու ո­րո­շու­մից հե­տո սրանք շտա­պե­ցին ճա­նա­չել այդ դա­տա­րա­նի հիմ­նա­րար «Հռո­մի կա­նո­նագ­րի» սահ­մա­նադ­րա­կա­նու­թյու­նը:

ԱԺԲ-ն խան­դա­վառ­վեց և հույս հայտ­նեց, որ ՔՊ մե­ծա­մաս­նու­թյու­նը չի տա­պա­լի դրա վա­վե­րա­ցումն ԱԺ-ում: Իսկ ող­ջա­միտ ու­ժերն ու գոր­ծիչ­նե­րը տագ­նա­պե­ցին, դեմ ար­տա­հայտ­վե­ցին: Խորհր­դա­րա­նում ներ­կա­յաց­ված ու­ժե­րից ՀՀԿ-ն էլ հարկ հա­մա­րեց ԳՄ հա­տուկ հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես գա­լու: Հայ­տա­րա­րու­թյու­նում մաս­նա­վո­րա­պես աս­ված է. «ՀՀ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը կա­ռա­վա­րու­թյան դի­մու­մի հի­ման վրա ըն­դու­նել է ո­րո­շում, ըստ ո­րի Մի­ջազ­գա­յին քրե­ա­կան դա­տա­րա­նի Հռո­մի կա­նո­նադ­րու­թյու­նում ամ­րագր­ված պար­տա­վո­րու­թյուն­նե­րը հա­մա­պա­տաս­խա­նում են ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյա­նը:

Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի այս ո­րո­շու­մը ներ­կա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կում ծայ­րա­հեղ քա­ղա­քա­կան կու­րու­թյուն է եւ հղի է ան­կա­խա­տե­սե­լի հե­տե­ւանք­նե­րով: Գաղտ­նիք չէ, որ Մի­ջազ­գա­յին քրե­ա­կան դա­տա­րա­նը չա­փա­զանց քա­ղա­քա­կա­նաց­ված մար­մին է եւ բո­լո­րո­վին էլ պա­տա­հա­կան չէ, որ նույ­նիսկ ՄԱԿ Անվ­տան­գու­թյան խորհր­դի մշտա­կան ան­դամ­ներ հան­դի­սա­ցող այն­պի­սի հզոր տե­րու­թյուն­ներ, ինչ­պի­սիք են ԱՄՆ, Չի­նաս­տա­նը եւ Ռու­սաս­տա­նը, չեն ստո­րագ­րել կամ վա­վե­րաց­րել այդ կա­նո­նադ­րու­թյու­նը եւ նման մտադ­րու­թյուն չու­նեն նա­եւ ա­պա­գա­յում:

Ակն­հայտ քա­ղա­քա­կան կար­ճա­տե­սու­թյուն է կար­ծե­լը, որ այդ դա­տա­րա­նին մի­ա­նա­լը կա­րող է եր­բե­ւէ օգ­տա­գործ­վել Հա­յաս­տա­նի շա­հե­րի պաշտ­պա­նու­թյան հա­մար: Մի­ա­ժա­մա­նակ հարկ է նա­եւ ար­ձա­նագ­րել, որ Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը, ո­րը 2020 թ. Սահ­մա­նադ­րու­թյան հա­կա­սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի ար­դյուն­քում ա­պօ­րի­նի կազմ ու­նի, բա­ցա­հա­տո­րեն վե­րա­զան­ցել է իր լի­ա­զո­րու­թյուն­նե­րը եւ կա­յաց­րել ակն­հայտ ա­պօ­րի­նի ո­րո­շում»: Մատ­նանշ­վում է այդ գոր­ծըն­թա­ցի ևս մեկ ա­պա­լե­գի­տիմ հան­գա­մանք. «Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րանն ի­րա­վա­սու չէր քննու­թյան ըն­դու­նել Մի­ջազ­գա­յին քրե­ա­կան դա­տա­րա­նի կա­նո­նադ­րու­թյու­նում ամ­րագր­ված պար­տա­վո­րու­թյուն­նե­րի սահ­մա­նադ­րա­կա­նու­թյան գոր­ծը, այն պա­րա­գա­յում, երբ նույն հար­ցի վե­րա­բե­րյալ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը դե­ռեւս 2004 թ. ար­դեն իսկ կա­յաց­րել էր բա­ցա­սա­կան ո­րո­շում»:

Քա­ղա­քա­գետ Ստե­փան Դա­նի­ե­լյանն էլ ար­ձա­նագ­րում է. «Այս փոր­ձան­քի հե­ռաց­ման հար­ցը մեզ հա­մար ճա­կա­տագ­րա­կան է դառ­նում: Ամ­բողջ մի եր­կիր ըն­դա­մե­նը մեկ ան­ձի պա­տանդ է դար­ձել, եւ, չգի­տենք, թե դրա գլխում ինչ է կա­տար­վում: Սա ան­հա­վա­նա­կան վի­ճակ է ու, չգի­տեմ, պատ­մու­թյան մեջ նման դեպք ե­ղել է, թե ոչ»: Այս փոր­ձան­քը` Նի­կոլ ա­նու­նով, ե­րա­զում է իր դա­վա­ճա­նա­կան իշ­խա­նա­վար­ման հետ մի­ա­սին գե­րեզ­մա­նել նա­և պե­տա­կա­նու­թյու­նը: Սա­կայն կար­ծում ենք` նրան ու նրա տե­սա­կին ե­րա­զա­խաբ ա­նե­լու գոր­ծի­քա­կազմ գտնե­լու պա­հը մո­տե­ցել է:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում