Տեսնենք Վլադիմիր Վլադիմիրովիչը ուր է գնալու. Բաբայանը՝ Հաագայի դատարանի որոշման մասին
Միջազգային«Հաագայի դատարանը, ում որոշումները նույնիսկ Ալիեւը անտեսեց, հիմա որոշել է ձերբակալել Վլադիմիր Պուտինին: Ի դեպ, ՌԴ չի էլ համարվում որեւէ համաձայնագիր ու պարտավորություն ունեցող երկիր Հաագայի դատարանի նկատմամբ, հետեւաբար իրավաբանորեն այդ դատարանի որոշումները չեն տարածվում ՌԴ վրա: Ժամանակին նմանատիպ ցանկությամբ տառապում էր Բոնապարտը, բայց Ալեքսանդր 1-ը ինքը եկավ Փարիզ ու աքսորվեց Բոնապարտը, հետո Հիտլերը ուներ նման պլաններ, բայց դե Ստալինը գնաց Պոտսդամ, իսկ Հիտլերը դե գիտեք ինչ արեց: Տեսնենք Վլադիմիր Վլադիմիրովիչը ուր է գնալու», - գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ:

