Նոր ՄԻՊ-ի համար ավելի դժվար պայմաններ են ստեղծվում` անկախ լինելու համար, եթե, իհարկե, նա ուզում է. Ալավերդյան

Ներքաղաքական

«Իրավունքը» զրուցել է ՄԻՊ առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ` ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրած ՄԻՊ պաշտպանի պաշտոնի թեկնածուի մասին:

— ԱԺ ՔՊ խմբակցությունը ՄԻՊ պաշտպանի պաշտոնի թեկնածու է առաջադրել գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին: Ինչպե՞ս եք վերաբերվում այս թեկնածությանը: Նա կարո՞ղ է անկողմնակալ եւ ընդունելի թեկնածու լինել:

— Սկսեմ նրանից, որ այս մի թեկնածությունը երկրորդն է արդեն, առաջինը եղել է Քրիստինե Գրիգորյանը, որին առաջարկում են առանց կարեւորագույն մի պայմանի, որը գրված է օրենքի մեջ: Թեկնածուն՝ ապագա պաշտպանը, պետք է քաջ հայտնի լինի հասարակությանը: Հասարակությունը պետք է վստահություն ունենա այդ անձի նկատմամբ: Հիմա տեսեք՝ ինչու եմ ես դա կարեւորում, նախ հարցն այն է, որ նա դիտարկվում է որպես զուտ իշխանական միտումով ընտրված: Իրականում ՄԻՊ-ի երաշխիքներից մեկն անկախ աշխատանքն է: Դա ես իմ փորձով եմ ասում: Անգամ այն ժամանակ, երբ իշխանությունները դժգոհ են լինում, ես ամենամեղմ խոսքն եմ վերցնում: Այդ վստահությունը հասարակության կողմից պաշտպանի նկատմամբ ապահովում է իրեն եւ իր աշխատակազմի անկախ աշխատանքը: Այսինքն` կախվածությունը գործադիր իշխանություններից պարզապես կանխվում է, քանի որ դու ունես այդ վստահությունը հասարակության կողմից եւ դու խնդիր ունես հասարակության վստահությունը չկորցնելու: Հիմա այս երկրորդն է արդեն, որ այս օրենքի պահանջին նայում են, որպես ցանկություն, իրականում դա այդպես չէ: Եվ երկրորդը` արդեն բազմաթիվ անգամներ է եղել, որ գործադիր իշխանության կողմից առաջադրվում է պաշտպան: Կարելի է ասել, որ միայն իմ եւ Արմեն Հարությունյանի դեպքում է եղել, որ գործադիր իշխանության կողմից չենք առաջադրվել, բայց Արման Թաթոյանն էլ, Կարեն Անդրեասյանն էլ, առաջադրվել են գործադիրի կողմից: Խոչընդոտն այն է, որ հասարակությանը ոչ հայտնի է ՄԻՊ թեկնածուն, հատկապես իր իրավապաշտպան աշխատանքը ոչ ոք չի տեսել, չգիտի, գլխավոր դատախազությունից տեղակալին են բերել: Անշուշտ, շուտով արդեն հինգ տարվա այս գործընթացները ցույց են տալիս, որ իշխանությունները բերում են իրենց ավելի միտված թեկնածուներին, որ կատարեն նրանց քմահաճույքը, ոչ թե հասարակության: Տվյալ դեպքում` դա խոչընդոտ է Անահիտ Մանասյանի համար, քանի որ նա նախապես կաշկանդված է այսպիսի կապերով: Երբ ասում են` իշխանությունները առաջարկեցին, կներեք, բայց բոլոր ժամանակվա պաշտպանները քաղաքական մեծամասնության կողմից են առաջադրվել ՝ սկսած ինձնից: Այսինքն` այսպիսի բանաձեւը չի բնութագրում իրավիճակը: Իրավիճակն այն է, որ այս իշխանություննները  իրենց այդ կեցվածքով գրեթե մի քանի անկախ պաշտոններում բացեիբաց բերելով նրանց, ովքեր ավելի միտված են իրենց կամքը կատարելու, բավականին կաշկանդելու է: Եթե նույնիսկ Անահիտ Մանասյանը պատրաստ է կատարել իր աշխատանքը, որպես անկախ մարմին, դա իրեն կաշկանդելու է: Ինձ մնում է ցանկանալ հաջողություններ ընտրվելու դեպքում, բայց կրկնում եմ` այն հանգամանքները, որ ինքը հայտնի չէ հասարակությանը, նշանակում է, որ հասարակության կողմից վստահություն չունի: Նախնական մերժողական վերաբերմունքը իշխանության կողմից, մանավանդ այս իշխանության բերված անձնավորության, կարող է լինել խոչընդոտ Անահիտ Մանասյանի եւ ապագայում կառավարող իր մարմնի անկախ գործունեության համար: Ես ամենադրական լիցքերով եմ, միշտ ասել եմ ՝ թողեք աշխատեն, տեսնենք, բայց արդեն Քրիստինե Գրիգորյանի փորձը ցույց է տվել, որ այդպիսի երկու հանգամանքը կաշկանդում է: Տվյալ դեպքում` Քրիստինե Գրիգորյանի եւ Անահիտ Մանասյանի համար ավելի դժվար պայմաններ են ստեղծվուրմ անկախ լինելու համար, եթե, իհարկե, ուզում են:

— Տիկին Ալավերդյան, ճիշտ չէ՞ր լինի, եթե ընդդիմությունը եւս առաջադրեր իր թեկնածուին:

— Չեմ կարծում, որ կառաջադրեն: Ես ինքս միշտ հորդորել եմ, որ անպայման ընդդիմությունը առաջադրի, ոչ թե այն պատճառով, որ հանկարծ կարող է ընտրվի, ո՛չ, բայց հասարակությունը  իրավունք ունի իմանալ այդ դիրքորոշումը եւ այն տեսակետները, որոնք պետք է արտահայտի ընդդիմության թեկնածուն: Տվյալ դեպքում` ես այդ կարծիքին եմ, բայց կուսակցություններն ունեն իրենց մոտեցումները: Սա ոչ թե քննադատություն է, այլ` որպես կարծիք:

ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի