Ժամեր անց Ագարակի հրապարակից Արշակին կճանապարհեն... լռության մեջ լսվում են մայրիկի աղիողորմ ճիչերը, հայրիկի ինքնազգացողությունը վատացել է
ՀանդիպումՄարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացած ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանին այսօր Ագարակ քաղաքի հրապարակից կճանապարհեն դեպի հավերժություն: «Երեկ ամբողջ օրը զինվորի հոգեհանգիստն էր, քաղաքում ասեղ գցելու տեղ չկա, լռության մեջ լսվում են մոր աղիողորմ ճիչերը, հոր ինքնազգացողությունը հոգեհանգստի ժամանակ վատացել էր»,-մեզ հետ զրույցում ասաց Ագարակի վարչական ղեկավար Արմեն Անտոնյանը:
Արշակը ընտանիքի ավագ որդին էր, ունի իրենից փոքր եղբայր։ Ամռանն էր զորակոչվեր, շատ մեծ սիրով էր մեկնել ծառայության, մարտնչող սյունեցու տեսակ էր Արշակը։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=251579&l=am/

