Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը` Թուրքիայի դեմ խաղին
ՍպորտՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Թուրքիայի ընտրանու դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի 1-ին տուրի հանդիպմանը, որը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:
Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը. 1. Ստանիսլավ Բուչնև, 2. Երջանիկ Ղուբասարյան, 3. Վարազդատ Հարոյան, 4. Տարոն Ոսկանյան, 5. Ստյոպա Մկրտչյան, 6. Ուգոչուկվու Իվու, 7. Խորեն Բայրամյան, 8. Էդուարդ Սպերցյան, 9. Էդգար Բաբայան, 10. Լուկաս Սելարայան, 11. Տիգրան Բարսեղյան, 12. Արման Ներսեսյան, 13. Կամո Հովհաննիսյան, 14. Նորբերտո Բալեկյան, 15. Ժիրայր Մարգարյան, 16. Արսեն Բեգլարյան, 17. Գեորգի Հարությունյան, 18. Էրիկ Փիլոյան, 19. Կարեն Մուրադյան, 20. Դավիդ Դավիդյան, 21. Նաիր Տիկնիզյան, 22. Սարգիս Ադամյան, 23. Վահան Բիչախչյան:
Հիշեցնենք, որ Հայաստան – Թուրքիա հանդիպումը կկայանա մարտի 25-ին և կմեկնարկի ժամը 21։00-ին։ Դա Հայաստանի հավաքականի առաջին հանդիպումը կլինի Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ։ Եվրո-2024-ի ընտրական D խմբում ընդգրկված են նաև Խորվաթիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները։

