Ոչինչ չեմ բացառում.Նախկին թաղապետը Հայկ Մարությանի եւ «Ապրելու երկիր» կուսակցության հետ համագործակցության մասին

Ներքաղաքական

«Ապրելու երկիր» կուսակցությունն անպայման մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին, արդեն պատրաստվում են դրան, բայց այս պահին դեռ վերջնական թեկնածու չունեն՝ լրատվամիջոցներին հայտնել էր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, հայտնելով, որ քննարկվում է երկու թեկնածություն. «Հավանական թեկնածուներից մեկը Մանե Թանդիլյանն է, մյուսը՝ Վիկտոր Մնացականյանը»,-ասել է վերջինս:

Ո՞ւմ թեկնածության վրա է ի վերջ կանգ առել կուսակցությունը հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանից, ով նկատեց.

-Այո, ինձ այդ հարցը քննարկվել է, առաջարկվել է, Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանն իմ ընկերներն են, լավ գործեր են անում, և ես ցանկանում եմ իրենց կողքին լինել, որպեսզի մեր համայնքները համաչափ զարգանան: Ինձ համար «Ապրելու երկիր» կուսակցությունը ամենահամակրելի կուսակցությունն եւ մենք տարբեր առիթներով առնչվում ենք կուսակցության հետ: Ինչ վերաբերում քաղաքապետի թեկնածուի շուրջ քննարկումներին, ապա այս պահին իմ մասով վերջնական որոշում չկա, քննարկումները շարունակվում են:

-Համացանցում քննարկվում է նաեւ ընտրություններին ընդառաջ Ձեր եւ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի միջեւ որոշակի համագործակցություն: Բացառո՞ւմ եք քաղաքապետի ընտրություններում Մարության հետ միասին հանդես գալ միասնական թիմով: 

-Ոչինչ չեմ բացառում, որովհետեւ ինձ համար ամենակարեւորը ոչ կուսակցական, ոչ ներքաղաքական շահն է, այլ ամեն ինչ անել հանուն իմ ծննդավայր Երեւանի բարօրրության: Այնպես որ ոչինչ չեմ կարող բացառել, այսքանը:

-Մեկ հարց եւս, սպասելի էր Ձեզ համար քաղաքապետարանի պաշտոնյանների աղմկահարույց ձերբակալումները:

-Չեմ ուզում խախտել որեւէ մեկի անմեղության կանխավարկածը, ուստի գնահատականներ տալ չեմ ցանկանում: Բայց վստահ կարող եմ ասել, որ  քաղաքապետարանում չկա որեւէ վարչություն որտեղ չլինի կոռուպցիոն ռիսկ, պարզապես այստեղ անհրաժեշտ է շատ ուժեղ ձեռք եւ պրոֆեսիոնալներից կազմված թիմ: Ոչ թե նորելուկներ, ովքեր նստեն բացաապես պաշտոնը զբաղեցնելու համար եւ ասեն, որ չկա կոռուպցիա, կաշառակերություն: Ես չեմ կարող ասել, որ քաղաքապետարանում այսօր աշխատում են բացառապես ոչ պրոֆեսիոնալներ, բայց որ չարաշահումներ, գործին ոչ կոմպիտենտ պաշտոնյաններ կան դա փաստ է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում