ՔՊ-ականները որոշել են ամեն երեքշաբթի վարչության նիստ անել. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականները որոշել են ամեն երեքշաբթի վարչության նիստ անել: Նիստերին մասնակցելու է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչության անդամներին նախապես ասվել է, որ այդ օրերին՝ երեկոյան ժամերին, հետաձգեն բոլոր իրենց գործերը, որպեսզի առանց բացառության բոլորը ներկա լինեն նիստերին: ՔՊ-ականները նման որոշում են կայացրել՝ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը հաշվի առնելով:

Բանն այն է, որ ՔՊ-ում էլ շատ լավ գիտակցում են պահի լրջությունը, հասկանում են, որ Հայաստանն ու Արցախը փակուղում են, «մանեւրելու» տեղ այլեւս չունենք: Իր վերջին ասուլիսի ժամանակ էլ Փաշինյանը չթաքցրեց, որ բանակցությունները փակուղի են մտել, Ադրբեջանը հրաժարվում է մինչ այս ստանձնած իր պարտավորություններից, ավելին՝ գնալով մեծացնում է իր պահանջները, տարածքային նկրտումները ոչ միայն Արցախի, այլեւ արդեն Հայաստանի տարածքի նկատմամբ:

Խոսքը, ամենայն հավանականությամբ, հենց Սյունիքով միջանցքի մասին է: ՔՊ-ականները պարբերաբար ակնարկում են, որ հիմա բանակցային դաշտում ողջ ջանքերը ուղղված են Սյունիքը պահելուն, իսկ Արցախի հարցը թողել են բախտի քմահաճույքին, կամ ինչպես իրենք են ասում, «Արցախի ժողովուրդը եւ ղեկավարությունը իրենք հենց պետք է որոշեն իրենց ճակատագիրը»: Բացի սա, լարված է նաեւ Հայաստանի ներքաղաքական կյանքը. պարբերաբար ՔՊ-ականների կոռուպցիոն «հերոսությունների» մասին նոր տեղեկություններ են ջրի երես դուրս գալիս, ինչի արդյունքում ՔՊ-ն հայտնվում է մամուլի ու հասարակության քննադատության կիզակետում:

Այս ամենը հաշվի առնելով՝ ՔՊ-ականները որոշել են ամեն շաբաթ հանդիպել, որպեսզի վարչապետից տեղեկանան արտաքին զարգացումների մասին, ինչպես նաեւ քննարկեն իրենք հետագա անելիքները»:

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին