Ավինյանին քաղաքապետ դարձնելու ծանրաձողը ՔՊ-ն գցել է ոտքերին

Ներքաղաքական

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կուլիսներում փնթփնթում են վաղաժամ քաղաքապետի թեկնածու հռչակված Տիգրան Ավինյանի անհամբերությունից: Վերջինս պահանջում է օր առաջ իրեն Երեւանի քաղաքապետ կարգել, իսկ վերին օղակներում ամենեւին էլ նման մտադրություն չկա: Իշխանության օրակարգում շարունակում է մնալ սեպտեմբերին հերթական ընտրություններ անելը, քանի որ վստահություն չկա, որ ընտրության արդյունքում այս անգամ չեն կորցնի մայրաքաղաքային իշխանությունը:

Իսկ թե ինչո՞ւ Հրաչյա Սարգսյանը շտապեց լքել քաղաքապետի պաշտոնը, սա էլ հերթական տուրքն էր Տիգրան Ավինյանին, որպես ապացույց եւ հոգու հանգստություն, որ ՔՊ-ն չի պատրաստվում վերջին պահին «գցել» գահավիժող վարկանիշով Ավինյանին եւ սեպտեմբերյան ընտրություններին քաղաքապետ դարձնել Հրաչյա Սարգսյանին: Նիկոլ Փաշինյանը սրանով նաեւ չեզոքացնում է Տիգրան Ավինյանի կողմից հնարավոր դավադրությունները՝ ուղղված նիկոլապետության սասանման:

Ի դեպ, Հրաչյա Սարգսյանի այսքան նվաստացումները եւ հրաժարականի հուզիչ ու առանց կսմիթների հայտարարությունը եւս ուներ իր պատճառները: Հայկ Մարությանից ազատվելու գործուն մասնակցության եւ իր բախտի բերմամբ թե պատահմամբ ձեռքբերած քաղաքապետի աթոռն այսքան հեշտությամբ լքելու  համար, իհարկե, նախագահ Վահագն Խաչատուրյանն առնվազն «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ պետք է շնորհեր Հրաչյա Սարգսյանին, բայց որոշել են բավարարվել Նիկոլ Փաշինյանի կողմից գործադիրում աշխատանքի տեղավորելով: Ընդ որում՝ սա թեթեւ ապտակ է նաեւ Տիգրան Ավինյանին, ով կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում պարծեցել էր, թե գործադիրում աշխատելու փորձառությամբ է պայմանավորված՝ քաղաքապետի փոխարեն գործադիրի նիստերին իր մասնակցությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի