ՀՖՖ-ն ինձ կարող էր ասել` ոչ, հաշվի առնելով նախկինում տված հարցազրույցս... Տիկնիզյան
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի նորեկ, Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը Metaratings-ի հետ ասել է, թե ինչու որոշեց ընտրել Հայաստանի ազգային հավաքականը։
- Դու ավելի վաղ հայտարարել էիր, որ ցանկանում ես խաղալ Ռուսաստանի հավաքականում: Ո՞րն էր Հայաստանի հավաքականի օգտին որոշում կայացնելու պատճառը:
- Այո, իրոք ես մի քանի անգամ նման բան ասել եմ: 2021 թվականին Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցելուց հետո ես նշել էի, որ շատ եմ աշխատում և փորձում եմ հայտնվել Ռուսաստանի հավաքականում:
Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունի երազանք՝ հայտնվելու այն երկրի հավաքականում, որտեղ ծնվել է: Բայց Ռուսաստանի հավաքականում ինձ ցույց տալու հնարավորություն այդպես էլ չտրվեց, քանի որ ինձ ոչ մի անգամ չհրավիրեցին և անգամ չընդգրկեցին ընդլայնված հայտացուցակում: Նեղացած չեմ, քանի որ սա ֆուտբոլ է և ամեն ինչ կարող է լինել:
Ինչ-որ պահի ես հասկացա, որ պետք է որոշում կայացնել ու քայլ առաջ կատարել այժմյան պայմաններով: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարող էր ասել ոչ՝ հաշվի առնելով իմ երկու-երեք տարի առաջվա հարցազրույցը, սակայն, նման բան չեղավ: Շատ շնորհակալ եմ Հայաստանին, հայ ժողովրդին և մասնավորապես ՀՖՖ-ին՝ հյուրընկալության համար:

