Կլինի միանձնյա իշխանություն` ամբողջովին Տիգրան Ավինյանի վերահսկողության ներքո. Աբգարյան

Ներքաղաքական

Անդրադառնալով Երեւանի քաղաքապետի հնարավոր արտահերթ ընտրություններին`«Իրավունքի» հետ զրույցում ավագանու անկախ անդամ ԻԶԱԲԵԼԼԱ ԱԲԳԱՐՅԱՆԸ նշել է, որ իր համար կարեւոր է ոչ թե լիդերը, այլ թիմը: Նա նաեւ խոսել է Տիգրան Ավինյանի՝ քաղաքապետ դառնալու հավանականության մասին:

«Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ մասնակցելու են Երեւանի ավագանու ընտրություններին, իսկ այդ թիմից Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը չի բացառել նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ միասնական հանդես գալը: Կմիանա՞ք այդ թիմին:

— Այս պահի դրությամբ նման խոսակցություններից, որ Հայկ Մարությանը կմասնակցի կամ ով կմասնակցի, ես տեղյակ չեմ, թե քաղաքական ուժերը ինչ են պլանավորում: Ինքս կմասնակցեմ, թե` ոչ, այս պահին չեմ կարող ասել, որովհետեւ ինձ մոտ էլ ամեն ինչ անորոշ է, չլինելով որեւէ կուսակցության անդամ, ինձ շատ ավելի դժվար է հասկանալ` կմասնակցեմ, թե` ոչ:Ես կողմնորոշովելու եմ ոչ թե լիդերով, այլ ավագանիով:

— Այդուհանդերձ, շրջանառվող անունների մեջ կա՞ թեկնածու, ում կարելի է վստահել Երեւան քաղաքի կառավարումը:

— Քանի որ ես բավականին դառը փորձ ունեմ, շատ լավ հասկանում եմ, որ խնդիրը թեկնածուի մեջ չէ, այլ թիմի մեջ է, հենց այդ պատճառով էլ չեմ կարողանում որեւէ որոշում կայացնել: Ինձ առնվազն պետք է տեսնել ցուցակը, թե ովքեր են լինելու ավագանու կազմում: Ցավոք սրտի, մեզանում միշտ նայել են միայն առաջին համարին, բայց ես լինելով ավագանու անդամ` շատ լավ հասկանում եմ` ինչ աղետ է քաղաքի համար անորակ ավագանի ունենալը: Դրա համար ինձ համար շատ կարեւոր է լինելու` ո՞ւմ հետ եմ ես թիմով աշխատելու, արդյո՞ք այդ մարդիկ կիսում են իմ մոտեցումները: Եվ նաեւ քաղաքական ուժերի ծրագիրն է շատ կարեւոր: Հենց «Իմ քայլի» հետ էլ ընթացքում ես հասկացա, որ մենք տարբեր մոտեցում ունենք: Ես դեմ եմ լիազորությունների կենտրոնացմանը քաղաքապետարանում եւ կողմ էի վարչական շրջանները ուժեղացնելուն, բայց տեղի էր ունենում հակառակը: Որքան էլ ես ելույթ էի ունենում, միայնակ էի մնում, այսինքն՝ դա ինձ համար սկզբունքային կարեւոր հարց էր եւ ոչ միայն դա: Ես ունեմ մի քանի սկզբունքային հարցերի շուրջ դիրքորոշում, եթե այդ դիրքորոշումը չի համընկնում որեւէ ուժի հետ, պարզապես, չեմ գնա:

— Ինչո՞ւ հենց այս ընթացքում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց, մի՞թե այս որոշման հետեւում ընդամենը փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի համար տեղ բացելն էր` որպես քաղաքապետի թեկնածու:

— Դա գաղտնիք չէ, արդեն մի տարի է, բոլորը տեսնում էին, որ քաղաքապետարանում երկիշխանություն էր տիրում, հիմա կլինի միանձնյա իշխանություն` ամբողջովին Տիգրան Ավինյանի վերահսկողության ներքո: Ինչ-որ առումով ես դա հասկանում եմ, որովհետեւ քաղաքային կառավարումը մեծ ռիսկերի հետ է կապված, եւ եթե դու թեկնածու ես, որը խնդիր ունի երեւանցիներից քվե ստանալու, բնականաբար, անհանգիստ ես լինում, որ կարող է քաղաքապետը ինչ-որ որոշում ընդունի կամ ինչ-որ քայլ անի, որը կազդի քո վարկանիշի վրա, եւ հիմա ինքն է ամբողջովին զբաղվելու այդ հարցով:

— Ինչպե՞ս եք գնահատում Տիգրան Ավինյանի թեկնածությունը:

— Այն, որ նա է լինելու թեկնածու, կարծում եմ` պաշտոնապես է հայտարարված, այստեղ երկու կարծիք չկա, իսկ գնահատականը, թե որքանով է նա վստահելի թեկնածու, երեւանցիները պետք է տան, անձամբ ինձ համար նա քաղաքապետի վստահելի թեկնածու չէ:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում