ՌԴ-ին տարածաշրջանից հեռացնելու գործիք դառնալուն ՀՀ իշխանությունը համաձայնություն է տվել. Թեւանյան
ՆերքաղաքականՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արեւմուտքը մտադիր է գժտեցնել Ռուսաստանին եւ Հայաստանին: Անդրադառնալով վերոնշյալին` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆՆ ասաց, որ Հայաստանի իշխանությունը երկիրը վերածել է աշխարհաքաղաքական բախման թատերաբեմի:
— Երկու հարթակներին «այո» ասելը բերել է մի վիճակի, երբ Հայաստանի Հանրապետությունը «ճողվել» է այդ երկու` Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարթակների միջեւ: Այդ երկու հարթակներին «այո» ասելով` դառնում ես աշխարհաքաղաքական մանրադրամ: Իշխանությունն արդեն գիտի, թե ինչ է բերելու ժողովրդի գլխին, բայց նախապես ուզում է մեղավոր կարգել ՌԴ-ին: Մինչդեռ չի՛ կարելի մտնել հակառուսական կամ հակաարեւմտյան դաշտ: Արեւմուտքը մեր թշնամին չէ, բայց խնդիր ունի ՌԴ-ի հետ, եւ ՌԴ-ին այս տարածաշրջանից հեռացնելու գործիք դառնալուն ՀՀ իշխանությունը համաձայնություն է տվել: Հետեւաբար, ՀՀ անվտանգությունը մեծ սպառնալիքի առաջ է: Իշխանությունը բերել է մի իրավիճակի, որ հիմա փորձում է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից խաղաղություն ու անվտանգություն մուրալ:
https://iravunk.com/sim/?p=251476&l=am/

