Ում պարն են պարում արցախյան իշխանությունները

Վերլուծություն

ԻՆՉ Է ԿԱ­ՏԱՐ­ՎՈՒՄ ԱՐ­ՑԱ­ԽՈՒՄ

Այս­պի­սով, ի՞նչ է այս պա­հին կա­տար­վում Ար­ցա­խում (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=251149&l=am): Այս­պես, նա­խօ­րե­ին ոչ մի­այն Ար­ցա­խի ԱԺ-ի օ­րա­կարգ վե­րա­դարձ­վեց, այլ նա­եւ ա­ռա­ջին ըն­թերց­մամբ ըն­դուն­վեց Ար­ցա­խի Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյան չար­չարկ­ված նա­խա­գի­ծը: Դրա­նում մեկ ա­ռանց­քա­յին հարց է է­ա­կա­նը. այսկերպ փոր­ձում են թույլ տալ, որ Ար­ցա­խի նա­խա­գահ ընտր­վի ԱԺ-ի կող­մից: Մեկ­նա­բա­նու­թյու­նը սա է` պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի ճկու­նու­թյունն ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով: Ի­մաստն էլ է հաս­կա­նա­լի. որ­պես­զի Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը կա­րո­ղա­նա հե­ռա­նալ պաշ­տո­նից, սա­կայն այս պա­հին անհ­նար նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րի կա­րիք չլի­նի:

Ի­հար­կե, ընդ­հա­նուր առ­մամբ, ըն­դու­նե­լի մո­տե­ցում է: Սա­կայն ա­ռանց­քա­յին հար­ցեր կան: Ին­չո՞ւ նա­խա­գի­ծը շրջա­նա­ռու­թյու­նից հան­վեց, երբ Ար­ցա­խում պետ­նա­խա­րար էր Ռու­բեն Վար­դա­նյա­նը, եւ օ­րա­կարգ բեր­վեց այն պա­հին, երբ նրան փո­խա­րի­նել է սո­րո­սա­ծին­նե­րի հետ կա­պե­րի մեջ մե­ղադր­վող Գուր­գեն Ներ­սի­սյա­նը: Ճիշտ է, նա պնդում է, թե դա սուտ է, ոչ մի նման կապ չկա, ռուս­նե­րի հետ էլ շատ լավ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մեջ է, իսկ վեր­ջին բա­ցա­հայտ դա­վա­ճա­նա­կան հա­կա­ռու­սա­կան ցույ­ցին գնա­ցել էր նա­խա­գա­հի հանձ­նա­րա­րու­թյամբ եւ այլն: Բայց որ նա նշա­նակ­վել է Նի­կո­լի «դաբ­րո­յով», ին­չի մա­սին հրա­պա­րա­կա­յին պնդում­նե­րի պա­կաս չկա, այդ մեկն ար­դեն չի հերք­վել:

Այս­պի­սով, չի՞ նման­վում նրան, որ ա­րագ ըն­թաց­քի մեջ է Ադր­բե­ջա­նին «ինտեգր­վե­լու» հարցն այդ­պես էլ լու­ծել չկա­րո­ղա­ցող Ա­րա­յի­կին այլ, ա­վե­լի կա­ռա­վա­րե­լի մե­կով փո­խա­րի­նե­լու, ա­վե­լի կոնկ­րետ` Ար­ցա­խը վերջ­նա­կա­նա­պես ծա­խե­լու գոր­ծըն­թա­ցը, ո­րի մա­սին եւս վեր­ջին ժա­մա­նակ­ներս շատ է խոս­վում: Բայց չէ՞ որ հենց դա է դար­ձել «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փի» շրջա­նակ­նե­րում Ա­լի­ե­ւի հիմ­նա­կան պա­հան­ջը, թե` Ար­ցախն ան­վե­րա­պա­հո­րեն իմն է: Ու ա­ռանց դրա լուծ­ման, հարցն ա­ռաջ չի գնա:

Բայց ե­թե ան­գամ դա է ներ­կա ծրա­գի­րը, մեկ է, ան­գամ դրա դեմ ռուս­ներն ու­նեն հա­կա­քայլ: Ար­ցա­խի նա­խա­գա­հը, ա­ռա­վել եւս` նոր կար­գով ընտր­վե­լու դեպ­քում, մնա­ցած իշ­խա­նու­թյուն­նե­րը, հա­մա­ձայն չճա­նաչ­ված կար­գա­վի­ճա­կի, ի­րենց հեր­թին են ար­տա­քին խա­ղա­ցող­նե­րի կող­մից ըն­կալ­վում, որ­պես ոչ լե­գի­տիմ, այն է` ար­ցա­խա­հա­յու­թյան հա­վա­քա­կան տե­սա­կե­տը  չներ­կա­յաց­նող մար­մի­ն­ներ: Ա­վե­լի կոնկ­րետ, այդ մո­տեց­ման դեպք­ում Ար­ցա­խի նա­խա­գահն ու ցան­կա­ցած շար­քա­յին հո­ղա­գործ նույն կար­գա­վի­ճակն ու­նեն` «Արցա­խի բնա­կիչ»: Ար­ցա­խա­հա­յու­թյան մի­աս­նա­կան կամ­քի ար­տա­հայ­տումն այն եր­կու-երեք հայտ­նի զանգ­վա­ծա­յին հան­րա­հա­վաք­ներն է­ին, ո­րոնք ընդ­հան­րա­կան կար­ծիք հայտ­նել են` դեմ են Ադր­բե­ջա­նի կազմ աս­վա­ծին: Այ­սինքն, ցան­կա­ցած նոր նա­խա­գահ, ե­թե ո­րո­շի հայ­տա­րա­րել, թե` կողմ ենք, ռուս­նե­րը դա կըն­դու­նեն՝ որ­պես մաս­նա­վոր կար­ծիք: Մի խոս­քով, ե­թե այս ամ­բողջ օ­պե­րա­ցի­ա­յի ի­մաս­տը ռու­սա­կան զոր­քե­րին հե­ռաց­նելն է, ա­պա սա էլ լու­ծում չէ, ինչ­պես որ լու­ծում չի կա­րող լի­նել Ա­լի­ե­ւի եւ Նի­կո­լի ստո­րագ­րած ցան­կա­ցած «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր»:

Վերջ­նա­կան լու­ծու­մը ե­ղել եւ մնում է սա` ռուս­նե­րը հա­մա­պա­տաս­խան ու­ժա­յին բա­ղադ­րիչ ու­նե՞ն, որ զոր­քե­րին պա­հեն, թե` ոչ: Իսկ այդ հար­ցի պա­տաս­խա­նը, հի­շեց­նենք, ո­րոշ­վում է ոչ թե Ար­ցա­խում կամ Ադր­բե­ջան-Հա­յաս­տա­նում, այլ` Ուկ­րա­ի­նա­յում:

Ու­րեմն, գլո­բալ ի­մաս­տով ռուս­ներն ու­նե՞ն այն անհ­րա­ժեշտ ու­ժա­յին բա­ղադ­րի­չը կամ պատ­րա՞ստ են այն մին­չեւ վերջ կի­րա­ռել, որ­պես­զի բո­լոր խա­ղե­րից ան­կախ, կա­րո­ղա­նան պա­հել Ար­ցա­խում վե­րահս­կո­ղու­թյու­նը: Հար­ցը, ի­հար­կե, հռե­տո­րա­կան տեսք ու­նի, սա­կայն ո­րոշ նյո­ւանս­ներ հնա­րա­վո­րու­թյուն տա­լիս են հաս­կա­նալ, թե ինչ պատ­կեր ու­նենք այս պա­հին:

Ա­մե­րի­կյան MQ-9 ա­նօ­դա­չո­ւի պատ­մու­թյու­նը, թե­րեւս, պա­տա­հա­կան չէր, որ ի հայտ ե­կավ հենց այս պա­հին, երբ բո­լո­րը կենտ­րո­նա­ցել էին նա­խա­գահ Սի­ի` Մոսկ­վա սպաս­վող այ­ցի վրա: Այ­սինքն, նման լրտե­սա­կան թռիչք­ներ ա­մե­րի­կա­ցի­նե­րը մինչ այս էլ կա­նո­նա­վոր կեր­պով ի­րա­կա­նաց­նում է­ին, սա­կայն հենց այս պա­հին էր, որ ռու­սա­կան կոր­ծա­նի­չը դի­մա­վո­րեց ա­նօ­դա­չո­ւին, եւ այն ծովն ըն­կավ:

Այն ու­շադ­րու­թյու­նը, որն աշ­խար­հով մեկ իր վրա հրա­վի­րեց այս մի­ջա­դե­պը, իր հեր­թին է հաս­տա­տում, որ ի­րա­վի­ճակն ի­րոք ծայ­րա­հեղ լուրջ է: Ան­մեղ-մե­ղա­վո­րին մի կողմ թող­նե­լով` ըն­դա­մե­նը ֆիք­սենք. սա ռուս-ամե­րի­կյան ու­ղիղ ռազ­մա­կան բախ­ման փաստ է, այ­սինքն, եր­կու մի­ջու­կա­յին գեր­տե­րու­թյու­ննե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, ան­կախ դրանք ծնող-սնող պատ­ճառ­նե­րից, հա­սել է մի այն­պի­սի գա­գաթ­նա­կե­տի, երբ նման փաս­տեր կա­րող են լի­նել: Իսկ ե­թե կա մեկ օ­րի­նա­կը, ա­պա կա­րող է լի­նել երկ­րոր­դը, եր­րոր­դը եւ… Իսկ դրանց վերջ­նար­դյուն­քը մի­ջու­կա­յին զենքն է:

Այս­պի­սով, ակն­հայտ է մեկ բան` այս մի­ջա­դե­պով ռուս­նե­րը ցույց տվե­ցին, որ նախ` ա­մե­րի­կա­ցի­նե­րը հա­տել են բո­լոր հնա­րա­վոր եւ անհ­նար կար­միր գծե­րը: Երկ­րոր­դը, որ Մոսկ­վան ի­րեն պատ­րաստ է հա­մա­րում հե­տա­գա սրա­ցում­նե­րին, ինչ­պի­սին էլ որ դրանք լի­նեն: Ին­չո՞ւ նա­խա­գահ Սի­ի այ­ցի շե­մին. ազ­դակ­նե­րը, ո­րոնք վեր­ջին օ­րե­րին գա­լիս են Չի­նաս­տա­նից, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քից եւ այլն, հիմք են տա­լիս եզ­րա­կաց­նել, որ հա­մա­պա­տաս­խա­ն  թի­կուն­քա­յին ա­ջակ­ցու­թյուն Մոսկ­վան շատ ա­վե­լի հստակ է զգում:

Գու­մա­րած՝ ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի ըն­թաց­քը: Այս ան­գամ ըն­թա­ցիկ ման­րա­մաս­նե­րը շրջան­ցե­լով՝  նշենք մի­այն, որ ռու­սա­կան ու­ժե­րը բա­վա­կա­նին խոս­տում­նա­լից  հար­ձա­կում­նե­րի մեջ են, եւ ե­թե Կի­ե­ւը չկա­րո­ղա­նա ինչ-որ բան փո­խել, ա­սենք, այդ­քան խոս­տա­ցած հա­կա­հար­ձակ­ման մի­ջո­ցով, ա­պա ընդ­հուպ` կսկսի տե­սա­նե­լի դառ­նալ պա­տե­րազ­մի վեր­ջը:

Իսկ ա­րեւմ­տյան աշ­խար­հը նույն պա­հին խրվել է հեր­թա­կան մեծ ճգնա­ժա­մի մեջ, մշու­շոտ է ա­մե­րի­կյան ֆի­նան­սա­կան հա­մա­կար­գի, էլ չա­սած` գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րի ճա­կա­տա­գի­րը: Կան նա­եւ մի շարք ար­տա­քին խնդիր­ներ` կապ­ված Չի­նաս­տա­նի վեր­ջին քայ­լե­րի հետ: Եվ դա, ի­հար­կե, ու­զեն, թե` ոչ, լրջո­րեն թու­լաց­նե­լու է Վա­շինգ­տո­նի ու­շադ­րու­թյունն ուկ­րա­ի­նա­կան ուղ­ղու­թյու­նից:

Ար­դյուն­քում, ա­նօ­դա­չո­ւի պատ­մու­թյու­նը Վա­շինգ­տո­նի հա­մար փոր­ձա­քա­րի պես մի բան դար­ձավ` ինչ­պե՞ս ար­ձա­գան­քել: Ինչ­պես եւ են­թադ­րել է­ինք, ե­ղավ այն ար­ձա­գան­քը, թե ա­ռանձ­նա­պես բան չկա, պա­տա­հա­կա­նու­թյուն է, միշտ էլ հնա­րա­վոր է: Հա­կա­ռա­կը պետք է լի­ներ Մոսկ­վա­յին ռազ­մա­կան հար­վա­ծի մեջ մե­ղադ­րե­լը` հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Բայց փո­խա­րե­նը, ա­մե­րի­կա­ցի­ներն ա­րա­գո­րեն Սեր­գեյ Շոյ­գո­ւի հետ կա­պի մեջ մտան Պեն­տա­գո­նի ղե­կա­վար Լլոյդ Օս­թի­նի մա­կար­դա­կով, ո­րին էլ հա­ջոր­դեց ՌԴ ԶՈՒ գլխա­վոր շտա­բի պետ Վա­լե­րի Գե­րա­սի­մո­վի եւ ԱՄՆ ԶՈՒ ԳՇ պե­տե­րի կո­մի­տե­ի նա­խա­գահ Մարկ Մի­լի զրույ­ցը: Այ­սինքն, նա­խա­րար­ներն ինչ-որ բան են պայ­մա­նա­վոր­վել` այն փո­խան­ցե­լով ԳՇ պե­տե­րի կա­տար­մա՞նը: Դեռ ստույգ ա­սել չի լի­նի, բայց ի­րա­վի­ճա­կի ամ­բողջ տրա­մա­բա­նու­թյու­նը հու­շում է, որ ե­կել է կամ գա­լիս է պայ­մա­նա­վոր­վե­լու փու­լը:

Ու ե­թե լի­նի գո­նե մի­ջան­կյալ ռուս-ամե­րի­կյան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն, ա­պա դա չի կա­րող մի­ան­գա­մից  չազ­դել նա­եւ մեր տա­րա­ծաշր­ջա­նի վրա` հան­դար­տեց­ման տե­սան­կյու­նից: Ա­մեն դեպ­քում, ակն­հայ­տո­րեն հան­գու­ցա­լու­ծու­մա­յին փու­լը մոտ է, եւ այդ փաս­տը ո՛չ Ա­լի­ե­ւը եւ ո՛չ էլ Նի­կո­լը չեն կա­րող շրջան­ցել:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում