Եզրակացությունները հիմք են տալիս պնդելու, որ երեխաներն այրվել են կենդանության օրոք, հենց այդտեղ է թաղված շան գլուխը. Փաստաբանը մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

Ազատ գյուղի կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները շարունակում կասկածի տակ դնել տղաների մահվան պաշտոնական վարկածը: Վերջիններս առաջ են քաշում վարկածն առ այն, որ հրդեհի ժամանակ զինծառայողները անշարժ պառկած են եղել մահճակալներին։ Ի վերջո ի՞նչ է պարզվել Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի դիակների դատաբժշկական փորձաքննության արդյունքներով, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանից, ով փաստեց.

-Մահվան երկու պատճառ է նշվում, առաջինը՝ այրվածքային շոկ, երկրորդը՝ շմոլ գազով թունավորում։ Նշված է, որ այդ եզրակացությունները հիմք են տալիս պնդելու, որ երեխաներն այրվել են կենդանության օրոք, ինչը գործի փաստական հանգամանքների հետ էական հակասության մեջ է մտնում։ Այն հանգամանքների հետ, որոնց մենք տիրապետում ենք։ Երկրորդ՝ շմոլ գազի առկայությունն այրվածքային շոկի հետ շատ լուրջ հակասության մեջ է։ Մենք պետք է հասկանանք, թե շմոլ գազի առկայության պայմաններում ինչպե՞ս է ստացվել, որ ողջ մնացած զինծառայողները առնվազն չեն թունավորվել այդ շմոլ գազից։ Մենք նաև պետք է հասկանանք, թե այդ շմոլ գազն ինչի՞ց է առաջացել, ո՞նց է ներթափանցել ննջասենյակ։ Եթե, ըստ գործի փաստական հանգամանքների, կապիտանը բենզինով վառել է վառարանը, բոցի ու հրդեհի առկայության պայմաններում ի՞նչ շմոլ գազի մասին է խոսքը։ Ավելին, եթե զինծառայողները չեն արձագանքել և հրդեհի պայմաններում այդ տարածքը չեն լքել, այսինքն՝ գոնե ինքնապաշտպանական գործառույթ չեն իրականացրել, դա նշանակում է, որ դրանից առաջ ինչ-որ իրադարձություն է տեղի ունեցել այդ տարածքում։ Ի՞նչ է տեղի ունեցել, հենց այդտեղ է թաղված շան գլուխը։ Պետք է պարզել ճշմարտությունը։ Բացի դա, ողջ մնացած զինծառայողների չթունավորված լինելու, այնտեղ գտնվելու, այդ տարածքից դուրս գալու հանգամանքները պարզման ենթակա հանգամանքներ են։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում