Իմ երաժշտությունը խոսում է հայերեն, պատմում հայի ցավի, գոյի, հաղթանակի մասին. Մարիաննա Գեւորգյան

Մշակութային

Օրերս Հնդկաստանի Տրիվանդրում քաղաքում կայացած «Աշխարհի կանայք» խորագիրը կրող միջազգային միջոցառմանը Հայաստանից ազգային նվագարան-քանոնով մեծ համերգային ծրագրով ներկայացել եւ հատուկ մրցանակի է արժանացել հայ երաժիշտ, մենակատար քանոնահարուհի, հանրապետական ու միջազգային մրցույթ-փառատոների առաջին կարգի դափնեկիր, ոսկե մեդալակիր ՄԱՐԻԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ: «Իրավունքը» զրուցել է քանոնահարուհու հետ՝ երաժշտական ձեռքբերումների, վերջին համերգից ստացած տպավորությունների, ինչպես նաեւ առաջիկա համերգային ծրագրերի մասին:

— Տրիվանդրում քաղաքում կանանց նվիրված մեկշաբաթյա միջոցառմանը մեր երկրից հրավիրված էիք հենց Դուք, որի ժամանակ ներկայացաք մեծ համերգային ծրագրով: Նախ խոսենք գաղափարից մինչեւ հաղթանակ ու վերադարձ ընկած ճանապարհի մասին. ինչպե՞ս եղավ, ո՞վ նախաձեռնեց, ինչո՞ւ հենց Դուք:

— Ինձ համար առաջին հերթին հաղթանակ էր այն, որ Հայաստանից հայկական ծրագրով ու ազգային նվագարանով ես կարողացա այդ մեծ համերգը իրականացնել ու ամենակարեւորը, որ օտար ազգը սիրեց, շատ սիրեց հայկական երաժշտությունը: Համերգի ընթացքում ինձ նվագակցում էին հնդիկ երաժիշտներ, ովքեր բացառիկ տաղանդի ու մարդկային որակների տեր էին (ստեղնաշարային գործիքներ` Ռոհիդ Կրիշնա, տաբլա նվագող` վարպետ Մահեշ Մանի, հարվածային գործիքներ` Ջիշնու Վարմա): Մի հնդկական երգ էլ իմ կողմից, որպես բարեկամական քայլ, ներառեցինք ծրագրում, որը կատարեց Ամռիտա Ռաջան՝ բոլորիս նվագակցությամբ: Աշխատում էր շատ մեծ թիմ, ու բոլորը մի նպատակի համար` ապահովել կատարյալ համերգ: Ես շնորհակալ եմ բոլորից ու ուրախ, որ մեզ հաջողվեց: Ողջ համերգի ընթացքում մարդիկ պարում էին: Աստված կամեցավ` չնայած բազմաթիվ խոչընդոտների: Ինչո՞ւ ես: Ինչպես իրենք նշեցին համերգին՝ «Այս արտիստը հաղթել է համաշխարհային մրցույթում 115 երկրի 4 հազար մասնակցի՝ արժանանալով Գլխավոր մրցանակի, եւ նա հայ է՝ Մարիաննա Գեւորգյան անուն ազգանունով, ով ապրում է Հայաստանում»:

— Ինչպե՞ս Ձեզ հաջողվեց օտարազգի երաժշտախմբի հետ հայկական երաժշտության կախարդանքը փոխանցել օտարազգի հանդիսատեսին:

— Միջոցառումը նվիրված էր կանանց, կրում էր «Աշխարհի կանայք» խորագիրը, եւ յուրաքանչյուր օրը նվիրված էր հնագույն արվեստի մի ճյուղի: Սա իմ առաջին մեծ աշխատանքը չէ, որ իրականություն եմ դարձնում, ունեմ իմ առջեւ դրված առաքելություն՝ աշխարհին ներկայանալ իմ ազգային երաժշտությամբ, ազգային նվագարան քանոնով` օտարազգի երաժիշտների հետ համատեղ: Բավականին բարդ է օտարազգի երաժշտին սովորեցնել նվագել հայկական մեծ ծրագիր՝ առանց իրենց ազգային էլեմենտները ներառելու: Անցնելով երկար պրոֆեսիոնալ ուղի՝ ես դեռ ուսանողական տարիներից հաջողությամբ եմ իրականացրել իմ բոլոր նախագծերը: Շատ բծախնդիր ու պրոֆեսիոնալ եմ մոտենում իմ արվեստին, սիրում եմ աշխատել բարի ու դրական մարդկանց հետ, հատկապես բեմում դա շատ անհրաժեշտ է: Իմ աշխատաոճում չկա մենակատար ու նվագակցող, կա մեկ գաղափար՝ գերազանցել ինքներս մեզ եւ գոհացնել հանդիսատեսին` վայելելով համերգային յուրաքանչյուր ակնթարթ: Չեմ կարող ասել՝ ինչպես եղավ, որ ողջ համերգը շատ թեժ ու կրակոտ անցավ, անգամ կիզիչ շոգը չզգացինք, հանդիսատեսն ուղղակի երջանիկ էր: Համերգի ավարտին, երբ կազմակերպիչներն ինձ հանձնեցին շնորհակալագիր ու երախտագիտական նամակ` բարձրորակ արվեստ ներկայացնելու համար, ասացին, որ նման բացառիկ արտիստիկ կերպար ու համերգ իրենք չէին տեսել երբեւէ: Ես էլ շնորհակալ եմ «Կեռալա արտին»՝ հայկական մշակույթի կողքին լինելու համար:

— Սա երաժշտության բնագավառում Ձեր առաջին հաղթանակը չէ: Այդուհանդերձ, ի՞նչ ուրույն դեր ունեցավ այս մրցանակը Ձեր կյանքում:

— Եվս մի գեղեցիկ համերգային ծրագրով հարստացրի իմ երաժշտական կյանքի պատմությունը եւ թողեցի իմ հետքն այնտեղ:

— Համերգից անմիջապես հետո` Դուք հասցրիք բազմաթիվ հարցազրույցներ տալ հռչակավոր ամսագրերի, թերթերի, որոնցից մեկն էլ հնդկական հայտնի Lazie Indie ամսագիրն է, որի հերթական համարի շապիկին Դուք եք: Կպատմե՞ք Ձեր ունեցած հարցազրույցների, հանդիպումների մասին:

— Այս ամենը ուներ մեկ նպատակ` բարձրաձայնել իմ ազգի խնդիրը եւ տեղեկացնել աշխարհին Հայաստանում տիրող իրականության մասին: Ունեցա մի բացառիկ հարցազրույց. Հնդկաստանում լույս տեսնող միակ ամենահին անգլալեզու «Հինդու» թերթը անդրադարձավ ինձ ու իմ ներկայացրած արվեստին: Եղան մի քանի հարցազրույցներ եւս, սակայն առանձնացնեմ հենց այդ մեկը, որը տեղի ունեցավ հնդկական օվկիանոսի ափին, երկար բանակցությունից հետո ես խոսեցի իմ մայրենի լեզվով՝ խախտելով կանոնները: Համերգային տպավորություններն այնքան ազդեցիկ էին եղել, որ իրենք դեռ ամիսներ առաջ ընտրված շապիկի դեմքը փոխեցին իմ նկարով, ինչի համար շատ զգացված եմ ու շնորհակալ:

— Ինչ խոսք, ոգեւորիչ է, երբ այլ երկրներում կարողանում ենք ներկայանալ մեր ինքնությունը վկայող ազգային ոճով: Իսկ մեզ մոտ՝ Հայաստանում, ազգային նվագարանների, ազգային-ժողովրդական երաժշտության նկատմամբ հետաքրքրություն կա՞:

— Այո, իհարկե, ես հաջողել եմ, եւ դա են վկայում այն ծափերը, որոնք վաստակում եմ, բարի ու ջերմ մաղթանքները՝ համերգներից հետո, հանդիսատեսի սերը: Յուրաքանչյուր արտիստ ինքն է ստեղծում հետաքրքրություն: Այն ճանապարհը, որը հարթում եմ, բավականին մեծ հետաքրքրություն է առաջացնում տարբեր սերունդների ներկայացուցիչների մոտ: Ես անում եմ այնպիսի գործ, որը հնագույն է, ժամանակակից է, մնայուն է, մերն է:

— Հայ հանդիսատեսը երբեւէ հնարավորություն կունենա՞ Ձեր մրցութային ծրագրի ունկնդիրը դառնալու: Պատրաստվու՞մ եք արդյոք համերգային ծրագրով, որով ներկայացել էիք Հնդկաստանում, ելույթ ունենալ նաեւ հայրենիքում:

— Մարտի 28-ին, ժամը 19:00-ին՝ սիրով հրավիրում եմ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն՝ վայելելու մի համերգ, որում հնչելու են բացառապես պրեմիերաներ: Հանդես եմ գալու հայաստանյան պրեմիերայով, ներկայացնելու եմ ազգությամբ տաջիկ կոմպոզիտոր Տոլիբխան Շախիդիի «Կոնչերտո գրոսոն», որը գրված է քանոնի, ջութակի եւ կամերային նվագախմբի համար: Կոմպոզիտոր Տոլիբխան Շախիդին եղել է Արամ Խաչատրյանի սանը, ինձ համար երջանկություն է նման պատվի արժանանալը եւ ներկայացնել ինձ վստահված այս մեծ գործը: Բեմահարթակում է լինելու Հայաստանի պետական կամերային նվագախումբը, դիրիժորական վահանակի մոտ՝ ազգությամբ ռուս Մաքսիմ Նովիկովը, ես եւ վիրտուոզ ջութակահար Կարեն Շահգալդյանը: Սիրով կսպասենք բոլորիդ:

— Եվ վերջում՝ ո՞րն է քանոնահարուհու Ձեր ուղերձը համայն աշխարհին:

— Իմ երաժշտությունը խոսում է հայերեն, պատմում հայի ցավի, գոյի, հաղթանակի մասին: Երաժշտությամբ քաղաքականություն եմ վարում՝ հնչեցնելով իմ քանոնի մաքրամաքուր դարավոր պատմությունը: Ուղերձս մեկն է՝ սիրե՛ք, շա՛տ սիրեք:

ՌՈՒԶԱՆՆԱ  ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում