Գրող է, աշխատել է որպես լրագրող. Ով արցախցի պետական դավաճանության մեջ մեղադրվողներից մեկը
Հանդիպում
Արցախի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում այս ամիս վարույթ են ընդունվել Արցախի Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործերը: Դրանց նախաքննությամբ պարզվել է, որ Ստեփանակերտի երկու բնակիչներ սոցցանցերի միջոցով կապ են հաստատել Ադրբեջանի հատուկ ծառայութունների ներկայացուցիչների հետ, «շահեկան առաջարկության և պարբերաբար վարձատրության դիմաց նրանց փոխանցել գաղտնի և հույժ գաղտնի տեղեկություններ, ինչպես նաև ԱՀ քաղաքացիների անվտանգության, տնտեսության ընդհանուր վիճակի, շրջափակման պայմաններում սոցիալական ծրագրերի, կառավարության կազմում տեղի ունեցող փոփոխությունների, նախագահի հրամանագրերի, Արցախի Հանրապետության բնակչությանը վերաբերող այլ տեղեկություններ՝ կատարելով պետական դավաճանություն»:
Արցախում շրջանառվող լուրերի համաձայն դավաճաններից մեկը հիսունին մոտ տղամարդ է. «Գրող է, աշխատել է որպես լրագրող, տարբեր մարդկանց հետ է շփում ունեցել, բայց երբեք որեւէ մեկիս մտքով չէր անցնի, որ Ս.-ն կարող էր նան ստոր դավաճանական քայլի դիմեր, նրա նմաններին պետք է հրապարակում վառել, նա ու իր նմանը Ալիեւից էլ տականք են»,-ասաց արցախյան «Իրավունքի» աղբյուրը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=251859&l=am/