Սիսիանի ընտրություններով խիստ հետաքրքրված էր ԱՄՆ դեսպանությունը
ՆերքաղաքականԿիրակի օրը կայացած Սիսիանի ՏԻՄ համամասնական ընտրություններին զարմանալի ակտիվություն էր դրսեւորել ԱՄՆ դեսպանությունը: Ո՛չ ավել, ո՛չ պակաս դեսպանությունից եկել, հասել էին Սիսիան եւ գրանցվել ընտրություններին՝ «այցելուի» կարգավիճակով: Վերջիններս շրջում էին ընտրատեղամասերում եւ ինչ-ինչ ուսումնասիրություններ կատարում, իսկ իրենց «առաքելության» վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալ, հրաժարվեցին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

