Ինչպես են ընթացել ընտրությունները Ղազախստանում. բացառիկ մանրամասներ Աստանայից

Միջազգային

Ղազախստանում կայացավ խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում էին 7 քաղաքական ուժ` «Ամանաթը», Դեմոկրատական «Ակ ժոլ» կուսակցությունը, Ղազախստանի ազգային կուսակցությունը, «Աուիլ» ժողովրդադեմոկրատական հայրենասիրական կուսակցությունը, Համազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Ղազախստանի կանաչների «Բայտակ» կուսակցությունը եւ «Հանրապետություն կուսակցություն» հասարակական միավորումը: Մաջիլիսի պատգամավորների 69 մանդատին հավակնող կուսակցությունների ցուցակում ընդգրկված էր 281 թեկնածու: Բացի այդ, հանրապետությունում կազմակերպվել էր 29 միամանդատ մեծամասնական ընտրատարածք, որտեղ պայքարում էին ինչպես կուսակցությունների ներկայացուցիչները, այնպես էլ ինքնաառաջադրվածները: Թե ինչպես է ընթացել ընտրությունները, «Իրավունքը» բացառիկ մանրամասներ է պարզել, որպես անկախ դիտորդ, Աստանայում գտնվող Հանուն Սոցիալական արդարության կուսակցության նախագահ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՑ:

— Ի՞նչ մանրամասներ կարող եք հաղորդել տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ:

— Ընտրություններն անցան բավականին ակտիվ եւ լավ մթնոլորտում: Աստանայում 8-10 ընտրատեղամասերում եմ եղել, եւ բոլոր տեղերում շատ գրագետ, կազմակերպված ընտրական գործընթաց էր տեղի ունենում: Այն ընտրատեղամասերում, որտեղ ես եմ եղել, որեւէ արտառոց բան չեմ նկատել, բացի նրանից, որ, իսկապես, դրական գործընթաց է տեղի ունենում: Մարդիկ գալիս էին բավական մեծ հոսքերով,  հանգիստ, առանց որեւէ խոչընդոտների, հերթերի իրացնում էին իրենց քաղաքացիական պարտքը: Ասեմ, որ բավականին շատ միջազգային դիտորդներ կային տարբեր երկրներից, այդ թվում՝ արեւմտյան, ինչպես նաեւ կային դիտորներ միջազգային կազմակերպություններից, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, ԱՊՀ-ն, Շանհայի համագործակցության կազմակերպությունը:

— Որպես ընտրական գործընթացին ներգրավված հայաստանցի անկախ դիտորդ՝ ի՞նչ հետաքրքիր փաստեր եք, այնուամենայնիվ, արձանագրել:

— Նախ ասեմ, որ ընտրական գործընթացում բավականին շատ երիտասարդություն էր ներգրավված: Ամենակարեւորն այն էր, որ մարդիկ գալիս էին իրենց երեխաների հետ, եւ երբ հարցնում էիր, ասում էին՝ ուզում են, որ սրանով երեխաները քաղաքացիական պարտքի արժեքը հասկանան եւ սովորեն: Հատկանշական էր այն, որ ում 18 տարեկանը նոր էր լրացրել եւ առաջին անգամ էին մասնակցում ընտրություններին, ինչպես նաեւ տարեց ընտրողներին նվիրում էին սիմվոլիկ թեյնիկներ, շապիկներ: Սա շատ ոգեւորիչ էր թե՛ տարեց մարդկանց համար, թե՛ երիտասարդների, բայց համատարած բնույթ չէր կրում բոլոր ընտրատեղամասերում, համենայնդեպս, ես հանդիպել եմ ընդամենը մեկ ընտրատեղամասում: Նաեւ հետաքրքիր էր այն, որ այն մարդիկ, ովքեր ունեին առողջության հետ կապված խնդիրներ եւ չէին կարողանում գալ ընտրատեղամաս, նրանց հնարավորություն էր տրվում, որ տանից քվեարկեին: Գալիս էին տուն կամավորները, եւ մարդը կարողանում էր քվեարկել: Սա շատ լավ տարբերակ է: Կցանկանայի, որ Հայաստանում եւս կարողանայինք այս փորձը կիրառել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում