Խելագարվելու բան է, երբ դու հասկանում ես, որ կորցրել ես ձեռքդ, բայց եւ չունես այն, ինչի համար կռվել ես, ինչի համար ընկերներդ ընկան...Պատերազմի իրական դեմքը

Տեսանյութեր

«Եթե յուրաքանչյուր հայ իր զավակին դաստիրակեր ու մեծացներ այնպես ինչպես  հարկն է իսկական հային, ռազմի դաշտում էլ պատերազմը այլ ընթացք կստանար: Երբ դպրոցական երեխան չգիտի, թե ով է եղել Նժդեհը, Վազգեն Սարգսյանը կամ Մոնթեն, ի՞նչ ակնկալել նման սերնդից: Այնպես որ պետք չէ մեղավորներ փնտրել, մեղավորը ես եմ, Դուք եք, որովհետեւ մենք տարիներ շարունակ չենք դաստիրակել մեր սերնդին այնպես ինչպես հարիր է հային, ոչ մեկ մեղավոր չի, երբ սերնդիդ մեծ մասը չգիտի, թե որտեղից է եկել քո հաղթանակաների ու պարտությունների հիմքը»-այսպես սկսվեց մեր զրույցը «Իրավունք TV»-ի տաղավարում կամավոր ռազմաճակատ մեկնած Էդմոնդ Հովակիմյանի հետ, ով ութ ամիս առաջ էր զորացրվեր, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը, բայց դա նրան չխանգարեց մեկնել ռազմաճակատ, որտեղ էլ թողել է ձեռքի մի հատվածը:  

-էդմոնդ, քառօրյա պատերազմի ժամանակ Դուք ընդամենը 16 տարեկան էիք, ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիք ռազմաճակատում:

-Չեմ ուզում մանրամասների մասին խոսել, բայց հայտնվեցի Արա լեռում, հրետանավորների գնդում, որտեղ որպես կապավոր եմ իմ ծառայությունը մատուցել: Փորձեցի այդ տարիքում կռվել իմ տարբերակով, արդյունքում 16 տարեկանում տեսա ու զգացի, թե ինչ կարող է անել հրետանու մեկ զարկը:

-Անդրադառնանք, 44-օրյա պատերազմին, Դուք եղել եք Ջաբրաիլում, որտեղ տեղակայված զորամասը առաջիններից մեկն էր, որն ընկավ:

-Ջաբրաիլում ահավոր ուժեղ էր հարձակումը, եթե մնացած տեղերում խփում էին, օրինակ տաս հարվածով, Ջաբրաիլում խփում էին տաս անգամ ավել: Թե ինչու ընկավ Ջաբրաիլը, Հադրութը կամ Շուշին, ես դրանց պատասխանները անկեղծ չունեմ, բայց ես մի բան գիտեմ, որ մենք իրավունք չունենք նրանց մենակ երկար թողնելու: Երբ ես գնում էի ռազմաճակատ ընկերներիս հետ, լրագրողներից մեկը մոտեցավ ինձ հարցրեց, թե ինչու եմ կամավոր գնում պատերազմ, ես հետեւյալ պատասխանը տվեցի. «Գնում եմ կռվեմ Արցախում, որ վաղը չկռվեմ Սյունքիում»: Հիմա ես վստահ եմ, որ մենք շուտով պետք է կռվենք Սյունիքեւմ, որովհետեւ եթե մենք հիմա Սյունիքում չկռվենք` էլ կռվելու տեղ չենք ունենանալու: Եթ թշնամին դեռ չի հասել Երեւան, դա դեռ չի նշանակում, որ չի կարող հասնել:

-Այդ պայքարի ոգին տեսնո՞ւմ եք Ձեր շրջապատում:

-44-օրյա պատերազմ մեկնելու ոգին համարյա չկա, պայքարի ոգին այլեւս առաջվանը չէ` ոչ բանակում, ո՛չ հասարակության մեջ , ո՛չ էլ նույնիսկ սոցիալական հարթակներում: Պատերազմի պարտությունը ահավոր հարված էր բոլորիս համար: Ու ես անկեղծ չգիտեմ, եթե ես վիրավորված չլինեի ու նորից սկսվեր կռիվը, ես ի վիճակի կլինեի կրկին մեկնել առաջնագիծ:

-Էդմոնդ, որն՞ է պատերազմի դաշտում ամենատպավորված դրվագը, որը մշտապես ասոցացվում է քեզ մոտ պատերազմի հետ:

-Պատերազմից հետոն` նոյեմբերի 10-ը, երբ ես հասկացա, որ ավարտվել է պատերազմը ու մենք տվել ենք Շուշին...Հավատացեք` ո՛չ ձեռքիս վիրավորումը, ո՛չ ընկերներիս զոհվելը ավել ծանր չէր ինձ համար, քան նոյեբերի 10-ի առավոտը: Ֆիզիկական ցավը շատ փոքր բան է ներքին` հոգեկան կորստի ցավի դեմ:

-Էդմոնդ, ե՞րբ հասկացար, որ Ջաբրաիլը այլեւս մերը չէ:

-Ես դա մինչ օրս չեմ հասկացել, որովհետեւ մինչ օրս իմ մարմնի մի հատված Ջաբրաիլում է, ես դա այդպես էլ չեմ հասկանալու, երբեք...Ես երբեք ինչ-որ մի ճանապարհ չեմ հիշել, գոնե մի 5-6 անգամ պետք է գնայի, որ հիշեի: Կյանքումս մի անգամ եմ մի անգամ գնացածս ճանապարհը հիշել` դա Ջաբրաիլից դուրս գալու ճանապարհն էր, որովհետեւ, եթե չհիշեի, ապա հիմա ընկերներիս չէինք լինի:

-Ի՞նչ ես զգում ամեն անգամ Եռաբլուր այցելելիս:

-Դատարկություն... Ես Եռաբլուր գնում եմ միշտ գիշերները, որ չտեսնեմ, Եռաբլուրում սթորի անող անհայրենիքներին: Կանգնում եմ Եռաբլուրում` բլուրի վրա ու նայում քաղաքի խրախճանքին, տեսնում ես երկու կյանք` հավերժ ու մարդկանց, ովքեր շուտով կավարտվեն ու հասկանում ես, թե ինչքան դատարկ ու ունայն է ամեն ինչ: 

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում