Ո՞Վ ԵՎ ԻՆՉ­ՊԵ՞Ս Է ԴԱ­ՏԵ­ԼՈՒ ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱՆ­ՏԻՆ

Վերլուծություն

Կա­պի­տու­լյան­տի և Է­ռա­տո­յի ֆո­տո­սե­սի­ան Ար­տա­շա­տի հի­նա­վուրց պա­տի տակ թե­և սոց­ցան­ցե­րում մեր քա­ղա­քա­ցի­նե­րից շա­տե­րը կնքել են «գնդա­կա­հա­րու­թյան պա­տի տակ», սա­կայն ի­րա­կա­նում տագ­նապ է հա­րու­ցել: Ար­դյո՞ք սրանց հեր­թա­կան լու­սան­կար­ված հեր­թա­կան տե­ղը դառ­նա­լու է «դժբախտ և դժգույն»: Թե՞ «ընդա­մե­նը» ու­զում են ցույց տալ, որ ոչն­չից ան­հանգս­տա­ցած չեն, թե­և Ա­լի­ևն ուղ­ղա­կի­ո­րեն սպառ­նում է պա­տե­րազ­մով... Ի դեպ, Է­ռա­տո­յի գրա­ռու­մը, իբր Ար­շա­կու­նյաց պո­ղո­տա­յում գտել է ինչ-որ մե­կի կորց­րած զար­դը, ոչ ոք ար­ժա­նա­հա­վատ չհա­մա­րեց: Ոչ ոք չհա­վա­տաց, որ սրանք հան­գիստ զբոս­նում են Ե­րև­ա­նի փո­ղոց­նե­րով:

ՄԵ­ՆՈՒ­ԹՅԱՆ 100 Օ­ՐԸ

100 օր շա­րու­նակ­վում է Ար­ցա­խի շրջա­փա­կու­մը: 100 օր բա­ցի դա­տարկ խոս­քե­րից, ո­չինչ չկա: Հա­ա­գա­յի դա­տա­րա­նի ո­րո­շումն էլ` ան­հա­պաղ բա­ցել Բեր­ձո­րի մի­ջանց­քը, ան­տես­վեց մի­ան­գա­մայն ան­հե­տև­անք: Կա­րե­լի ա­սել, որ հա­յե­րի գլխին ե­կած և ե­կող փոր­ձանք­նե­րը ոչ ո­քի մա­զա­չափ իսկ հե­տաքր­քիր չեն: Հա­մա­պա­տաս­խան շրջա­նակ­նե­րը ա­ռանց օֆ քա­շե­լու աշ­խար­հի հզո­րա­գույն մի­ջու­կա­յին տե­րու­թյան ղե­կա­վա­րի կա­լա­նա­վոր­ման կար­գադ­րա­գիր դուրս գրե­ցին, սա­կայն թե­և հա­րյու­րա­պա­տիկ շատ հիմ­քեր կա­յին Ա­լի­և­ի և Էր­դո­ղա­նի պա­րա­գա­յում այդ­պես վար­վե­լու, նման բան չտե­սանք: Նույ­նիսկ հա­սա­րակ պատ­ժա­մի­ջոց­ներ` ակն­հայտ պա­տե­րազ­մա­կան ոճ­րա­գոր­ծու­թյուն­նե­րի պա­րա­գա­յում: Ինչ­պես ար­ձա­նագ­րում է պաշտ­պա­նու­թյան նախ­կին փոխ­նա­խա­րար Ար­տակ Զա­քա­րյա­նը. «Արդեն հա­րյուր օր է, ինչ Ար­ցա­խի 120.000 բնա­կիչ­նե­րը շրջա­փակ­ման մեջ են, ո­րը փաս­տա­ցի նա­խա­ձեռն­վել և շա­րու­նակ­վում է Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից: Գրե­թե բո­լոր «շա­հագր­գիռ» խո­շոր երկր­ներն ու կա­ռույց­նե­րը հան­դես են ե­կել Ար­ցախն ա­պաշր­ջա­փա­կե­լու կո­չե­րով ու պա­հանջ­նե­րով: Հա­րյուր օր անց այս հար­ցը ոչ մի­այն չի լուծ­վել, այ­լև ո­րո­շա­կի ա­ռու­մով փա­կու­ղի է մտել Բաք­վի մշտա­կան նոր պա­հանջ­նե­րի պատ­ճա­ռով, ո­րոնք ոչ մի կապ չու­նեն Հա­յաս­տա­նի, Ռու­սաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի` 2020թ. նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան հետ: Ար­ցա­խը շա­րու­նա­կում է իր հա­մառ պայ­քա­րը Հա­յաս­տա­նի պե­տա­կա­նու­թյան պահ­պան­ման և Ար­ցա­խի ա­պա­գա­յի հա­մար»:

Ա­յո՛, Ար­ցա­խը, ո­րին նի­կո­լիզ­մը հռչա­կել է «բեռ», շա­րու­նա­կում է պայ­քա­րը Հա­յոց պե­տա­կա­նու­թյան հա­մար` որ­պես այդ պե­տա­կա­նու­թյան ա­ռաջ­նագ­ծա­յին ամ­րոց: Իսկ աշ­խար­հը բա­վա­րար­վում է սոսկ կո­չե­րով: Չնա­յած աշ­խար­հին մե­ղադ­րե­լու չէ: Այն բա­նից հե­տո, որ Ե­րև­ա­նում իշ­խա­նու­թյու­նը հայտն­վեց օ­տա­րերկ­րյա գոր­ծա­կալ­նե­րի ձեռ­քում, դար­ձել ենք ան­հե­տաքր­քիր: Այ­սինքն` հե­տաքր­քիր ենք որ­պես թա­տե­րա­բեմ, բայց ոչ` դե­րա­կա­տար: Օ­րի­նակ, ար­դյո՞ք մեզ ա­ռանձ­նա­պես հե­տաքրք­րում է, որ Նի­գե­րի­ա­յում խմե­լու ջուր ստա­նում են մի­այն QR կո­դով: Նույն ձև­ով էլ աշ­խար­հին չեն հե­տաքրք­րում մեր պրոբ­լեմ­նե­րը: Եվ ինչ-որ տեղ նույ­նիսկ զար­մա­նա­լի է, որ դեռ բա­րե­հա­ճում են կո­չե­րով հան­դես գալ, կա­րող է­ին դա էլ չա­նե­լ:

Այ­լընտ­րան­քա­յին նա­խագ­ծեր խմբի հա­մա­հիմ­նա­դիր Վա­հե Հով­հան­նի­սյա­նը կա­պի­տու­լյանտ­նե­րի ոհ­մա­կի վար­քա­գիծն ան­վա­նել է «Արհես­տա­կան ԱՆ­բա­նա­կա­նու­թյուն»: Մաս­նա­վո­րա­պես. «Հենց ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը սկսե­ցին շրջա­նա­ռել 29.800 ք/կմ հայ­րե­նի­քի գա­ղա­փա­րը, Ա­լի­ևն այն ի­ջեց­րեց 29.000-ի՝ զեղ­չե­լով 800 ք/կմ-ը: Հենց Հա­յաս­տա­նը հա­վա­նու­թյուն տա Ա­լի­և­ի ուլ­տի­մա­տու­մին՝ հրա­ժար­վել Ար­ցա­խից և ըն­դու­նել մեզ սի­րա­հո­ժար նվի­րած 29.000-ի ա­ռա­ջար­կը, նա ան­մի­ջա­պես թի­վը ի­ջեց­նե­լու է, ա­սենք ևս հա­զար կի­լո­մետ­րով: Ու այս­պես շա­րու­նակ: Սա հնա­րա­վոր է մի­այն ու մի­այն հայ ժո­ղովր­դի Ար­հես­տա­կան ԱՆ­բա­նա­կա­նու­թյան մի­ջա­վայ­րում: Հայ հա­սա­րա­կու­թյունն իր հա­մար հո­րի­նել է մտա­ցա­ծին մո­լո­րակ, ապ­րում է այն­տեղ՝ ի­րեն ուղղ­վող սպառ­նա­լիք­նե­րին ան­հա­ղորդ, ու ե­թե ո­չինչ չփոխ­վի՝ կոր­ծան­վե­լու է այն­տեղ»:

Փոր­ձա­գե­տը շեշ­տում է` շատ կա­րև­որ է՝ ինք­ներս մեզ և աշ­խար­հի հա­մար տե­սա­նե­լի դարձ­նել, որ Հա­յաս­տա­նը և հայ ժո­ղո­վուր­դը մի­այն Նի­կո­լի իշ­խա­նու­թյունն ու իր ար­բա­նյակ­նե­րը չեն: Այս պա­հին կան հան­րա­յին մի քա­նի տաս­նյակ գոր­ծիչ­ներ, ո­րոնք փոր­ձում են դա ա­նել. սա ա­ռայժմ ոչ ինս­տի­տու­ցի­ո­նալ, բայց մեծ պո­տեն­ցի­ալ ու­նե­ցող ռե­սուրս է: Սա­կայն աշ­խա­րհին ձեն­տու է հա­մա­րել, որ մենք ներ­կա­յաց­ված ենք մի­այն նի­կո­լա­խուն­տա­յով: Ինչ­պես ժա­մա­նա­կին նկա­տեց քա­ղա­քա­գետ Ա­ղա­սի Ե­նո­քյա­նը` Նի­կոլն ան­սա­սան է մնում, քա­նի որ չեն կա­րո­ղա­նում ա­վե­լի քոք­ված տա­կան­քի գտնել: Դե, 2018-ին ա­ռա­վել քան 20 տար­վա հա­մառ ջան­քե­րից հե­տո հա­զիվ տե­ղա­վո­րե­ցին կա­մա­կա­տար մե­կին` գե­նե­տիկ մու­տանտ­նե­րից բաղ­կա­ցած թի­մով, հո հեշ­տու­թյամբ չեն թող­նի, որ պե­տա­կան ազ­գա­յին շա­հով ա­ռաջ­նորդ­վո­ղը գա: Սերժ Սարգ­սյանն ի­րա­վա­ցի­ո­րեն ար­ձա­նագ­րել էր, որ գլխա­վոր բա­նակ­ցո­ղին փո­խե­լը կեն­սա­կան անհ­րա­ժեշ­տու­թյուն է: Սա­կայն դրսի խա­ղա­ցող­նե­րին ձեռն­տու է, որ գլխա­վոր բա­նակ­ցո­ղը լի­նի հա­տակ սրբե­լու փա­լաս:

ԱՅ­ՆՈ­ՒԱ­ՄԵ­ՆԱՅ­ՆԻՎ` ՆԻ­ԿՈ­ԼԻԶ­ՄԸ ՀԱ­ՎԵՐԺ ՉԷ

Palas 

Թե­և թվում է, որ սրանց էր­զաց-դիկ­տա­տու­րա­յին ո­չինչ չի սպառ­նում, բայց խուն­տան ներ­քին հա­կա­սու­թյուն­նե­րից ճա­քեր է տա­լիս: Է­դո­ւարդ Շար­մա­զա­նո­վի բնու­թագր­մամբ. «Նի­կո­լը Հա­յաս­տա­նը դարձ­րել է Ա­րեւ­մուտ­քի, Թուր­քի­ա­յի ու ՌԴ-ի մի­ջեւ առք ու վա­ճառ­քի ա­ռար­կա: Մի­ա­ժա­մա­նակ բո­լո­րի հետ բա­զար է ա­նում: Չի բա­նակ­ցում, այլ հենց բա­զար է ա­նում: Մի­ջազ­գա­յին բրո­կեր­նե­րին բո­լո­րին «հա» է ա­սում. ար­դյուն­քում «բրո­կեր­նե­րը» կամ Հա­յաս­տա­նի ներ­սում կռիվ-կռիվ են ա­նե­լու, կամ ա­մեն մեկն իր փա­յը Հա­յաս­տա­նից վերց­նե­լու է»:

Նույն Ար­սեն Թո­րո­սյա­նի «սո­րո­սա­կան» թև­ի հետ կոնֆ­լիկ­տը հենց բրո­կեր­նե­րի հետ լո­կալ «բա­զա­րի» ար­դյունք է: Ու թի­մի ներ­սում չկա մե­կը, ով ա­պա­հո­վագր­ված լի­նի այդ­պի­սի «բա­զար­նե­րի» ըն­թաց­քում զո­հա­բեր­վե­լու վտան­գից: Դրա հա­մար սե­փա­կան խաղը խա­ղա­լու, կենտ­րո­նա­խույս ձգտում­ներ են նկատ­վում: Օ­րի­նակ` նույն Տիգ­րան Ա­վի­նյա­նի խա­ղը: Քա­ղա­քա­պետ Հրաչ Սարգ­սյա­նին ստի­պե­ցին հրա­ժա­րա­կան տալ, կար­ծես Ե­րև­ա­նի ա­վա­գա­նու ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի մի­տու­մով, բայց ե­թե դի­տար­կենք օ­րեն­քով նա­խա­տես­ված ըն­թա­ցա­կար­գը, ա­պա աշ­նան փո­խա­րեն լա­վա­գույն դեպ­քում ընտ­րու­թյուն­նե­րը կտե­ղա­փոխ­վեն ա­մառ: Ար­դյուն­քում ըն­դա­մե­նը մանր խնդիր է լու­ծվել` ա­պա­գա ընտ­րար­շա­վից հա­նել Հրաչ Սարգ­սյա­նին, որ­պես­զի ոչ ոք նրա վրա խա­ղադ­րույք չա­նի: Սա­կայն խո­շոր հաշ­վով ՔՊ-ն ձեռք չի բե­րում ե­րաշ­խիք, որ բուն ընտ­րու­թյուն­նե­րին ջախ­ջա­խիչ պար­տու­թյուն չի կրի:

Իսկ ար­տա­քին մի­ջա­վայ­րը գնա­լով դառ­նում է ա­վե­լի ու ա­վե­լի տուր­բու­լենտ: Օ­րի­նակ, քա­ղա­քա­գետ Հրանտ Մե­լիք-Շահ­նա­զա­րյա­նի դի­տարկ­մամբ. «Արցա­խյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցը հետզ­հե­տե նոր ե­րանգ­ներ է ձեռք բե­րում: Հար­ցի առն­չու­թյամբ փոխ­վել են ոչ մի­այն Ե­րև­ա­նի ու Բաք­վի, այ­լև Մոսկ­վա­յի, Ան­կա­րա­յի, Թեհ­րա­նի և այլ ու­ժա­յին կենտ­րոն­նե­րի դիր­քո­րո­շում­նե­րը: Հա­կա­մար­տու­թյու­նը վա­ղուց դուրս է ե­կել հայ-ադրբե­ջա­նա­կան տի­րույ­թից և աշ­խար­հա­քա­ղա­քա­կան լուրջ նշա­նա­կու­թյուն ստա­ցել: Հի­մա ար­դեն Ար­ցա­խի հար­ցը վե­րա­բե­րում է ողջ Հա­րա­վա­յին Կով­կա­սի ա­պա­գա­յին, ինչ­պես նա­և ձև­ա­վոր­վող նոր աշ­խար­հա­կար­գին: Այդ է պատ­ճա­ռը, որ մրցակ­ցու­թյունն այս­տեղ զգա­լի­ո­րեն ակ­տի­վա­ցել է՝ ստեղ­ծե­լով խո­շոր ռազ­մա­կան բախ­ման վտանգ»:

Այ­սինքն` գլո­բալ պա­տե­րազ­մի ա­լիք­նե­րը հենց մեր վրա­յով կա­րող են գնալ-գալ: Ռազ­մա­վա­րա­կան դաշ­նակ­ցի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում էլ բա­նը հա­սել է աբ­սուր­դի: ՀՀԿ փոխ­նա­խա­գահ Ար­մեն Ա­շո­տյա­նի ար­ձա­նագր­մամբ. «Միր­զո­յան-Լավ­րով մամ­լո ա­սու­լի­սի այ­սօր­վա (մար­տի 20-ի-խմբ.) բազ­մա­թիվ ու բազ­մա­շերտ խո­սույ­թի մա­սին կա­րե­լի է եր­կար գրել: Սա­կայն կցան­կա­նամ ըն­դա­մե­նը մեկ ու­ղեր­ձի մա­սին ար­տա­հայտ­վել: Ռու­սաս­տա­նի ԱԳ նա­խա­րարն այ­սօր, ֆիք­սե­լով, որ Հա­յաս­տա­նի գոր­ծող իշ­խա­նու­թյուն­ներն են ի­րա­վի­ճակը հասց­րել այս հանգր­վա­նի (Ալմա­թա­յի հռչա­կա­գիր եւ այլն), փաս­տա­ցի ար­ձա­նագ­րեց, որ Ար­ցա­խի հար­ցի հե­տաձգ­ման ռու­սա­կան ա­ռա­ջար­կը չի քննարկ­վում, դրա փո­խա­րեն ա­ռա­ջին ան­գամ Ռու­սաս­տա­նը կողմ ար­տա­հայտ­վեց Բա­քու-Ստե­փա­նա­կերտ բա­նակ­ցու­թյուն­նե­րի առ­կա ո­րո­գայ­թի օգ­տին: А нам боль­ше всех надо? - ռու­սա­կան լո­գի­կան ռա­ցի­ո­նալ է, բայց ոչ ըն­կա­լե­լի»: Ոչ ըն­կա­լե­լի­ի կա­տա­լի­զա­տորն էլ ակն­հայտ է, «իրա­վի­ճա­կը ա­ռա­վել ող­բեր­գա­կան է դառ­նում ու­ղիղ ե­թե­րում Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­նող հոր­թի ներ­կա­յու­թյամբ ու լռու­թյամբ»:

Հորթ... Խո­շոր խա­ղա­ցող­նե­րի հա­մար նա հորթ է, նրա մա­նի­պու­լյա­տիվ խա­ղե­րը չեն անց­նում` ի տար­բե­րու­թյուն ներ­սի դաշ­տի: Իսկ, օ­րի­նակ, ա­մե­րի­կյան «Ջեյմս­թա­ուն» վեր­լու­ծա­կան կենտ­րո­նը ար­դեն բաց ­տեքս­տով է խո­սում ՀՀ իշ­խա­նու­թյան ներ­սում անգ­լո­սաք­սե­րի և ռուս­նե­րի` ան­վե­րա­պահ հսկո­ղու­թյան հա­մար կա­տա­ղի մրցակ­ցու­թյան մա­սին: Այ­սինքն` ցան­կա­ցած պա­հի կա­րող ենք կանգ­նել իշ­խա­նա­փո­խու­թյան փաս­տի ա­ռաջ և նույ­նիսկ մի­ան­գա­մից չհաս­կա­նալ` ով է այն փո­խել:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում