Հաագայի որոշումները որքան ազդեցություն կարող են ունենա. մանրամասնում է Հայկ Եսայանը
Միջազգային«5 մլն հնդկացի ցեղասպանած ամերիկյան բռնապետական խունտան, Աֆրիկան ստրկության, սովի ու թալանի ենթարկած, մեր երկիրը 1918-1920 թվերի ընթացքում 60 հազար ք.կմ-ից 9.000 ք.կմ դարձրած, 170 հազար հայի սովամահ արած ու 1.5 միլիոն հայի ցեղասպանության մեջ մեծ ավանդ ունեցող սաքսոնական նախկին կայսրությունը, ֆրանսիական նախկին կայսրությունը ու էլի որոշ թվով երկրներ իրենց «ճ» կլասի առաջնորդների հետ 2011-ին որոշել էին Բաշար Ասադին հեռացնել, մինչեւ Ռուսաստանը որոշեց, որ Ասադը պետք է մնա: Որպեսզի հասկանալի լինի Հաագայի որոշումները որքան ազդեցություն կարող են ունենալ, ասեմ, որ նախագահ Բաշար Ասադը օրեր առաջ պաշտոնական այցով Մոսկվայում էր։ Արեւմուտքը ու իր կողմից ստեղծված իր շահերին ծառայող միջազգային կառույցները 2021-ի դեկտեմբերի 15-ից էնքան նշանակություն ունեն, ինչքան, օրինակ, Երեւանի հրաժարական տված քաղաքապետը, ում անունը անգամ շատերը չեն հիշում։ Ուրիշ բան, որ նրանք փորձում են ռեվանշ վերցնել Ռուսաստանի դեմ, բայց էդ ամբողջը թաղվելու է Ուկրաինայում, մի մասն էլ՝ Սկանդինավներում», - գրել է հանրային գործիչ ՀԱՅԿ ԵՍԱՅԱՆԸ։

