Անի համայնքում իշխանությունն իր վարչական ռեսուրսներն ուղղել է իր թեկնածուի օգտին ձայներ հավաքելուն. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Շիրակի մարզի Անի համայնքում կիրակի օրը սպասվող ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը թեժ է: Շիրակի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իշխանությունն այս օրերին իր ողջ վարչական ռեսուրսներն ուղղել է իր թեկնածուի՝ համայնքապետի գործող ԺՊ Արման Սարիբեկյանի օգտին ձայներ հավաքելու համար:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մարզի դատախազության, քննչականի ու քաղաքապետարանի աշխատակիցներն այս օրերին զբաղված են ՔՊ-ական թեկնածուի օգտին ձայներ բերելով. «Այստեղի բոլոր պետական պաշտոնյաներին հստակ ցուցում է տրված՝ ամեն մեկն իր կողմից ձայն ապահովի իշխանության թեկնածուի օգտին: Միակ տարբերակը, որ հստակ գիտեմ՝ հակառակն է եղել, մարզի ոստիկանապետն է, որը ժողով է արել ու հրահանգել է՝ ոչ մի կերպ չխառնվել, մյուսները՝ դատախազության ու քննչականի ներկայացուցիչները, աշխատում են իշխանության օգտին, քաղաքապետարանից նույնպես ներգրավվել են մարդիկ:

Այստեղ ավելի շատ խնդիրը ոչ թե իրենց թեկնածուին անցկացնելն է, այլ գոնե ընտրություններին մասնակցություն ապահովելը, քանի որ քաղաքացիների համար մեկ են ՏԻՄ ընտրությունները. հիմա ավելի կարեւոր հարցեր կան, պետության կորստի առաջ ենք կանգնած»,-ասաց Շիրակից մեր զրուցակիցը: Ի դեպ, ՔՊ-ական պատգամավորներն էլ իրենց հերթին անգամ ԱԺ նիստերի օրերին շրջում են Անիում ու իրենց թեկնածուի քարոզարշավն անում»:

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին