Մեկ էլ հոպ՝ սկսել են քննադատել, կարծես, Երեւանը մինչեւ հիմա ծաղկելով ծաղկում էր. Սոֆյա Հովսեփյան

Ներքաղաքական

100 եւ ավել օր Արցախում շրջափակման մեջ գտնվող Սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամի տնօրեն, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր ՍՈՖՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ գտնում է, որ այնպես չէ, թե Հայաստանում մարդիկ համատարած անտարբեր են արցախյան իրավիճակի նկատմամբ, բայց եւ զարմացած է Երեւանի ավագանու հնարավոր արտահերթ ընտրությունների շուրջ ակտիվ նախընտրական եռազուռից:

— Իրականում այդ ընտրություններով ոչինչ չի փոխվելու, ընդամենն անձերի միջեւ հրմշտոց է, թե ով կլինի քաղաքապետը: Եվ մեկ էլ՝ հոպ, սկսել են քննադատել, թե այս է սխալ, այն է սխալ, կարծես, Երեւան քաղաքը մինչեւ այդ ծաղկելով ծաղկում էր: Իսկ մինչ այս այդ սխալները տեսնող չկար, լսող չկար, միայն քաղաքացիներն էին այդ մասին խոսում: Ու հիմա սկսել են ինչ-որ քաղաքական ուժեր քաղաքային խնդիրներ բարձրաձայնել՝ այն դեպքում, երբ իրենք էլ պակաս հանցագործություններ չեն արել, բայց աչք է փակվել այդ ամենի հանդեպ: Այնպես որ, բոլոր շրջանառվող թեկնածուներն էլ նույն մարդն են:

— Կարծում եք՝ հասարակությանը հաջողվո՞ւմ է շեղել՝ այլ օրակարգեր առաջ մղելով եւ անտարբերության մատնելով շրջափակված Արցախի հարցը:

— Կա մի զանգված, որը միշտ խնդիրը տեսնում է, բարձրաձայնում է, ցավում է, փորձում է օգնել, կանգնել արցախցու կողքին եւ նրա խնդիրները թեթեւացնել: Արցախում մարդիկ իրականում շատ ծանր փակուղու մեջ են եւ այնպես չէ, որ հարմարվել են՝ ո՛չ հոգեբանորեն, ո՛չ կարգավիճակային առումով: Պարզապես, խնդիրն այն է, որ շատերը սկսել են այլընտրանք փնտրել, թե ուր գնան, ինչ անեն, երբ չկա որեւէ հնարավորություն: Վերջիվերջո, շատերը հասկանում են, որ լուծումն Արցախում չէ, այլ Հայաստանում է: Արցախում ակնկալում են աջակցություն Հայաստանից՝  քաղաքական առումով: Այս սպասումը բարդ ու ծանր է, որովհետեւ լուծումներ չեն ուրվագծվում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի