Անհապաղ ազատ արձակել գեներալ Խաչատուրովին. «Կամք»-ը մեկնարկում է պայքար

Ներքաղաքական
Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունն իր զորակցությունն է հայտնում գեներալ Գրիգորի Խաչատուրովին եւ հայտարարում, որ մեկնարկում է պայքար հաղթանակած գեներալի իրավունքների պաշտպանության եւ ազատ արձակման համար:
 
«Մենք վկա ենք այն իրողությանը, որ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների անվան տակ իշխանության եկած փաշինյանական ռեժիմը, հայության մեջ հիշվելու է ոչ միայն Հադրութն ու Շուշին հանձնած, այլեւ որպես քաղաքական անհանդուրժողականության, քաղաքական հետապնդումների եւ հալածանքների խորհրդանիշ:
 
Մեր կողմից գեներալ Խաչատուրովի պաշտպանության հարցն ունի երեք ավելի մտահոգիչ եւ խորքային պատճառ:
 
Նախ հերոս գեներալը, ինչպես նրա հայրը նախկինում հանրության մեջ ներկայացվում էր որպես արեւմտամետ իշխանության աշխարհաքաղաքական հակառակորդ, մինչդեռ մենք գիտենք որ գեներալն իր ամբողջ գիտակից կյանքը նվիրել է անկախ Հայաստանի եւ ինքնորոշված Արցախի անվտանգությանը:
 
Երկրորդ, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում արհեստավարժ զինվորականի, հայրենիքի պաշտպանի, Արցախյան պատերազմի ազատամարտիկի, հայրենասեր հերոսի ազգային արժեքը տրորելով, իշխանությունը պարզապես ցանկանում է մեր ժողովրդի մեջ վերացնել ինքնուրույնության և ինքնորոշման գիտակցությունը:
 
Եվ երրորդ, թուրք֊ադրբեջանական ճակատին անդադար զոհեր մատուցելով ՔՊ ական այս իշխանությանը թվում է կհասնի ենթադրյալ խաղաղության, մինչդեռ մեր աչքերի առջեւ տեղի է ունենում մեր հայրենիքի աշխարհաքաղաքական կատարյալ մեկուսացումն ու նրա տարածքների շարունակական բզկտումը նույն թուրք ադրբեջական ուժերի հաշվին:
Մենք չենք մոռացել նաեւ այն հանգամանքը, որ 2020 թվականի հուլիսյան մարտերի ժամանակ հայոց բանակը թշնամու ջարդը տվեց հենց գեներալ Խաչատուրովի հրամանատարությամբ:
 
Նաեւ չենք կարող հաշվի չառնել, այն հանգամանքը, որ հենց այս օրերին թշնամին ոչ միայն շարունակում է իր հոխորտանքը, այլեւ զորք եւ զենք է կուտակել Հայաստանի Հանրապետության սահմանների մոտ:
 
Հիմնվելով վերոշարադրյալի վրա, Հայկական արժեքների պաշտպանության Կամք հասարակական նախաձեռնությունը, կոչ է ուղղում մտավորականությանը, զինվորականներին, հասարակական-քաղաքական գործիչներին, ինչպես նաեւ ողջ հանրությանը վերջ տալ աղետալի անտարբերությանը եւ վայրկյան առաջ միավորվել Գրիգորի Խաչատուրովի ազատության պահանջի օրակարգով, նաեւ միջոցներ ձեռնարկել եւ Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում , ինչպես նաեւ սփյուռքում, օրենքով նախատեսված բողոքի ակցիաներով եւ այլ գործողություններով պահանջել ՀՀ իշխանություններից քաղաքական բանտարկյալ, ազատագրական հերոս գեներալ Գրիգորի Խաչատուրովի անհապաղ ազատ արձակումը», – ասված է Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական Նախաձեռնության հայտարարության մեջ:
Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի