Ադրբեջանական դիրքերից արձակված կրակոցները լսվել են Թաղավարդում ու Կարմիր Շուկայում
ՆերքաղաքականԹաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Կնյողանց կալ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանք կատարող բնակչի ուղղությամբ ադրբեջանական դիրքերից արձակված կրակոցները լսվել են Թաղավարդում ու Կարմիր Շուկայում։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որում, մասնավորպես, ասված էր․ «Ժամը 13:50-ի սահմաններում Հերհեր գյուղի 34-ամյա բնակիչ Ս. Համբարձումյանը Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Կնյողանց կալ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, մոտակա ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել տրակտորի ուղությամբ։։ Գյուղատնտեսական աշխատանքը դադադարեցվել է։ Տուժածներ չկան»։
Դեպքի մասին հաղորդվել է ռուս խաղաղապահներին։

