Ինչն է Բելգիայում բնակվող հայազգի տղամարդուն ստիպել դստերը մահացու հարվածներ հասցնել. Հայտնի է պատճառը. Բացառիկ մանրամասներ

Իրավական

Նախօրեին, Բելգիական լրատվամիջոցները տեղեկություն տարածվեց, որ  կիրակի առավոտյան կասկածյալը՝ 54-ամյա հայազգի Գրիգոր Մարգարյանը, բերման է ենթարկվել հետաքննիչ դատարան։ Վերջինիս  մեղադրանք է առաջադրվել սպանության համար։Նույն օրը երեկոյան դիահերձումը է տեղի ունեցել, պարզվել է՝ Դանիելա Մարգարյանին մի քանի անգամ դանակահարել են բութ առարկաներով։ «Այժմ հանգստությունը վերադարձել է թաղամաս։ Դռան վրա կնիքները թողնելը որպես դրամայի միակ հետքը, որը տեղի ունեցավ այս ուրբաթ քաղաքում»,-գրում է բելգիական պարբերականը։ Հարևանները  լրատվամիջոցի հետ զրույցում նշել են, որ զուսպ ընտանիք էին. «Մենք նրանց լավ չէինք ճանաչում,  բայց շատ զուսպ մարդիկ էին։ Նրանց ժամանակ առ ժամանակ տեսնում էին իրենց շան հետ զբոսնելիս՝ կա՛մ հոր, կա՛մ դստեր: Բայց մենք երբեք ոչինչ չենք լսել… Ցավալի է, սարսափելի՛», – ընդգծել են հարևանները: Պարբերականը գրում է, որ ներկայում այս ողբերգության հանգամանքները դեռևս անհայտ են. «Ոչ ոք չի հասկանում, թե ինչ կարող էր լինել այս տանը։ Տարիներ շարունակ բնակություն հաստատելով այստեղ՝ ընտանիքը բավականին զուսպ էր»։

«Իրավունքին» հաջողվել է բացառիկ մանրամասների տիրապետել Գրիգոր Մարգարյանի անցյալից եւ, թե ինչն՞ է եղել պատճառը դստերը մի քանի անգամ դանակի մահացու հարվածներ հասցնելու պատճառը:

Մասնավորապես, մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ.

-Մարգարյանը Արագածոտն մարզի համայնքներից մեկից է ծննուդով, սակայն 90-ականներին ընտանիքով մեկնել էր Բելգիա մշտական բնակության: Գյուղի հետ շատ էր կապված, ոչ հաճախ, բայց 4-5 տարին մեկ գալիս էր գյուղ, այցելում հարազատներին, ծնողների շիրիմներին: Գրիգորը ընտանիքի միակ որդին էր, ուներ երեք քույր` երկուսը մահացած էին, մյուսը ՌԴ-ում է այժմ: Գրիգորը շատ մեծ հեղինակության տեր տղա էր, Գինեսի ռեկորդակիր էր, գնդակը գլխի վրա պահած վազում էր, քայլում,  վազքուղիներ էր հաղթահարում: Հայրը գյուղսովետի նախագահ էր, շատ հարգված ընտանիք էին: 

Աղբյուրի խոսքերով.

-Գրիգորը ամուսնացած էր ազգությամբ եզդի կնոջ հետ, ունեին երկու աղջիկ, հաշտ ընտանիք էր, սակայն վերջին երկու տարիներին մեզ անհայտ պատճառներով բաժանվել էին: Ինչը շատ խորը ցավոտ էր տարել Գրիգորը: Այնքան ցավոտ, որ ձեռք էր բերել հոգեկան խնդիրներ, ապրում էր մեծ աղջկա` Դանիելայի հետ Մուսկրոն քաղաքում: Շատ կապված էին իրար հետ, բայց նրանց հարաբերություններրը, ասում են, որ վերջին մեկ ամսվա ընթացքում լարվել էին: Դուստրը ընկեր է ունեցել, հորը ասել է, որ ցանկանում է գնալ եւ ընկերոջ հետ ապրել, հայրը դեմ է եղել դստեր որոշմանը: Եվ ահա հոր եւ դստեր  հերթական վեճի ընթացքում հայրը դանակահարել է դստերը: Ամենայն հավանականությամբ այս ամենը նաեւ հոգեկան խնդիրներով է պայմանավորված, ասում են դարձել էր անկառավարելի: Համայնքում բոլորս ապշած ենք, միջազգային մամուլից ենք կսել դեպքի մասին»։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)