Զախարյանը «Գալաթասարայից» պետք է տեղափոխվեր «Չելսի», խորամանկ ծրագիր էր. թուրք լրագրող
ՍպորտIndependent Turkish-ի թուրք լրագրող Ալփեր Բուդկան խոսել է «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին Թուրքիայում ընդունելու, ինչպես նաև «Գալաթասարայի» կողմից նրան գնելու փորձերի մասին։
«Մի քանի ամիս առաջ թուրքերը Զախարյանի մասին ոչինչ չգիտեին։ Նրան մեր երկրում դեռ աստղ չեն համարում, բայց կարծում ենք, որ նա կարող է աստղ դառնալ ապագայում։ Արսենը բավականին բազմակողմանի ու տեխնիկական խաղացող է, հենց այդպիսին էլ հարկավոր է թուրքական ակումբին։
Ճիշտ է, «Գալաթասարայը» փորձել է գնել Զախարյանին։ Բայց, ինչպես նշում են ակումբին մոտ կանգնած լրագրողները, նրա հայրը չի ցանկացել, որ որդին գնա Թուրքիա՝ վախենալով հայ հասարակության արձագանքից։ Թե որքանով է դա ճիշտ, մենք հստակ չգիտենք։ «Գալաթասարայը» պատրաստ էր Զախարյանի համար չորս մասով վճարել 13 միլիոն եվրո։ Առաջին մասը նախատեսում էին վճարել հունիսին։ Մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը «Գալաթասարայից» կտեղափոխվեր «Չելսի»: Շատ խորամանկ ծրագիր էր»,- ասել է Բուդկան Чемпионат-ին տված հարցազրույցում։

