«Փաստ». Սիսիանի ընտրությունները՝ իշխանության համար կենաց - մահու կռիվ

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «2022 թ. նոյեմբերի 1-ին կայացած Սիսիան համայնքի ավագանու համամասնական ընտրություններում ձախողվելուց, այդուամենայնիվ, զոռբայությամբ սեփական թեկնածուին «անցկացնելու» անհաջող փորձերից հետո, երբ «Աշխատանք և արդարություն» դաշինքը, «Ապրելու երկիր», «Մեկ Հայաստան» կուսակցությունների ավագանու անդամներն ու թեկնածուները հրաժարվեցին մանդատներից ու նշանակվեցին ավագանու նոր ընտրություններ, դրանք ՔՊ-ի համար բառիս բուն իմաստով դարձել են «պատերազմի դաշտ»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանության համար մարտի 26-ին կայանալիք ընտրությունները պարզապես կենաց-մահու կռիվ են, և այդ ճանապարհին քպականները ոչ մի միջոցի առջև կանգ չեն առնում: Նրանք «մարտի» են նետել հնարավոր ու անհնար բոլոր ռեսուրսները, այդ թվում ու առաջին հերթին՝ վարչական ու ֆինանսական, այսինքն՝ փաստացի կիրառում են ամբողջ իշխանական լծակներն ու «գործիքակազմը», որ կիրառել են բոլոր ընտրությունների ժամանակ՝ ամեն գնով հաջողության հասնելու համար:

Մեր տեղեկություններով, օրերս էլ Սյունիքի մարզպետարան են հրավիրվել Սիսիան խոշորացված համայնքի բոլոր դպրոցների տնօրենները: Ասում են՝ հանդիպումն ու ծավալված զրույցը, մեղմ ասած, հաճելիներից չի եղել: Ըստ մեր աղբյուրների, նույնիսկ սպառնալիքներ են հնչել, թե ինչ կարող է լինել համապատասխան քանակի ձայն չբերելու դեպքում: Սրան զուգահեռ Սիսիանում ակտիվ ստուգումներ են իրականացվում ընդդիմադիր հայացքներ ունեցող գործարարների մոտ, շատ դեպքերում, ինչպես այստեղ են ասում, «ընկերական» ակտեր են գրում:

Մյուս կողմից՝ անիմաստ քաշքշուկների մեջ են գցում իրենց կարծիքն ու տեսակետը չկիսող քաղաքացիներին: Մի խոսքով, ինչպես Սիսիանում կես կատակ-կես լուրջ ասում են, վարչական ռեսուրսների կիրառման, ճնշումների, «բարեգործությունների» առումով «սրանք թե՛ սեփական, թե՛ «նախկինների» բոլոր արատավոր երևույթների ռեկորդները խփեցին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին