3,5 տարի չեն աշխատել, այլեւս իշխանություն չեն կարող լինել. Մարկոս Հարությունյան

Տեսանյութեր

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը ու Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Դալլաքյանը: Հիշեցնենք, որ Սեյրան Մեջլումյանը ազատման դիմում էր գրել արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո: Այս եւ մի շարք այլ հարցերի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար ՄԱՐԿՈՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

— Ձերբակալությունների շղթան շարունակվում է: Ի վերջո, ի՞նչ է կատարվում քաղաքապետարանում:

— Անկեղծ ասած, սոցցանցից եմ տեղեկացել եւ չգիտեմ` ձերբակալության պատճառը որն է: Զուտ վերոնշյալ անձանց ձերբակալությունից ենթադրում եմ, որ կա՛մ ինքնակամ շինությունների հետ կապված խնդիր է, կա՛մ` շինթույլտվությունների: Ասեմ, որ բոլոր վարչությունների փաստաթղթերը վերջնական աշխատակազմի ղեկավարի միջոցով են հասնում քաղաքապետին: Ամեն դեպքում, Սեյրան Մեջլումյանի աշխատանքից դժգոհ չենք եղել:

— Ավելի վաղ այլ գործի շրջանակում ձերբակալվել էր նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը: ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասում էր, որ եթե կոռուպցիա լինի իրենց իշխանության օրոք, կինքնահրկիզվի: Հիմա կոռուպցիա կա՞, թե՞ չկա:

— Քաղաքապետարանում էլ կոռուպցիա կա, ամբողջ երկրում էլ: Հարց է, թե համակարգային կոռուպցիա կա, թե` ոչ, այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ դժվար է ասել` կա՞ հրահանգ, որ համակարգային բոլորից պահանջում են կոռուպցիա: Այնուհանդերձ, որոշ կոռուպցիոն դեպքեր եղել են թե՛ Հայկ Մարությանի, թե՛ Հրաչյա Սարգսյանի ժամանակ, որ բացահայտվել են կամ բացահայտման փուլում են այս պահին: Հավաստիացնում եմ, որ շատ կոռուպցիոն դեպքեր կան քաղաքապետարանում, որ հիմա քննվում են իրավապահ մարմինների կողմից:

— Կարո՞ղ է հաջորդն էլ Հրաչյա Սարգսյանը ձերբակալվի` հին ավանդույթի համաձայն, ինչպես գործեր հարուցվեցին Հայկ Մարությանի դեմ` նրա հրաժարականից հետո:

— Համենայնդեպս, որպես ընդդիմադիր ավագանու անդամ, կարող եմ ասել, որ Հրաչյա Սարգսյանն աշխատել է շատ նորմալ:

— Ինչո՞ւ այդ դեպքում հրաժարական տվեց Հրաչյա Սարգսյանը, երբ նույնիսկ ավագանու ընդդիմադիր ձայներով էր ընտրվել քաղաքապետ եւ, ըստ էության, նրա աշխատանքից դժգոհ չէին ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը:

— Մեզ բացատրություն չի տվել, թե ինչու է հրաժարական տվել: Մեզ մոտ էլ շատ հարցեր են ծագել, թե ինչու գնաց Հրաչյա Սարգսյանը, եթե չէին լինելու արտահերթ ընտրություններ: Ամեն դեպքում, ես այդ որոշումը կապում եմ Երեւանի ավագանու ընտրության հետ, որովհետեւ եթե պետք է Հրաչյա Սարգսյանը չլիներ առաջադրվող իշխանական թեկնածուն, իմաստ չկար նրա մնալը քաղաքապետարանում: Կարծում եմ` իշխանությունը մտածել է, որ պետք է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին տալ ազատ ձեռքեր, որպեսզի պատրաստվի ընտրության, եւ զուտ այդ պատճառով Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց:

— Ընդհանրապես ի՞նչ կապ ունի այսօրվա քաղաքային իշխանությունը երեւանցու տված քվեի հետ, երբ արդեն որեւորդ քաղաքապետն է փոխվում` առանց ընտրողների կարծիքը հաշվի առնելու:

— Վստահ եմ, որ երեւանցին ընտրել էր Նիկոլ Փաշինյանին: Երբ բոլորը մեզ ասում էին, թե իրենք քվե են ստացել երեւանցիների կողմից, մասնավոր զրույցներում միշտ եմ շեշտել, որ պառկել են Նիկոլի հովին, գիտեն իրենց հովն է: Բոլորս լավ հասկանում ենք, որ երկրում եղել էր հեղափոխություն, մարդիկ էլ էյֆորիայի տակ էին, եւ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարողանում էր կառավարել շատերին, ինչի շնորհիվ «Իմ քայլը» կարողացավ աննախադեպ քվե ստանալ` 88 տոկոս: Երբեք Երեւանի պատմության մեջ նման քվեով ոչ մի քաղաքապետ չի ընտրվել:

— Հիմա պառկելու են Տիգրան Ավինյանի՞ հովին, թե՞ էլի Նիկոլ Փաշինյանի ֆակտորն է գործելու առաջիկա ընտրություններին:

— Չեմ կարող պատկերացնել, թե իշխանությունն ինչպես է ընտրություն կազմակերպելու, բայց իրենք էլ լավ հասկանում են, որ այսօր այն իրավիճակը չէ, ինչ-որ կար 2018-ին: Այսօր անհամեմատ դժվար է լինելու իրենց համար ձայներ հավաքելը, որովհետեւ երեւանցիները տեսել են, որ խաբվել են, բազմաթիվ խնդիրներ դեռ լուծված չեն, որն էլ լուծված է, թերությունները բազմաթիվ են: Այնպես որ, ժամանակը ցույց կտա, Աստծուց առաջ չընկնենք:

— Ձեր գործընկեր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, որը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից է, չի բացառում դաշինքով ընտրություններին մասնակցելը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ: Դուք համագործակցության եզր տեսնո՞ւմ եք ՔՊ-ի հետ:

— Հարգում եմ բոլորի կարծիքը, վստահ եմ` օրը կգա, ամեն մեկն իր արարքի պատասխանը կտա: Ես չեմ պատկերացնում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստ է դաշինք կազմել գործող իշխանության հետ: Այդպիսի բան չի լինի, որովհետեւ շատուշատ հարցերում ենք մենք այս իշխանությանն ընդդիմացել, շատուշատ առաջարկներ ենք արել չի ընդունվել: Մենք ոչ կոմպրոմիսային մարդկանց հետ գործակցության եզրեր չենք ունենում: Եվ բացի այդ, մենք կուսակցություն ենք, որին ճանաչում եւ ընդունում են բոլորը, ընդամենը հեղափոխության մի պահն էր, որ սթրես ապրեցինք` մի պարզ պատճառով, որովհետեւ բոլորը հավատում էին իշխանության եկածներին: Չկար հավատ որեւէ այլ քաղաքական ուժի նկատմամբ: Տարբեր կուսակցությունների կապում էին տարբեր մարդկանց հետ, դուք գիտեք, թե ֆեյքերի ՊՈԱԿ-ն ինչպիսի աշխատանք էր տանում` վարկաբեկելով շատերին: Բայց ԲՀԿ-ն հզոր կուսակցություն է, ունի հզոր թիմ եւ առաջնորդ, ուստի` կարծում եմ`  մենք կմասնակցենք ընտրություններին առանձին:

— Ունե՞ք քաղաքապետի թեկնածու:

— Թույլ տվեք չպատասխանել: Այս պահին քննարկումները դեռեւս շարունակվում են թե՛ թիմի անդամների հետ, թե՛ ղեկավարի հետ: Վստահ եմ` վերջում կներկայացնենք մեր թեկնածուին` իր ծրագրով հանդերձ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

https://iravunk.com/sim/?p=251402&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ