Երկրաշարժ, ջրհեղեղ, միլիոնավոր գաղթ, հարյուր հազարավոր զոհեր. Ինչ է կատարվում Թուրքիայում. Բացառիկ մանրամասներ

Հանդիպում

«Թուրքիայի հայ համայնքը երկրաշարժի հետևանքով ունեցել է 13 զոհ: Վիրավորվածների թիվը բավական քիչ էր, և ներկայումս նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ընդհակառակը ապաքինման փուլում են: Հայ համայնքի հետ կապված այլ մտահոգիչ երևույթներ տեղի ունեցան: Հատկապես դպրոցական տարիքի երեխա ունեցող ընտանիքներ տեղափոխվեցին Ստամբուլ, որպեսզի իրենց զավակները հայկական վարժարաններ հաճախեն»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ավերիչ երկրաշարժից հետո հայերի վիճակին, ասաց «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ, ապա անդրադառնալով ընդհանուր իրավիճակին, ընդգծեց.

-Աղետի գոտում իրավիճակը բավականին ծանր է: Այդ շրջանների բնակիչները ներկայումս ծանր կացության մեջ են հայտնվել՝ նրանք մինչ այսօր բնակարաններով ապահովված չեն: Շատ տեղերում էլ վրանների, ինչպես նաև կոնտեյներային տնակների կարիք կա: Բացի երկրաշարժից այդ նույն վայրերում մեկ այլ աղետ էլ պատահեց: Մեկ շաբաթ առաջ ջրհեղեղ տեղի ունեցավ Շանլըուրֆա և Ադըյաման նահանգներում, ինչի հետևանքով ևս 20 քաղաքացի մահացավ: Սակայն բացի զոհերից, բավականին մեծ թվով վրաններ անգործածելի դարձան: Ավելին՝ միլիոնավոր մարդիկ գաղթեցին այդ տարածքներից դեպի այլ քաղաքներ:

Իշխանությունների առաջնահերթությունը ներկայումս ընտրություններն են դարձել: Այսինքն՝ ժողովրդի ուշադրությունը երկրաշարժի թողած հետևանքներից հետզհետե շեղեցին դեպի ընտրություններ և հասարակությունն ավելի շատ սկսել է ընտրություններից խոսել: Թեկնածուներ են հայտնվում: Այս պահին նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 թեկնածու, ինչն էլ տարակարծությունների պատճառ է դարձել: Հայտնի է,  որ այդ 11 թեկնածուից հիմնական մրցակիցները երկուսն են լինելու՝ ընդդիմադիրների թեկնածուն և իշխանության թեկնածուն: Իշխանության թեկնածուն ներկայիս գործող նախագահն է, իսկ ընդդիմադիրներն էլ համաձայնության են եկել մեկ միասնական թեկնածուի շուրջ՝ ի դեմս Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդի: Իսկ մնացած թեկնածուների մասնակցությունը քվեները նվազեցնելու նպատակ է հետապնդում: Սա է դարձել գլխավոր օրակարգը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=251592&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ