Թատրոնի 90-ամյա պատմության մասին պատմող գիրքը Երեւանից Ստեփանակերտ տեղափոխելու խնդիր ունենք. Հարությունյան

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

— Պարոն Հարությունյան,  թատրոնում այս պահին ի՞նչ նոր ստեղծագործական ծրագրեր կան:

— Այս պահին մեր ստեղծագործական կյանքը շատ հագեցված է: Նույնիսկ ստեղծված իրավիճակում, երբ փակ է Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը, մենք որոշել ենք, որ մեր ստեղծագործական կյանքը չի կանգնելու: Ուզում ենք մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, նշել առաջնախաղով՝ Գուաչիդզեի «Բակում կատաղի շուն կա» բեմադրությամբ, որի ռեժիսորն է Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը:

— Իսկ փակ ճանապարհը, Թատրոնի միջազգային օրը նշելու հետ կապված, խնդիր չի՞ առաջացնի:

— Խնդիրներ, իհարկե, կան, բայց մենք մեր ուժերի չափով փորձում ենք հաղթահարել ստեղծված դժվարությունները: Սակայն փակ ճանապարհի հետ կապված հարցեր կան, որ մեզնից չի կախված: Եթե նույնիսկ մեր ներկայացման գովազդի համար աֆիշա էլ պատվիրեմ, միեւնույնն է, չեմ կարող տեղափոխել Ստեփանակերտ, որովհետեւ  ճանապարհները փակ են: Իսկ առանց գովազդի՝ ներկայացումն արդեն իսկ մեզ համար խնդիր է: Որպեսզի կիսադատարկ դահլիճում չխաղանք, մարդիկ պետք է տեղեկացված լինեն, որ ներկայացում է լինելու: Թատերասեր մարդիկ, որոնք հաճախ են լինում մեր ներկայացումներին, աֆիշա չլինելու պատճառով այս պահին տեղեկացված չեն: Դրանից բացի՝ մեր թատրոնը 2022 թվականին նշել է իր 90-ամյակը, եւ մենք Երեւանում մեր թատրոնի 90-ամյա պատմության մասին շատ հետաքրքիր գիրք ենք պատվիրել, որտեղ նկարազարդ կան մեր բոլոր բեմադրությունները, թատրոնի նախապատմությունը, դերասանների, ռեժիսորների կենսագրությունները: Ներկա պահին գիրքը պատրաստ է: Ծրագրել էինք մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, երկու միջոցառում անցկացնել՝ առաջնախաղը եւ գրքի շնորհանդեսը: Բայց  այսօր մենք գիրքը Երեւանից Ստեփանակերտ տեղափոխելու խնդիր ունենք: Փորձում ենք գտնել դրա  հնարավոր միջոցները: Եթե կան մարդիկ, որոնք կկարողանան օգնել մեզ գիրքը Ստեփանակերտ տեղափոխելու հարցում, շատ շնորհակալ կլինենք:

— Բացի Թատրոնի միջազգային օրը նշելուց, կա՞ն նոր մտահղացումներ:

— Այո, կան… Մայիսի 3-ին նախատեսված է հյուրախաղեր Իրանում, բայց ճանապարհը փակ լինելու պատճառով՝ չգիտենք՝ կմեկնե՞նք, թե՝ ոչ:  Մեզ հետ պետք է նաեւ դեկորները տանենք՝ ուղեբեռ ունենք:  Այսինքն՝ դա միայն մի քանի հոգու մեկնելու հետ կապված հարց չէ… Հիմնականում մեր բոլոր խնդիրները կապված են փակ ճանապարհի հետ:

— Ներկա պահին թատրոնից դուրս՝ ի՞նչ իրավիճակ է Ստեփանակերտում:

— Արդեն կամաց-կամաց մարդիկ բլոկադայի պայմաններին հարմարվել են: Հերթից հերթ են գնում: Կարող է չորս ժամ հերթ կանգնեն, մեկ կիլոգրամով գնան տուն: Բայց ի՞նչ կարող ես անել, եթե սա է մեր իրականությունը: Թատրոնի փորձերը փորձում ենք այնպես կազմակերպել, որպեսզի մարդիկ իրենց առօրյա հոգսերով զբաղվելու ժամանակ էլ ունենան…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում