Ռոբերտ Քոչարյանը դատարանի թույլտվությամբ բացակայում է Հայաստանից
Իրավական
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանի թույլտվությամբ բացակայում է Հայաստանից, այս մասին Yerevan.Today-ին հայտնել է 2-րդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանն՝ անդրադառնալով լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, թե Ռոբերտ Քոչարյանը երկու ամսով մեկնել է Հայաստանից:
«Նախագահ Քոչարյանը դատարանի թույլտվությամբ բացակայում է Հայաստանից, հաջորդ դատական նիստը նշանակված է ապրիլի 18-ին, մինչ այդ, նախագահը կվերադառնա Հայաստան», - ասել է Բագրատ Միկոյանը։
https://iravunk.com/sim/?p=251665&l=am/