Որպես ելման կետ պետք է ընդունենք ՌԴ նախագահի ամիսներ առաջ ասած միտքը.ԱՀ ԱԺ պատգամավոր
Ներքաղաքական«Տարբեր ժամանակահատվածներում հնչել են տարբեր հայտարարություններ, բայց մեզ համար որպես ելման կետ պետք է ընդունենք ՌԴ նախագահի ամիսներ առաջ ասած հետևյալ միտքը, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, այսինքն՝ հստակ ընդգծվում է, որ կա հակամարտություն ու դրա լուծման անհրաժեշտություն։ Պետք է նաև նշել, որ սա միայն ռուսական կողմը չէ, որ արձանագրել է, այլ նաև՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ Պետք է հիմնովին լուծում ապահովվի երկարատև խաղաղության հիմքով»,-անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանը, ընդգծելով.
-Կա մի ճշմարտություն, որ առանց պայքարի մարդ չի կարող պաշտպանել իր հայրենիքը, սա բանաձև է, որով ապրել են աշխարհի ժողովուրդները ու ապրում են մինչ օրս։ Իհարկե հոգեբանորեն դժվար է դիմակայել այս ամենին, բայց, կարծում եմ, որ բնակչության գերակշիռ մեծամասնությունը գիտակցում է ստեղծված իրավիճակի խորքային էությունը ու դրանից ելնելով էլ պայքարում է իր հայրենիքում ապրելու, իր պապերի ստեղծածը պահելու համար։

