Հայաստանի ընտրանին պարտվեց Թուրքիայի հավաքականին(տեսանյութ)
ՍպորտԵվրո-2026-ի որակավորման խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Թուրքիայի ընտրանուն:
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2-1: 10-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանի փոխանցումից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ հյուրերի պաշտպան Օզան Կաբակը: Թուրքերը կարողացան հաշիվը հավասարեցնել 35-րդ րոպեին Օրկուն Կյուկչուի գոլի շնորհիվ: Թուրքիայի ընտրանին կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ 64-րդ րոպեին եւ պահպանել հաղթական հաշիվը։

