Չհամարձակվե՛ք «Գոյ» թատրոնին կպնել, ամո՛թ ձեզ, արա՜. Զոհրապ Բեկ-Գասպարենց

Մշակութային

Պարզվում է՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը «Գոյ» թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Չոլոյանին հրավիրել է նախարարություն եւ բանավոր կերպով տեղեկացրել, որ քննարկվում է նախագիծ, ըստ որի, նախատեսվում է, որ Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային, փորձարարական «Գոյ» կենտրոնը» պետք է լուծարվի, վարչական մասը կրճատվի, իսկ ստեղծագործական կազմը միավորվի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ի հետ: Ինչպես ԿԳՄՍ փոխնախարարն է նշել՝ որպես «էքսպերիմենտալ թատերական խմբակ»: Ավելի ուշ նախարարությունում տեղի է ունեցել Արա Խզմալյանի եւ «Գոյ» կենտրոնի ստեղծագործական կազմի 7 ներկայացուցիչների հանդիպումը, որի ժամանակ «Գոյ» կենտրոնի ստեղծագործական կազմին ներկայացվել է՝ որպես առանձին միավոր կենտրոնի լուծարման եւ մեկ այլ թատրոնի հետ միավորման հիմքերը: Մինչդեռ «Գոյից» պնդում են, որ այդ «հիմնավորումները» չեն համապատասխանում  իրականությանը:

Անդրադառնալով վերոնշյալին՝ ուղերձ է հղել լոսանջելեսաբնակ բեմադրիչ, ռեժիսոր,  դերասան ԶՈՀՐԱՊ ԲԵԿ-ԳԱՍՊԱՐԵՆՑԸ:

«Ես եւ շատ մարդիկ արդեն հոգնել ենք ամաչելուց այս ոհմակի եւ ոհմակի պարագլխի կայացրած որոշումներից: Երբեք ուղիղ չեմ դիմել, բայց սիրտս էլ չի դիմանում, ու ստիպված խոսում եմ ու դիմում ազգիս, որովհետեւ ժողովրդին մի տեսակ արդեն չեմ հասկանում՝ ինչպես է մտածում… Ճիշտ է, ապրում եմ շատ հեռու՝ Լոս Անջելեսում, բայց յուրաքանչյուր օր հետեւում եմ իմ հայրենիքում կատարված ամեն մի քայլի եւ ոչ միայն հետեւում եմ… Կարդացի, որ ուզում են փակել մի վայր, որը 30 տարի կրթել է, որն ունի ճաշակ, իր նախախնամությունը, իր հանդիսատեսը: Ուզում եք թատրո՞ն փակել: Ապո՞ւշ եք դուք… Գիտենք, որ ապուշ եք», - շեշտել է Բեկ-Գասպարենցը:

Դերասանի գնահատմամբ՝ սա ազգակործան ծրագիր է. Սփյուռքի մուտքը փակել են, հավատքի հետեւից են ընկել, հիմա էլ մշակութային օջախներն են փակում:

 «Չե՞ք ամաչում, ինչպե՞ս եք գիշերը հանգիստ քնում: Չեմ էլ ուզում ճանաչել, թե ով է նման որոշումներ կայացնում: Երեւի, իր վերջին տեսած ներկայացումը «Ոջիլն ու ճպուռն» է եղել եսիմ որ ակումբում, ավարտել է եսիմ որ գյուղի երկրորդ ծխական դպրոցը: Եվ խնդիրը միայն «Գոյին» չի վերաբերում, թատրոն են փակում, վա՞տ եք դուք: Գիտեմ, որ ամոթ չունեք, այդ զգացումը ձեր մեջ չկա: Արդեն բառերս էլ չի հերիքում արտահայտվեմ՝ ձեր սահմանը մինչեւ որտե՞ղ է: Դիմում եմ ազգիս բոլոր նորմալ ներկայացուցիչներին, ամեն մեկս մի բան պետք է անենք, որպեսզի սրանք չփորձեն կպնել այդ օջախներին: Կարող է վաղը մյուս օրն էլ Մատենադարանը փակեն, ասեն՝ փող չունենք այդ ձեռագրերը պահպանելու», - զգուշացնում է Բեկ-Գասպարենցը:

Եզրափակելով խոսքը՝ արտիստը հորդորում է. «Ժողովո՛ւրդ, եկեք ուշքի գանք, չի՛ կարելի, ոչ մի թատրոնի, գրադարանի, դպրոցի, ինստիտուտի չփորձե՛ք կպնել: Կյանքը բումերանգ է ու հետ է գալու: Չհամարձակվե՛ք «Գոյ» թատրոնին կպնել, ամո՛թ ձեզ, արա՜… Արա եք, արա եմ ասում»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=251273&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ