ԵՄ դիտորդների առկայությունը սահմանին չի խանգարում Ադրբեջանին ագրեսիվ գործողություններ իրականացնել. Մանուկյան

Ներքաղաքական

Ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ` այսօր հասարակությանը մի արհեստական թմբիրի մեջ են մտցնում` կեղծ փրկության հույսերով, կեղծ անվտանգային բարձիկների մասին խոսելով:

— Նույն ԵՄ դիտորդների առկայությունը սահմանին չի խանգարում Ադրբեջանին ագրեսիվ գործողություններ իրականացնել` շարունակելով ՀՀ սուվերեն տարածքի օկուպացիան: Այս առումով Հայաստանի կողմից գործնական հակազդեցությունը, ցավոք, թեմա է, որի մասին շատ մանրամասն չեմ կարող բարձրաձայնել: Այս օրերին Հայաստանի բոլոր պատասխանատու անձինք պարտավոր էին ՌԴ-ի հետ լինել ամենօրյա շփումների մեջ, ոչ թե խաղեր խաղային: Տվյալ դեպքում` ՍԴ-ում Հռոմի ստատուտի համաձայնագրի նախագիծը 2-3 ամիս առաջ է եղել, բայց առնվազն այս մթնոլորտում Հայաստանը լեգիտիմ հնարավորություն ուներ` այդ հարցն ընդհանրապես չարծարծելու: Եվ եթե Հայաստանն այդ համաձայնագիրը անգամ վավերացնի ԱԺ-ում, դա որեւէ կերպ չի ազդելու Հաագայի դատարանի որոշումը Ադրբեջանի համար պարտադիր լինելու վրա, որովհետեւ Ադրբեջանը դրան չի միացել, Հաագայի դատարանի որոշումն իրավական առումով պարտադիր չէ Ադրբեջանի համար: Այլ հարց, որ բարոյական պարտավորության տակ է Ադրբեջանը: Անզգույշ գործողություններն ունենում են բացասական հետեւանքներ մեր ամբողջ ժողովրդի վրա: Ո՞վ է քաշել ԱԺ նախագահի լեզուն, որ նման հարցերի շուրջ ոտքի վրա հայտարություն անի, հետո գնա Կոնդի ամառանոցում մարզվի, մարզվելու ժամանակ էլ ընկնի, թեւ կոտրի: Ամեն խոսքի ու բառի արժեքը չգիտակցելը մեր անվտանգային  համակարգն է փլուզում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում