«Հույս ունեմ, որ ՀՀ նոր դատախազն իր վճռական խոսքը կասի և վերջ կդնի դատարանների համար «փաստեր» և «ապացույցներ» գեներացնող պետական կառույցի հանցավոր գործունեությանը». Բաց նամակ

Քրեական

Տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը բաց նամակով դիմել է գլխավոր դատախազին: Նամակում ասված է.

— Բաց նամակ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Հաղորդում հանցագործության մասին

Հարգելի տիկին Վարդապետյան

Սա արդեն իմ երրորդ հաղորդումն է նույն հանցագործության մասին, որը վերաբերվում է ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի համակարգում գործող «Փորձաքննությունների Ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից դատարաններին տրամադրվող փորձագիտական կեղծ եզրակացություններին: Որպես օրինակ, կառող եմ բերել իմ տրամադրության տակ հայտնված ՊՈԱԿ-ի Հմ 15-0406դ փորձագիտական ակնհայտ կեղծ եզրակացությանը ըստ թիվ ԵԿԴ/3442/02/15 քաղաքացիական գործի: ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Հովսեփյանը ոչ միայն չուղղեց ՊՈԱԿ-ի սխալը դատարանից ետ կանչելով սխալ եզրակացությունը և փոխարինելով ճիշտով, նաև պատմելով մեղավորներին ու ներողություն խնդրելով թույլ տված սխալի համար, այլ իր պատասխան նամակով սպառնաց պատմել ինձ ՊՈԱԿ-ի հեղինակության հետ խաղալու համար: Ասեմ, որ խաղալու ժամանակ ու տրամադրություն չունեմ, նմանների պատճառով մեր պետությունն է քայքայվում: Նույն օբեկտի վերաբերյալ կա փորձագիտական ևս երկու եզրակացություն տրված 10/12/2013թ. «Անիկոմ» ՍՊԸ (№ 26/13/Լ) և 10.03.2023 թ. «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ (№01/11) կողմից, որոնք տրամագծորեն տարբերվում են ՊՈԱԿ-ի տվածից, սակայն դատարանի կողմից ընդունելի է համարվում ՊՈԱԿ-ի ակնհայտ սխալը: Ի նչն է պատճառը, որ դատավորներ Ռուբեն Ներսիսյանի և Էդուարդ Ամալյանի համար, ովքեր վարել և վարում են ԵԿԴ/3442/02/15 քաղաքացիական գործը, ընդունելի է դարձել ՊՈԱԿ-ի տված փորձագիտական սխալ եզրակացությունը, միգուցե դա բխում է դատարանների ներքին «խոհանոցի» պահանջների ց: Ո րն է կեղծ եզրակացություններն առաջնություն տալու բուն նպատակը, երբ երեքից ընտրվում է սխալը մի կողմ թողնելով երկու ճիշտը: Նման դեպքերում պահանջվում է փորձագիտական նոր ուսումնասիրություններ կատարել կամ փորձագետին հրավիրել, որպեսզի դատարանի առաջ տա իր բացատրությունները, դա էլ չի արվում: Իմ դիտարկումներով այստեղ գործ ունենք կոռուպցիոն մի սխեմայի հետ, երբ դատարան են բերվում ակնհայտ կեղծ փորձագիտական եզրակացությունները որպես «փաստեր» և «ապացույցներ» ներկայացնելու համար: Նման իրավիճակներում հնարավոր չէ հավատալ դատավորների անկաշառ լինելուն և դատական արդարադատությանը, չի ստացվում: Հատկանշանական է, որ ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Հովսեփյանը գործում է անկաշկանդ, հակաօրինական գործունեության մեջ օգտվում է իր շուրջը ձևավորված անպատժելիության մթնոլորտից, ինչը գալիս է հանցավոր գործերով զբաղվելու հարցերում անձամբ ՀՀ ԳԱԱ նախագահի, ոստիկանության «Մալաթիայի» բաժնի և Մալաթիայի դատախազության անթաքույց աջակցությունից: Այս հարցում ՊՈԱԿ-ի կողքին է նաև դատավորական հանրությունը, որոշ դատավորներ անհանգստացած են կոռուպցիոն սխեմայի իմ բացահայտումներից ու հրապարակումներից: Այստեղ դատավորներն անհանգստանալու իրենց հիմքերն ունեն, վտանգները շատ են: Ի նչ կլինի, եթե հանկարծ ՀՀ հակակոռուպցիոն մարմինները կամ դատախազությունը ուսումնասիրություններ սկսեն և ջրի երես հանեն ՊՈԱԿ-ի կողմից վերջին տարիներին տրված փորձագիտական կեղծ եզրակացությունները դրանք համադրելով դատական որոշումների հետ, դժվար չէ պատկերացնել, թե Հայաստանի Հանրապետության անունից քանի-քանի դատական սխալ ակտեր ու կաշառակեր դատավորներ կբացահայտվեն ու կպատժվեն ընդամենը մեկ հասարակ համակարգչային ծրագրի միջոցով: Այսպիսի մի աննախադեպ դեպք. դատարաններում օգտագործվող կոռուպցիոն սխեման փրկելու համար դատավոր Էդուարդ Ամալյանը որոշել էր սահմանափակել ազատ խոսքի իմ սահմանադրական իրավունքը: Իր վարույթում գտնվող քաղաքացիական գործով հայցվորին ուղղորդել էր թերթի խմբագրություն մեկ առաջադրանքով, որ այլևս երբեք չտպագրեն Վահան Համազասպյանի հոդվածները: Դատավորին անհանգստացնում է, որ սիրողական մակարդակի իմ բացահայումների հանրայնացման դեպքում դատական համակարգը կզրկվի կաշառակերության կարևոր գործիքակազմից: Հույս ունեմ, որ ՀՀ նոր դատախազն իր վճռական խոսքը կասի և վերջ կդնի դատարանների համար «փաստեր» և «ապացույցներ» գեներացնող պետական կառույցի հանցավոր գործունեությանը:

Հ.Գ. Ի թիվս բացասական այլ երևույթների, կոռուպցիան կործանարար ազդեցություն է թողնում երկրի տնտեսության վրա, կոռուպցիան (հատկապես դատաիրավական համակարգում հաստատվածը) և ժամանակակաից գիտության ու տնտեսության զարգացումը անհամատեղելի են: Դրա համար երկու պատճառ կա, որոնք բացակայում են մեր հանրային ընկալումներում:

  1. Կոռուպցիայի բարձր մակարդակ ունեցող երկրներում արտադրված արտադրանքին հատուկ է սպառողական ցածր հատկանիշները (ցածր որակ, ցածր հուսալիության և բարձր ինքնարժեք), ինչի պատճառով կոռումպացված երկրների արդյունաբերական ու գյուղատնտեսական ապրանքները դառնում են անմրցունակ ու դուրս են մղվում միջազգային շուկաներից: Հայաստանի նման փոքր ներքին շուկա ունեցող երկրը ունենալով նաև շատ վատ կոմունիկացիաներ, միջազգային շուկաներում կարող է իր տեղն ապահովել միայն էժան ու բարձրորակ արտադրանքով համագործակցելով սփյուռքի հետ: Միջազգային շուկաներում լավագույն արդյունքներ գրանցելու համար պետք է վերջ տալ կոռուպցիոն երևույթներին, հատկապես դատաիրավական համակարգում: Կաշառակեր դատավորների պատճառով արգելափակվում է Հայաստանի տնտեսության զարգացումը:
  1. Կոռուպցիայի պայմաններում խիստ ռիսկային է դառնում ներդրումներ բերելը և արհեստականորեն առաջ է գալիս հայկական նախագծերը Հայաստանից դուրս տանելու տարբերակը: Այստեղից է գալիս Հերունի-Համազասպյան արևային երկրաստեղծ ծրագիրը Սիրիա, Բուլղարիա, Ֆրանսիա, ԱՍՆ և այլ երկրներ տեղափոխելու իմ և Վահագն Հերունու բանակցությունները քաջ գիտակցելով սակայն, որ դրանք մշակվել են բացառապես Հայաստանի ու Արցախի տնտեսությունները զարգացնելու, նաև միջազգային հեղինակությունը բարձրացնելու համար, ինչն այսօր հույժ կարևոր կլիներ միջազգային հարթակներում բանակցելիս: Եթե Բաքվի համար կարևորը նավթն է, ապա մեզ համար կարևորն արևն է, հայկական արևային տեխնիկան ու տեխնոլոգիաները կարող ենք տարածել աշխարհով մեկ՝ հայրենիքում ու սփյուռքում ապահովելով միլիոնավոր աշխատատեղեր ու բազմամիլիարդ եկամուտներ, բայց սկզբում պետք է լուծվի կոռուպցիայի խնդիրը:

Հարգանքով՝

Երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ,

տեխնիկական գիտությունների դոկտոր

Վահան Համազասպյան

21/03/2023թ

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)