Մոտ 500 թուրք ռազմական խորհրդականներ ունի Ադրբեջանը, Ալիևը կեղծավոր ձևով ժպտում է Պուտինին.Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը փակագծեր է բացում

Հանդիպում

.«Թուրքիայի և Ադրբեջանի Զինված ուժերը գրեթե  միասնական են։ Մամուլի տեղեկություններով՝ մոտ 500 թուրք  ռազմական խորհրդականներ ունի Ադրբեջանը, ռազմական պատրաստությունն էլ ՆԱՏՕ-ի ծրագրով է տեղի ունենում։ Այստեղ է նաև Իսրայելը,ով առհասարակ ամբողջ աշխարհի ամենամեծ սադրիչն է։ Իսրայելն էլ ներգրավել է  այստեղ է՝ Իրանին հարվածելու համար։ Դրա համար էլ անօդաչուներ է տալիս Ադրբեջանին, «ես քեզ, դու ինձ» սկզբունքով։Ադրբեջանն էլ նրան տարածք է տալիս Իրանին հարվածելու, հետախուզություն անելու համար։ Մուսուլմանական երկիր Ադրբեջանը դավաճանում է մեկ այլ մուսուլմանական երկիր Իրանին։ Ահա այսպիսի դավաճանական, սադրիչ, ագրեսիվ պետություն է Ադրբեջանն ու իր ղեկավարությունը, մի անգամ չէ, որ ասել եմ` Ալիևը կեղծավոր ձևով ժպտում է Պուտինին»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով հնարավոր ռազմական բախման գնալու Ադրբեջանի քայլերին, ասաց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ընդգծելով.

- Ադրբեջանն անընդհատ սադրանքների է գնում, որ հայկական կողմից էլ պատասխան գործողություններ լինեն: Այդ պարագայում կասի՝ տեսեք, հայերը հարձակվեցին։ Իսկ երբ նրանք են գործում, ամբողջ մամուլը, արևմտյան աշխարհը նրանց պաշտպանում է։Իսկ հենց հայկական կողմը  պատասխանում է, միանգամից ստացվում է, թե մերոնք ագրեսիա են իրականացնում։ Ադրբեջանը սադրանքների միջոցով ուզում է Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել։ Ցանկացած սադրանք, ցանկացած պատերազմ, որ տանում են հայերի, Արցախի, Հայաստանի դեմ, դրանք սադրիչ գործողություններ են հենց ռուս ժողովրդի նկատմամբ։ Դա այն քաղաքականության շարունակությունն է, որ հիմա արևմտյան աշխարհը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ իրականացնում է Ռուսաստանի դեմ՝ պատերազմելով  Դոնբասում։Ինչպես թուրքերն են ատում հայերին, հույներին, այնպես էլ արևմտյան աշխարհն է ատում ռուս ժողովրդին։Ամեն  տեղ, բոլոր կողմերից փորձում են հարվածել ռուսներին։ Ցավոք սրտի՝ նախևառաջ զոհաբերվում են այն բոլոր երկրները, որոնք շրջապատում են Ռուսաստանին։ Տվյալ դեպքում՝ Հայաստանը։ Նրանք նույն բանն անում են նաև Բելառուսի դեմ:

Անդրադառնալով Արցախա-ադրբեջանական շփման գծում հնարավոր բախմանը մեր զրուցակիցը նկատում է.

-Ադրբեջանն անում է ամեն ինչ Ղարաբաղը հայաթափելու համար, այց իրենք մոռացել են, որ Ղարաբաղի հայերը այն  հայերը չեն, որ ապրում են Կիրովականում կամ Լեննականում, շատ ավելի խիստ, կանգուն ու հայրենասեր են։ Դա իրենց հողն է, որն իրենք ամեն ձև պաշտպանելու են։ Ես երեք տարի եղել եմ Աֆղանստանում, Աֆղանստանի ժողովուրդն էլ ճիշտ այդպիսին էր:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=251581&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ