Ինձ համար մի աշխարհ է բացվում, որտեղ ես բոլորովին ուրիշ եմ. Թամարա Գվերդծիթելի

Տեսանյութեր

Հայաստանյան մեծ պրեմիերային ընդառաջ այս օրերին ակտիվորեն ընթանում են Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյան լեգենդար մյուզիքլի՝ «Սանսեթ Բուլվար»-ի բեմադրության փորձերը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տանիքի ներքո հայ, ռուս, վրացի եւ ղազախ արտիստների մի ամբողջ աստղաբույլ է մեկտեղվել: Իսկ բոլորի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի եւ Վրաստանի ժողովրդական արտիստ, լեգենդար երգչուհի ԹԱՄԱՐԱ ԳՎԵՐԴԾԻԹԵԼԻՆ է, որին մյուզիքլում վերապահվել է գլխավոր հերոսուհու՝ դերասանուհի Նորմա Դեսմոնդի դերը:

- Տիկին Գվերդծիթելի, ինչպե՞ս ստացվեց, որ կայացրեցիք որոշում ներգրավել «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի հայաստանյան բեմադրությունում:

- Ես չեմ այդ որոշումը կայացրել, այլ ինձ հրավիրել են, ինչի համար շնորհակալ եմ բեմադրիչ Անտոն Մուզիկանտսկուն՝ Նորմա Դեսմոնդի դերն ինձ նվիրելու համար: «Սանսեթ Բուլվար»-ը համր ֆիլմի կինոաստղ, ողբերգական մի կնոջ պատմություն է, որն, ասես, անպետք է դառնում, երբ ի հայտ է գալիս հնչյունային կինոն: Կարծում եմ՝ սա ոչ թե մասնագիտության, այլ մասնագիտության հանդեպ հուսահատ, անձնուրաց սիրո, դավաճանության, հավատարմության մասին է: Այս մյուզիքլն անգամ դուրս է մյուզիքլի սահմաններից, քանի որ պատմությունը շատ հուզիչ է, ողբերգական, հմայիչ: Այսպիսի մեծ նախագծին մասնակցելը բավականին լուրջ պատասխանատվություն է եւ, Աստծո կամոք, այն ավարտին կհասցնենք: Շնորհակալ եմ նաեւ մյուզիքլի ինտերնացիոնալ կոլեկտիվին:

- Դուք առաջին անգամ չեք հայաստանյան բեմում, ինչո՞վ է այս անգամ առանձնանալու հայ հանդիսատեսի հետ Ձեր հանդիպումը եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք:

- Առաջին հերթին այս անգամ տարբերվում է նախորդ հանդիպումներից նրանով, որ երբեք մյուզիքլում չեմ ներկայացել հայ հանդիսատեսի առաջ: Տարիներ առաջ Երեւան եմ այցելել համերգներով: Համերգը բոլորովին այլ մշակույթ է, քանի որ երաժշտասերները գալիս են  համերգասրահ՝ դիտելու սիրած արտիստին, լսելու սիրելի, հայտնի երգերը: Համերգը հնարավորություն է տալիս հանդիպելու մարդկանց, որոնք երկրար ժամանակ չեն տեսնվել  եւ շատ են ցանկանում շփվել, հաճելի, նոստալգիկ ու շատ ծանոթ երաժշտություն լսել: Իսկ այս անգամ բոլորովին այլ կերպ եմ ներկայանալու հայ հանդիսատեսին:  Շատ անհանգիստ եմ եւ նաեւ շնորհակալ, որ ինձ համար մի աշխարհ է բացվում, որտեղ ես բոլորովին ուրիշ եմ: Բեմում կտեսնեն, այսպես ասած, ե՛ւ քիչ, ե՛ւ շատ Թամարա Գվերդծիթելի, որովհետեւ կերտելով կերպար բեմում՝ դու փորձում ես ոչ միայն արդարացնել, այլ հասկանալ քո հերոսուհուն՝ մտնելով նրա դերի մեջ: Այնպես որ, վստահ եմ՝ մեր ջանքերը զուր չեն եւ հանդիսատեսը կտեսնի շատ գեղեցիկ եւ հուզիչ երաժշտական խոստովանություն: Սա, ասես, կնոջ հոլիվուդյան պատմություն է, բայց իրականում համամարդկային է:

- Դուք ապրել եւ ստեղծագործել եք ինտերնացիոնալ հասարակությունում, հետաքրքիր է՝ որքանո՞վ է Ձեզ հոգեհարազատ Հայաստանը:

- Մեր ազգերը դարերով միասին են ապրել, Հայաստանն ինձ համար հասկանալի է, մինչդեռ ինձ անհասկանալի երկրի դեպքում՝ երկար կմտածեի մասնակցել նման նախագծի, թե՝ ոչ: Այստեղ հրաշալի թիմ է ձեւավորվել: Մեզ յուրաքանչյուրը փորձում է օգնել, հասկանալ եւ մեզ պարուրել ջերմությամբ, ինչը ոգեշնչող է:

- Դուք մի առիթով ասել եք, որ հաճախ հայկական երաժշտություն եք լսում: Կբացե՞ք փակագծերը, թե որոնք են նախընտրելիների շարքում:

- Ես հաճախ լսում եմ Սովետական էստրադա, որի մեջ մտնում է ե՛ւ վրացական, ե՛ւ հայկական, ե՛ւ ուզբեկական, ե՛ւ լեհական երգեր: Հիացած եմ լուսահոգի դուդուկահար Ջիվան Գասպարյանով, ում հետ առիթ եմ ունեցել հանդիպելու: Նա լեգենդար անձնավորություն էր, հաճախ եմ նրա ձայնագրությունները լսում:

Հիշեցնենք, որ բրոդվեյան լեգենդար «Սանսեթ Բուլվար» մյուզիքլը հայ հանդիսատեսը հնարավորություն ունի դիտելու ապրիլի 6-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Երեւանյան «Սանսեթ բուլվարը» ստեղծվում է միջազգային բեմադրական եւդերասանական թիմի կողմից հատուկ Հայաստանի համար՝ SKYFIST STUDIO պրոդյուսերական ընկերության կողմից (ղեկավար՝ Պողոս Հարությունյան):

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում