«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

«Կիրթ ու կա­ռու­ցո­ղա­կան» Ա­ԼԻ­Ե­ՎԻ կա­պի­տու­լյանտ ըն­կե­րը ըն­դար­ձակ ե­լույ­թով, ուր եր­կար թվար­կեց Ադր­բե­ջա­նի կա­տա­րած ագ­րե­սիվ և ցե­ղաս­պան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը: Մի պահ զար­մա­ցանք, թե այդ ինչ է պա­տա­հել կա­պի­տու­լյան­տին, սա­կայն ե­լույ­թի եզ­րա­փա­կիչ մա­սը ցույց տվեց, որ Նի­կո­լը չի կա­րող փոխ­վել և մշտա­պես ա­նե­լու է նույն նի­կո­լու­թյու­նը. «Կա­ռա­վա­րու­թյան նիս­տի հար­գե­լի մաս­նա­կից­ներ, սի­րե­լի ժո­ղո­վուրդ, ամ­փո­փե­լով խոսքս՝ ու­զում եմ հե­տև­յալ ու­ղեր­ձը հղել բո­լո­րիդ և մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը. խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր լի­նե­լու է և լի­նե­լու է մինչ օրս բարձ­րա­գույն մա­կար­դակ­նե­րում ձեռք բեր­ված գրա­վոր փաս­տաթղ­թե­րի հի­ման վրա: Ինչ վե­րա­բե­րում է մեր ա­նե­լիք­նե­րին՝ Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը և հան­րու­թյու­նը պետք է զբաղ­վեն ա­մե­նօ­րյա ստեղ­ծա­րար աշ­խա­տան­քով՝ կա­ռու­ցե­լով, բա­րե­փո­խե­լով, բա­րիք ստեղ­ծե­լով, անվ­տան­գու­թյան հա­մա­կարգն ու­ժե­ղաց­նե­լով: Եվ մենք ոչ մի րո­պե չպետք է շեղ­վենք Հա­յաս­տա­նի զար­գաց­ման, հզո­րաց­ման և մեր ժո­ղովր­դա­վա­րու­թյունն ամ­րապն­դե­լու ճա­նա­պար­հից»: Դե ա­րի ու մի ա­սա` ի­յա՛, ի­րո՞ք: Օ­րի­նակ` Հա­ա­գա­յի դա­տա­րա­նի վճի­ռը Բեր­ձո­րի մի­ջանց­քը ա­պաշր­ջա­փա­կե­լու վե­րա­բե­րյալ ար­դյո՞ք «բարձ­րա­գույն մա­կար­դակ­նե­րում ձեռք բեր­ված գրա­վոր փաս­տա­թուղթ» չի: Ար­դյո՞ք «կիրթ ու կա­ռու­ցո­ղա­կան» ըն­կերդ դա չբա­նեց­րեց զու­գա­րա­նաթղ­թի տեղ:

Քա­ղա­քա­գետ Ա­ՐԱ ՊՈ­ՂՈ­ՍՅԱՆՆ էլ անդ­րա­դար­ձել է կա­պի­տու­լյան­տի մյուս քար­դաշ-յոլ­դա­շի` Թուր­քի­ա­յի զար­մա­նա­լի ընտ­րու­թյուն­նե­րին. «Թուր­քի­ա­յում ընտ­րու­թյուն­նե­րը կա­րող են շատ ա­նակն­կալ ձև­ով ա­վարտ­վել: Ինքս էլ հա­մա­րում եմ, որ թեկ­նա­ծու­նե­րի մեջ Էր­դո­ղա­նին լուրջ մրցա­կից չկա: Էր­դո­ղա­նը և' լավ պո­պու­լիստ է, լավ հռե­տոր, մի­ա­ժա­մա­նակ փոր­ձա­ռու է և կա­րող է ի­րա­վի­ճակն իր օգ­տին ծա­ռա­յեց­նել: Սա կար­ծում եմ ակն­հայտ է: Բայց Թուր­քի­ան սո­վո­րա­կան` պարզ պե­տու­թյուն չէ, այլ «խոր­քա­յին պե­տու­թյուն» (deep state) ու­նե­ցող, կա­ռա­վար­ման ո­րո­շա­կի ա­վան­դույթ­ներ և սկզբունք­ներ ու­նե­ցող պե­տու­թյուն, ո­րը թուր­քա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան վրա ու­նի ան­տե­սա­նե­լի, բայց զգա­լի, ե­թե չա­սեմ ո­րո­շիչ ազ­դե­ցու­թյուն: Հի­մա` մին­չև վեր­ջերս պարզ էր, որ «Ye­ni­den Re­fah» կու­սակ­ցու­թյան ա­ռաջ­նորդ Ֆա­թիհ Էր­բա­քա­նը մի­ա­նա­լու էր Էր­դո­ղա­նի դա­շին­քին: Սա­կայն ըստ կու­սակ­ցու­թյան փոխ­նա­խա­գա­հի, ի­րենք մին­չև կի­րա­կի տրա­մադր­ված է­ին, որ մի­ա­նա­լու են Էր­դո­ղա­նի դա­շին­քին, սա­կայն կի­րա­կի Ֆա­թիհ Էր­բա­քա­նը հան­դի­պել է «ինչ-որ մարդ­կանց հետ», ո­րից հե­տո ա­մեն ինչ փոխ­վել է»: Ին­չև­է, քա­ղա­քա­գե­տը շեշ­տում է ա­մե­նա­կա­րև­ո­րը, որ թուր­քը մնում է թուրք. «Մեզ հա­մար մի­և­նույն է ով կլի­նի Թուր­քի­ա­յի ա­ռաջ­նոր­դը, ով էլ լի­նի, Հա­յաս­տա­նի նկատ­մամբ նրանց քա­ղա­քա­կա­նու­թյու­նը վստա­հա­բար չի փոխ­վե­լու»:

Սա­կայն ար­ցախ­ցի­նե­րը, բա­րե­բախ­տա­բար, չեն մո­ռա­նում, որ թուր­քը րի փոխ­վում: «Ես ան­գամ չեմ ու­զում ադր­բե­ջա­նա­կան կող­մի հնչեց­րած այդ ձև­ա­կեր­պումն օգ­տա­գոր­ծել»,- «100-ից ա­վե­լի օր Ար­ցա­խը շրջա­փակ­ման մեջ է» թե­մա­յով ա­սու­լի­սում ա­սաց Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ԱԳ նա­խա­րար ՍԵՐ­ԳԵՅ ՂԱ­ԶԱ­ՐՅԱ­ՆԸ՝ պա­տաս­խա­նե­լով հար­ցին, թե այս ըն­թաց­քում Բա­քուն խո­սում է Ար­ցա­խի ին­տեգ­րա­ցի­ա­յից, ինչ­պե՞ս է Ստե­փա­նա­կեր­տը տես­նում այս ի­րա­վի­ճա­կում խնդրի լու­ծու­մը: Նա նշեց, որ Ար­ցա­խը շա­րու­նա­կե­լու է իր պայ­քարն ի­րաց­ված ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման ուղ­ղու­թյամբ: Ս. Ղա­զա­րյա­նը խոր­հուրդ տվեց ին­տեգ­րա­ցի­ա, ռե­ին­տեգ­րա­ցի­ա ձև­ա­կեր­պում­նե­րը քիչ օգ­տա­գոր­ծել. «Աշխար­հում ըն­դուն­ված է ին­տեգ­րա­ցի­ա բա­ռը դրա­կան ըն­կա­լել: Այս պա­րա­գա­յում բա­ցառ­ված է ո­րև­է նման ձև­ա­կեր­պում Ադր­բե­ջա­նի հետ: Չի կա­րող լի­նել ար­ցա­խա­հա­յու­թյան ու Ադր­բե­ջա­նի հա­մա­տե­ղում, բա­ցառ­ված է»: Ա­յո՛, Ադր­բե­ջա­նի հետ հա­մա­տե­ղե­լի է բա­ցա­ռա­պես ՔՊ-ն:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան