Ալիևը փորձելու է Արցախը թանկով վաճառել ուժային կենտրոններից մեկն ու մեկին․ԱՀ ԱԺ պատգամավորը Արցախը կլանելու թշնամու ճիգերի մասին

Հանդիպում

Ինչպե՞ս արցախահայությունը դիմագրավեց եւ շարունակում է դիմագրավել արդեն շուրջ 100-օրյա շրջափակմանը, բացի քաղաքական անորոշությունից, ի՞նչ առօրյա խնդիրների հետ են բախվում մեր հայրենակիցները։ Ասում են՝ դժվարությունները իրենց հետ ի հայտ են բերում նաեւ առօրյա կյանքում չերեւացող բացերը, ուրեմն՝  ի՞նչ խնդիրներ ի հայտ բերեց իր հետ շրջափակումը։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Արցախի ԱԺ անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանի հետ, ով նախ արձանագրեց հետեւյալը․

-Արցախահայության 100 օրյա շրջափակման ոդիսականը դեռևս շարունակվում։ Ինչ բացահայտվեց այս 100 օրվա ընթացքում։ Առաջինը, որ չնայած ժողովրդի տոկունություն տեղն է, սակայն բազմաթիվ հարցեր ի հայտ եկան կապված տնտեսության կառուցվածքի և համակեցության կանոնների հետ։ Անհրաժեշտություն կա վերափոխելու մեր ներքին կյանքը, առաջնահերթությունները, կենցաղային և սոցիալական կառուցվածքը։ Պայքարի ճանապարհը երկար է և պիտի կարողանանք այնպես տեղաբաշխենք մեր ներքին ուժերը, որպեսզի հերիքի երկար «վազքի» համար։
Բացերից կարելի է նշել տնտեսության անպատրաստ լինելը այս մարտահրավերին, ինչպես նաև ներքին կյանքի կարգապահությունն է անհրաժեշտ վերանայել։ Ժողովրդավարությունը լավ բան է, բայց այժմ հարցեր կան, որոնք ավելի շուտ պահանջում են արագ լուծում և անձնական համարձակություն՝ պատասխանատվությունը սեփական անձի վրա վերցնելու համար։
-Պարոն Հովհաննիսյան, ե՞րբ եւ ինչպե՞ս են տեսնում արցախահայերը Լաչինի միջանցքի բացման հնարավությունները, հաշվի առնելով, որ Ալիեւի հռետորաբանությունը գնալով ավելի է կոշտանում։
 
-Իսկապես, Ալիևը իր հայտարարություններում ավելի կոշտ է դարձել, և անտեսանելի աչքով էլ ստիպում է դեֆորմացնել 2020 թվականի եռակողմ հայտարարության մեջ ընդգրկված կետերի կատարողականը և բնույթը։ Ալիևը շտապում է, քանզի տարածաշրջանը դարձել է մի քանի ուժային կենտրոնների հետաքրքրությունների հարթակ և դեռևս անհայտ է այն ելքը, որը դեռ առջևում է մեզ սպասում։ Հիմա Ալիևը ամեն ինչ անում է կա՛մ ամբողջությամբ կլանելու Արցախը, կա՛մ իր ներքին լսարանին համոզելու, որ երկրի ներքին խնդիրներից առավել հիմա Արցախի հարցի վերջնական փակումն է և կա՛մ փորձելու է Արցախը թանկով վաճառել վերոգրյալումս նշված ուժային կենտրոններից մեկն ու մեկին։ Արցախահայության խնդիրը հստակ է՝ գոյապահպանության, ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչում և հայրենի երկրում խաղաղ ապրելու և արարելու իրավունք։
 
Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
 
 
 
 
https://iravunk.com/sim/?p=251268&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ