Ընտրատեղամասի տարածքում հայտնվել էին ՔՊ-ի չգրանցված վստահված անձինք. 34/02 ընտրատեղամաս
ՆերքաղաքականՍիսիան քաղաքի 34/02 ընտրատեղամասում ՏԻՄ ընտրությունները բավական լարված մթնոլորտում են ընթանում։ Ժամանակ առ ժամանակ կուտակումներ են նկատվում տարածքում ու խմբեր բերող ինքնավստահ առաջնորդներ։
Քիչ առաջ նաեւ պարզվեց, որ տարածքում կա ՔՊ-ական ոչ ավել, ոչ պակաս երեք վստահված անձ, ընդ որում` երկուսը չգրանցված։ Դիտորդների փաստն արձանագրելուց հետո` վերջիններս հեռացվեցին տարածքից։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=251680&l=am/

