«Հրապարակ». Անիում կենաց-մահու պայքար է ընթանում

Մամուլի տեսություն

Շիրակի մարզի Անի համայնքում, որտեղ մարտի 26-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված, իշխանական թեկնածուի համար գործի է դրվել ողջ վարչական ռեսուրսը։ ՔՊ-ի ցուցակը գլխավորող թեկնածու Արման Սարիբեկյանի քարոզարշավին են լծվել բոլոր շերտերը՝ իշխանական պատգամավորներից, մարզպետից մինչեւ թաղային հեղինակություններ։

Պատմում են, որ մարզպետը, բանուգործը թողած, աշխատանքային ժամերին մարզպետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների անձնակազմերի հետ ժողովներ է անում եւ ՔՊ-ին ընտրելու հրահանգներ իջեցնում։ Սոցիալական օգնություններ են բաժանում։ Իսկ թեկնածուն եւ իր կողմնակիցները, ողջ օրը դռնեդուռ ընկած, խոստումներ են տալիս բնակիչներին։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններով հնարավոր չեղավ Անիում իշխանություն ձեւավորել, վարչապետի հրամանով համայնքապետի ԺՊ նշանակվեց ՔՊ-ի թեկնածու Արման Սարիբեկյանը, ով մինչ այդ «Հայփոստի» տեղի պատասխանատուներից էր։

Նախորդ անգամ պայքարը 18 տարվա համայնքապետ, նախկին ՀՀԿ-ական Արտակ Գեւորգյանի ու ՔՊ-ի միջեւ էր, ՔՊ-ն ձայների քանակով զիջել էր նախկին  համայնքապետին։ Այժմ 3-ի փոխարեն մասնակցում է 4 քաղաքական ուժ՝ «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը, որը գլխավորում է Անի խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արտակ Գեւորգյանը, ՔՊ-ն՝ Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, նորաստեղծ «Հայկական երազանք» կուսակցությունը, որի առաջին համարը Ագուն Սաղաթելյանն է, եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ Արմենակ Նաջարյանի գլխավորությամբ։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին