Ինչ է կատարվում Սիսիանի 34/01 ընտրատեղամասում
ՆերքաղաքականՍիսիան համայնքի ՏԻՄ ընտրությունները շարունակվում են։ Սիսիանի 34/01 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունեն 1852 մարդ։ Ըստ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Խաժակ Գեւորգյանի սպասվում են ընտրողների ակտիվ մասնակցություն։ Համենայնդեպս, փորձը հուշում է, որ կեսօրից հետո է ընտրողների ակտիվություն նկատվում։
Նշենք, որ Սիսիանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը հենց այս ընտրատեղամասում է ընտրության մասնակցելու։ Իսկ ՀՀԿ-ական թեկնածու Ջիվան Մարգարյանն արդեն իսկ կատարել է իր ընտրությունը` Սիսիանի 34/3 ընտրատեղամասում։
ՀՐԱՆՏ ՍԱՐՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=251714&l=am/

