Խստորեն դատապարտում են Երեւանի քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում իրականացվող ծառերի սպանդը
Ներքաղաքական«Իրավունքի եւ արժեքների գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը եւ «Երեւանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնությունը հայտարարությամբ են հանդես եկել, որով խստորեն դատապարտում են Երեւանի քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում իրականացվող ծառերի սպանդը` սակուռա ռոյալ բուրգունդի պարտիզային ծառերով փոխարինելով։
«Հարկ է եղած առողջ ծառերը խնամել, էտել, ժամանակին ջրել, իսկ Երեւանի գործող քաղաքային իշխանությունը գերադասում է բազմադարյա Երեւանի հոգսերը հոգալու փոխարեն՝ իրենց զրոյական կետից PR-ի իրագործումը», - ասված է հայտարարության մեջ:

