Առաջին խաղը ցույց տվեց, որ Տիկնիզյանը կարող է որակ ավելացնել հավաքականի խաղացողի կարգավիճակում.Չելպանով
ՍպորտՄոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի առաջին մարզիչ Ալեքսանդր Չելպանովն խոսել է Հայաստանի ազգային հավաքականում 23-ամյա ֆուտբոլիստի նորամուտի խաղի մասին.
«Նորամուտի համար Նաիրն անցկացրեց որակյալ հանդիպում։ Նա կատարեց հսկայական աշխատանք՝ մասնակցելով նաև գոլային գրոհին։ Հնարավոր է, որ մի քիչ պակասեց սրությունը, սակայն դա, հավանաբար, կախված է անհանգստանալու ու պատասխանատվության բարձր մակարդակի հետ։ Ամեն դեպքում, առաջին խաղն էր միջազգային ասպարեզում։
Խաղից հետո զրուցել եմ Նաիրի հետ։ Մենք մշտապես կապի մեջ ենք, քննարկում ենք տարբեր պահեր, Թուրքիայի հավաքականի դեմ խաղը բացառություն չէր։ Նաիրն ուրախ է նորամուտի առթիվ այդ քանակությամբ երկրպագուների ներկայությամբ։ Իհարկե, հուսահատված է պարտության համար։ Կարծում եմ՝ արժանի չէին պարտության, քանի որ Հայաստանի հավաքականը չէր զիջում մրցակցին, նույնիսկ գերազանցում էր նվիրվածությամբ ու ցանկությամբ։
Հարմարվելու հարցում նրան շատ են օգնել Էդուարդ Սպերցյանն ու Խորեն Բայրամյանը, իսկ Գեորգի Հարությունյանի հետ նոր են ծանոթացել։ Ընդհանուր առմամբ, թիմը շատ լավ է ընդունել նրան։
Հուսով եմ՝ Նաիրը կայուն խաղացող կդառնա հավաքականում։ Առաջին խաղը ցույց տվեց, որ նա կարող է որակ ավելացնել հավաքականի խաղացողի կարգավիճակում»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sport24-ը։

