Ալիեւը բոլորից էլ լավ է հասկանում, որ Ա­ՄՆ-ն հե­ռու է, իսկ ՌԴ-ն ե­ւ Ի­րա­նը` հենց Ադր­բե­ջա­նի սահ­մա­նին

Վերլուծություն

Այս­պի­սով, պետ­քար­տու­ղար Էն­թո­նի Բլին­քե­նը հաս­տա­տեց, որ իր «քա­վո­րու­թյամբ» ըն­թա­նում է Ադր­բե­ջա­նի ու Հա­յաս­տա­նի մի­ջեւ ակ­տիվ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց, ո­րը շու­տով կա­րող է հաս­նել «խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նագ­րի» ստո­րագր­ման: Բայց կա­րող է նա­եւ չհաս­նել. Սե­նա­տի ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վում կա­յա­ցած լսում­նե­րին Բլին­քենն այն­քան էլ վստահ չէր. «Կար­ծում եմ, որ կա հնա­րա­վո­րու­թյուն, չեմ ու­զում ուռ­ճաց­նել, բայց կա հնա­րա­վո­րու­թյուն, ո­րը թույլ է տա­լիս փաս­տա­ցի ա­վար­տին հասց­նել «խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նագ­րի» նա­խա­պատ­րաս­տու­մը»:

ԻՆՉ ՀՈՒ­ՇԵՑ ԲԼԻՆ­ՔԵ­ՆԸ

Թե ինչ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» մա­սին է խոս­քը, Բլին­քե­նը մեկ­նա­բա­նում է մո­տա­վո­րա­պես այս­պես` Հա­մա­ձայ­նա­գիր, ո­րը «կկար­գա­վո­րի Բաք­վի եւ Ե­րե­ւա­նի մի­ջեւ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը», ինչ­պես նա­եւ կվե­րա­բե­րի «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում էթ­նիկ հա­յե­րի ի­րա­վունք­նե­րին եւ պաշտ­պա­նու­թյա­նը», «սահ­մա­նի սահ­մա­նա­զա­տմա­նը եւ այլն»: Նկա­տենք, սա այն է, ին­չի մա­սին տե­ւա­կան ժա­մա­նակ խո­սում ենք: Այ­սինքն, որ «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փով» ըն­թա­ցող բա­նակ­ցությ­ուն­նե­րի ի­մաստն այն է, որ կնքվի մի հա­մա­ձայ­նա­գիր, ո­րով ոչ մի­այն «կար­գա­վոր­վեն» հայ-ադրբե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, այլ մի­ա­ժա­մա­նակ, ընդ­հա­նուր փա­թե­թով, «լու­ծում» տրվի ար­ցա­խյան խնդրին: Իսկ այդ լու­ծում կոչ­վա­ծը ոչ այլ ինչ է, քան Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազմ ճա­նա­չե­լով, պայ­մա­նագ­րում նա­եւ ինչ-որ խոս­տում­ներ նե­րա­ռել «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում էթ­նիկ հա­յե­րի ի­րա­վունք­նե­րին եւ պաշտ­պա­նու­թյա­նը» մա­սին: Ընդ ո­րում, Նի­կոլն ինքն է խոս­տո­վա­նում, որ Ա­լի­ե­ւի հետ կնքված ո­րե­ւէ պայ­մա­նագ­րի վրա հույս դնել չի կա­րե­լի: Այ­սինքն, որ նա­եւ նման «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րում» նե­րառ­ված «հա­յե­րի ի­րա­վունք» աս­վածն Ա­լի­ե­ւը շատ ա­րագ զրո­յի կհա­վա­սա­րեց­նի, էս գլխից է հաս­կա­նա­լի:

Բայց Նի­կո­լը վեր­ջերս Ա­լի­ե­ի հետ պայ­մա­նագ­րե­րի ան­հու­սա­լի­ու­թյան մա­սին խո­սե­լով` նա­եւ նման մի միտք հնչեց­րեց, թե, պետք են ե­րաշ­խիք­ներ, որ «հա­յե­րի ի­րա­վունք­նե­րի» այդ դրույթ­նե­րը չեն խախտ­վի: Այդ պնդու­մը նա կրկնեց նա­եւ կա­ռա­վա­րու­թյան ե­րեկ­վա նիս­տում. «Պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը խախ­տե­լու Ադր­բե­ջա­նի այս գոր­ծե­լա­կերպն է պատ­ճա­ռը, որ մենք շա­րու­նա­կում ենք պնդել, որ թե՛ Հա­յաս­տան-Ադրբե­ջան խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի, թե՛ ԼՂ-ի ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյան եւ ի­րա­վունք­նե­րի հար­ցով  Ստե­փա­նա­կերտ-Բա­քու ֆոր­մա­տում ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի ի­րա­գործ­ման հա­մար հու­սա­լի մի­ջազ­գա­յին մե­խան­միզմ­ներ են հար­կա­վոր»: Ըստ այդմ, թե­րեւս պա­տա­հա­կան չէ, որ Բլին­քե­նը «իրա­վունք­նե­րից զատ», խո­սեց նա­եւ «պաշտ­պա­նու­թյան» մա­սին:

Ու այս­տեղ, բնա­կա­նա­բար, շատ պարզ հարց է ա­ռաջ գա­լիս. Իսկ ինչ­պե՞ս, ի՞նչ մե­խա­նիզմ­նե­րով են կյան­քի կո­չե­լու «հա­յե­րին պաշտ­պա­նե­լու» այդ դրույ­թը: Ա­հա այս­տեղ է, որ պետք է վե­րա­դառ­նալ ծայ­րա­հեղ ուլտ­րա­լի­բե­րաս­տա­կան «Ջեյմս­տա­ուն» հիմ­նադ­րա­մի վեր­ջին ծրագ­րա­յին գնա­հատ­մա­նը, թե հա­րավ­կով­կա­սյան հար­թա­կում հար­կա­վոր է. «Վա­շինգ­տո­նը, ՆԱ­ՏՕ-ի նրա դաշ­նա­կից­նե­րը եւ ԵՄ գոր­ծըն­կեր­նե­րը  պետք է մո­բի­լի­զաց­նեն մի­ջազ­գա­յին ա­ջակ­ցու­թյու­նը՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ռու­սա­կան զոր­քե­րը փո­խա­րի­նե­լու մի­ջազ­գա­յին խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լու­թյամբ (ՆԱ­ՏՕ) եւ օգ­նեն Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ կա­յուն խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նագ­րի կնքմա­նը»:

Թե­րեւս, մին­չեւ վերջ պարզ է ինչ­պես Բլին­քե­նի ա­սա­ծի, այն­պես էլ, խո­շոր հաշ­վով, մեզ հետ կապ­ված անգ­լո­սաք­սո­նա­կան ծրագ­րե­րի իս­կա­կան ի­մաս­տը. հե­ռաց­նել ռու­սա­կան ու­ժե­րի, նրանց փո­խա­րի­նել ՆԱ­ՏՕ-ի «խա­ղա­ղա­պահ­նե­րով», կնքել հայ-ադրբե­ջա­նա­կան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր»` Ար­ցա­խը թող­նե­լով Ադր­բե­ջա­նին: Ընդ որում, Բլինկենը գնաց մաքսիմալ բաց խաղի` հայտարարելով Ադրբեջանին ՆԱՏՕ-ական օգնություն տրամադրելու խիստ անհրաժեշտության մասին, թե իբր Իրանի հետ մեծ սահման ունի: Ընդ որում, դրանով ավելարդ անգամ նաեւ ցույց տալով նաեւ, թե Նիկոլը, խոսելով Ադրբեջանին նման խոստումներ տվող ԱՄՆ-ի միջնորդությամբ, ավելի ճիշտ` հրահանգով «խաղաղության պայմանագրի» մասին, իրականում ինչ կեղտոտ խողի մեջ է: 

ՆԻ­ԿՈ­ԼԸ ՊԱՏ­ՐԱՍՏ Է, Ա­ԼԻ­Ե­ՎԸ ՉԻ՞ ՍՏՈ­ՐԱԳ­ՐՈՒՄ

Թե ԱՄՆ-ի ին­չին է պետք ՌԴ-ի եւ Ի­րա­նի ա­րան­քում ՆԱ­ՏՕ-ի նման «խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լու­թյու­նը», հայտ­նի պատ­մու­թյուն է, չկրկնենք: «Մենք դա չենք պար­տադ­րում Հա­յաս­տա­նին: Մենք ար­ձա­գան­քում ենք Հա­յաս­տա­նի ար­տա­հայ­տած մեծ ցան­կու­թյա­նը…»,- իր խոս­քը շա­րու­նա­կեց Բլին­քե­նը: Ի­հար­կե, այս­տեղ ուղ­ղե­լու կա­րիք կա. դա ոչ թե Հա­յաս­տա­նի, այլ` նի­կո­լյան խուն­տա­յի ցան­կու­թյունն է: Ա­մեն դեպ­քում, կա­ռա­վա­րու­թյու­նում ե­րեկ­վա իր ե­լույ­թը Նի­կո­լը հենց դրա­նով էլ ա­վար­տեց, թե` «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» լի­նե­լու է:

Բայց այս­տեղ բո­լո­րո­վին այլ ի­րո­ղու­թյան ենք բախ­վում: Այն, ինչ ա­ռա­ջար­կում է ԱՄՆ-ն, պետք է, որ Ա­լի­ե­ւի հա­մար մի­ան­գա­մայն ըն­դու­նե­լի լի­ներ: Հաշ­վի առ­նե­լով, որ նման ի­րա­վի­ճա­կում մի­ան­գա­մից լուծ­վում է նա­եւ իր հա­մար այդ­քան ցան­կա­լի «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» հար­ցը: Վեր­ջին հաշ­վով, դժվար չէ հաս­կա­նալ, թե ինչ պետք է հաս­կա­նալ «ՆԱ­ՏՕ-ի խա­ղա­ղա­պահ­ներ» ար­տա­հայ­տու­թյան տակ, հաշ­վի առ­նե­լով, որ այդ ա­ռա­քե­լու­թյան գո­տին ՆԱ­ՏՕ-ի թիվ 2 ան­դա­մի հա­րե­ւա­նու­թյամբ է: Նի­կոլն էլ, ինչ­պես հաս­կաց­վում էր ե­րեկ­վա իր ե­լույ­թի տրա­մա­բա­նու­թյու­նից, այն մե­սիջն է ուղ­ղում ա­մե­րի­կա­ցի­նե­րին, թե` ես պատ­րաստ եմ ստո­րագ­րել, ի՞նչ ա­նեմ, Ա­լի­ե­ւը չի ստո­րագ­րում, նա է մե­ղա­վոր…

Ու­րեմն, ին­չո՞ւ Ա­լի­ե­ւի, չնա­յած ու­նե­նա­լով «Պրա­գա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը», շա­րու­նա­կում է ա­ռաջ գնալ ինչ-որ ա­նո­րոշ «պատ­մա­կան քար­տեզ­նե­րով» սահ­մա­նագ­ծում ի­րա­կա­նաց­նե­լու ուղ­ղու­թյամբ, ին­չի մա­սին Նի­կո­լը ե­րեկ մի ամ­բողջ ճառ կար­դաց:

Այս վեր­ջին հար­ցի հետ կապ­ված, ի­հար­կե, կա­րե­լի է տար­բեր վար­կած­ներ ա­ռաջ քա­շել: Այդ թվում, որ Ա­լի­ե­ւը, դի­տա­վո­րու­թյամբ ծանր պայ­ման­ներ ա­ռաջ քա­շե­լով, փոր­ձում է թե­թե­ւաց­նել Նի­կո­լի գոր­ծը, որ նա կա­րո­ղա­նա Հա­յաս­տա­նի հա­մար դա­վա­ճա­նա­կան «Պրա­գա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը» վե­րա­ծել պայ­մա­նագ­րի` դա ներ­կայԱց­նե­լով, թե, տե­սաք ոնց Ա­լի­ե­ւի ա­նի­րա­տե­սա­կան պա­հանջ­նե­րը չկա­տա­րե­ցինք եւ նրան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» կնքել պար­տադ­րե­ցինք: Կամ այլ վար­կած, որ Ա­լի­ե­ւը ցան­կա­նում է, քա­նի դեռ հնա­րա­վո­րու­թյուն կա, Սյու­նիքն ի­րե­նով ա­նել, եւ այլն: Այդ բո­լոր վար­կած­նե­րը, ի­հար­կե, հա­վա­նա­կա­նու­թյան ո­րո­շա­կի բա­ժին ու­նեն: Բայց նա­եւ կա այլ գոր­ծոն, ո­րոնք ստի­պում է այդ վար­կած­նե­րին այլ տե­սան­կյու­նից դի­տար­կել:

ՌՈՒՍ-ԻՐԱ­ՆԱ­ԿԱՆ «ՀԱՍՏ ԿԱՐ­ՄԻՐ ԳԻ­ԾԸ»

Այս­պես, ի­րա­վի­ճա­կի սրաց­ման տպա­վո­րու­թյուն կստեղ­ծի Ա­լի­ե­ւը, թե` ոչ, դա Նի­կո­լի գոր­ծը չի թե­թե­ւաց­նում: Այն ի­մաս­տով, որ նա «Պրա­գա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը» կյան­քի կո­չե­լու հա­մար ոչ թե գեր­պա­սիվ ներ­հա­յաս­տա­նյան ընդ­դի­մու­թյան հետ խնդիր ու­նի, այլ` Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի, ո­րոնք դա հա­մա­րում են ա­մե­նա­հաստ «կար­միր գծե­րից» մե­կը: Ու այս­տեղ խնդիրն ա­մե­նե­ւին էլ Հա­յաս­տա­նի «սի­րուն աչ­քե­րը» չեն, այլ բուն փաս­տը, որ տա­րա­ծաշր­ջա­նում ՆԱ­ՏՕ-ական «խա­ղա­ղա­պահ­նե­րի» ի հայտ գա­լը կտրուկ կփո­խի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ներ­կա ստա­տուս-քվոն` լրջա­գույն սպառ­նա­լիք դառ­նա­լով ինչ­պես Ի­րա­նի, այն­պես էլ` ՌԴ-ի անվ­տան­գու­թյան հա­մար: Կլի­նի դա Ադր­բե­ջա­նի` Սյու­նիք ներ­խուժ­ման թե «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» մի­ջո­ցով ՆԱ­ՏՕ-ական­ներ բե­րե­լու կամ ինչ-որ այլ տես­քով, է­ա­կա­նը դա չէ, այլ բուն փաս­տը` ցան­կա­ցած մե­խա­նիզ­մով ՆԱ­ՏՕ-ական­ներ բե­րե­լը կդառ­նա ռուս-իրա­նա­կան այդ «հաստ կար­միր գծի» խախ­տում:

Ընդ ո­րում, հատ­կա­պես վեր­ջին օ­րե­րին Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի պա­տաս­խան ռե­ակ­ցի­ան տե­սա­նե­լի է: Ռուս­նե­րի հետ կապ­ված այս դե­տա­լը ընդգ­ծենք` նա­խօ­րե­ին Սյու­նի­քի սահ­ման­նե­րին 102-րդ ռազ­մա­բա­զա­յի ռուս զին­ծա­ռա­յող­նե­րի վնաս­վե­լու փաս­տը: Թե ինչ կա­տար­վեց, ինչ­պես, խոսքն այդ մա­սին չէ, այլ` բուն փաս­տի, որ Սյու­նի­քում` ադր­բե­ջա­նա­կան սահ­ման­նե­րի հա­րե­ւա­նու­թյամբ ռուս զին­ծա­ռա­յող­նե­րը հենց այն­պես, օ­դից այդ պա­հին չըն­կան. Նրանք տե­ղում են, եւ դա ար­դեն շատ բան է հու­շում: Ի­րա­նի պա­րա­գա­յում պատ­կերն էլ ա­վե­լի ցայ­տուն է: Հատ­կա­պես վեր­ջին օ­րե­րին ի­րա­նա­կան աղ­բյուր­նե­րը, այդ թվում` իշ­խա­նա­կան հա­մա­կար­գի հետ ու­ղիղ կա­պե­րի միջ գտնվող, ակ­տի­վո­րեն ա­ռաջ են տա­նում եր­կու թեզ: Նախ, թե Ա­լի­ե­ը պատ­րաստ­վում է հար­ձակ­ման: Եվ երկ­րոր­դը, որ այդ դեպք­ւոմ Ի­րա­նը մի­ան­շա­նակ կմի­ջամ­տի: Ա­վե­լի հա­մոզ­իչ դառ­նա­լու հա­մար հյու­սի­սա­յին ուղղ­ությամբ Ի­րա­նը կտրուկ բարձ­րաց­րեց իր ռազ­մա­կան ակ­տի­վու­թյու­նը, այդ թվում` օ­դա­յին վե­րահս­կո­ղու­թյան տակ վերց­նե­լով Ադր­բե­ջա­նում զոր­քե­րի տե­ղա­շար­ժը:

Զու­գա­հե­ռա­բար, Հա­յաս­տան այ­ցե­լեց Ի­րա­նի ԱԳ նա­խա­րա­րի տե­ղա­կալ Ա­լի Բա­ղե­րի Քա­նին: Դրա շե­մին ի­րա­նա­կան աղ­բյուր­ներն ակ­տիվ շրջա­նա­ռու­թյան մեջ դրե­ցին այն լու­րը, թե. «Նոր տար­վա ա­ռա­ջին օր­վա­նից մի քա­նի ժամ անց դի­վա­նա­գի­տա­կան ​​ա­պա­րա­տը սկսեց ա­րագ շարժ­վել՝ շեշ­տը դնե­լով «հա­րե­ւա­նու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան ամ­րապնդ­մա­ն եւ կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջա­նի ա­ռաջ­նա­հեր­թու­թյան վրա: Ի­րա­նը պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Հա­յաս­տան ու­ղար­կե­լու հիմ­նա­կան պատ­ճա­ռը պա­տե­րազ­մը կան­խելն է»:

Նա­եւ ի­րա­նա­կան նույն կա­ռա­վա­րա­մերձ աղ­բյուր­նե­րը սկսե­ցին «դի­տակ­տիկ նյու­թեր» տա­րա­ծել, ո­րոնք շատ ա­րագ կրկնե­ցին նա­եւ ռու­սա­կան աղ­բյուր­նե­րը: Ա­սենք, Ա­լի­ե­ւի եւ Զե­լենս­կու` ի­րար կողք լու­սան­կար­նե­րի տես­քով` գրառ­մամբ. «Բաք­վի նա­խա­գահ Իլ­համ Ա­լի­ե­ւի հա­մար­ձակ ե­լույթ­նե­րը՝ իր հա­րև­ան­նե­րին ուղղ­ված սպառ­նա­լիք­նե­րով, հի­շեց­նում են Զե­լենս­կու սպառ­նա­լիք­նե­րը Ռու­սաս­տա­նի հետ պրոք­սի պա­տե­րազ­մի սկզբում: Տա­րա­ծաշր­ջա­նում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում Բաք­վի Հան­րա­պե­տու­թյան ցան­կա­ցած ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն իր հա­րե­ւան­նե­րի դեմ կնշա­նա­կի Ուկ­րա­ի­նա­յի ող­բեր­գու­թյան նոր գլուխ, բայց ա­վե­լի ին­տեն­սիվ…»: Թե­րեւս, Հեյ­դա­րո­վի­չի հա­մար սա պետք է, որ հեր­թա­կան ազ­դա­կը լի­նի. երբ նրան հա­մե­մա­տում են Զե­լենս­կու հետ, ա­պա ա­ռաջ գնա­լը դառ­նում է ծայ­րա­հեղ ռիս­կա­յին: Հաս­կա­նա­լի է, խոսքն այս­տեղ մի­այն պա­տե­րազմ սկսել-չսկսե­լու մա­սին չէ, այլ` ընդ­հա­նուր ի­մաս­տով: Այ­սինքն, պա­տե­րազ­մով թե «խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նագ­րի» տես­քով ե­թե նպաս­տեց տա­րա­ծաշր­ջան ՆԱ­ՏՕ-ական ո­ւժեր մտցնե­լուն, հե­տե­ւանք­ներ կլի­նեն:

Այս ի­րա­վի­ճա­կում Ա­լի­ե­ւը կգնա՞ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լու: Շատ կու­զե­նար, բայց շատ վտան­գա­վոր է: Իսկ Նի­կո­լը շատ ա­վե­լի բաց է խա­ղում` պարզ հայ­տա­րա­րե­լով` կգնա: Մի­այն թե Մյուն­խե­նում, ինչ­պես ին­քը հայ­տա­րա­րեց օ­րերս, պատ­րաստ էր ստո­րագ­րել, սա­կայն Ա­լի­ե­ւը չստո­րագ­րեց: Հի­մա էլ Նի­կո­լը պատ­րաստ է, բայց է­լի Ա­լի­եւն իր «հինգ քար­տեզ­նե­րը» մեյ­դան բե­րե­լով, փաս­տա­ցի է­լի չի ստո­րագ­րում: Մնում է, որ Բլին­քե­նը կա­րո­ղա­նա «հա­մո­զել»: Բայց ինչ­քան էլ հա­մո­զի, ՆԱՏՕ-ի օգնություն խոստանա, Ալիեւը բոլորից էլ լավ է հասկանում, որ Ա­մե­րի­կան հե­ռու է, իսկ ՌԴ-ն ե­ւ Ի­րա­նը` հենց Ադր­բե­ջա­նի սահ­մա­նին…

Ու ի՞նչ կա­նի Նի­կո­լը, ե­թե Ա­լի­ե­ւը շա­րու­նա­կի հա­մա­ռել…

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում