ՔՊ-ական թեկնածուի հոր քարտուղարությամբ` Սիսիանի 34/02 ընտրատեղամասում հաղթեց որդին
ՆերքաղաքականՍիսիան համայնքի ՏԻՄ ընտրություններում 34/02 ընտրատեղամասում ընտրությանը մասնակցել է 817 ընտրող` 1794-ից։
Արդյունքները բաշխվել են հետեւյալ կերպ.
Հայաստանի հանրապետական կուսակցություն` 249 ձայն,
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն` 86 ձայն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 480 ձայն։
Երկու անվավեր։
Ուշագրավ է այն, որ այս ընտրատեղամասում հանձնաժողովի քարտուղարը ոչ ավել, ոչ պակաս ՔՊ-ական թեկնածու Արմեն Հակոբջանյանի հայրն էր` Բենիամին Հակոբջանյանը։
ՀՐԱՆՏ ՍԱՐՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=251750&l=am/

